Երևի նորից համոզեն՝ խաղարարար ժամանակաշրջան է, որ թշնամու կերպար չկա այլևս. մարտակերտցի ուսուցչուհի
Թշնամու երախում ենք ու երբ ճանաչում ենք նրանց արնախում տեսակը, զարմանալի ոչինչ չկա, թե ինչու նորից արցախցիներին թողեցին առանց գազամատակարարման` այս գարնանը մեզ այցելած ձմեռային ցրտին, չնայած հիմա լույսերն էլ հանգած են։
Հիմա որ հասկանալի է, թե ինչու վերջերս նրանք վերանորոգեցին գազատարը...
Փաստորեն մեզ կոփում են այդ սանձարձակները, բայց տկար միտքը նրանց մի ոտնաչափ էլ չկա, երբ չեն հասկանում, որ դարերից եկած արցախցին չի ընկճվելու մեկ դար պատմություն ունեցող անօրենների կողքին։ Իսկ որտե՞ղ են թշնամու` մեզ հրամցրած կեղծ խաղաղասիրությանը ծափահարողները, այս պահին տողերս շարելիս «տեսնում եմ» ոմանց աղճատված դեմքերը։ Երևի նորից շարունակեն համոզել միամիտներին, որ խաղարարար ժամանակաշրջան է սկսվել, որ թշնամու կերպար չկա այլևս, որ մոռանում են նույնիսկ մեկուկես միլիոն զոհերին, որ Արցախի համար տարիների պայքարն էլ հանուն ոչնչի էր...
Այն կուլիսների հետևում, թե թշնամու հետ «մերոնք» ինչեր են պայմանավորվել, մենք չգիտենք, բայց նրանք կարող են միջնորդ դառնալ գազատարի միացման գործում։
Մեկ ազգի մեջ այսքան հակահայեր որտեղի՞ց, որ օրեցօր շատանում են, մեզ հետ թշնամանում, թշնամիներին խաղաղասիրության ձեռք մեկնում։
Այս անգամ գազատարի վերականգնմանը նրանց միջորդությունը կարևորվում է, բայց մնում է հասկացնել, որ սպիտակ թաշկինակով չգնան մեր թշնամիների հետ բանակցությունների, չէ՞ որ ազգի ներսի հակահայերը նրանց էլ ճանաչելի են։
Նատաշա Պողոսյան
Մարտակերտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ