Ադրբեջանցի լրագրող. «Ողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա»
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի նախագահի ու նրա «պատվիրակության» պահվածքը դարձել է ԶԼՄ-ներում ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Սոցիալական կայքերը, հատկապես՝ ադրբեջանական սեգմենտը, լցված են Ադրբեջանի քաղաքացիների ինքնաքննադատական հայտարարություններով ու վիրավորանքներով։ Այս թեմայով իրենց տեսակետն են արտահայտում նաև Ադրբեջանի լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Այսպես՝ ադրբեջանցի հայտնի լրագրող Ֆազիլ Կերիմովն իր զայրույթն ու վրդովմունքն է արտահայտել՝ անելով հետևյալ հրապարակումը.
«Սրտի տրոփյունով հետևում եմ Նյու Յորքից եկող նորություններին։ Արդյոք կարելի՞ է այսպես խաղալ երկրի հեղինակության հետ։ Մեր ինքնակոչ նախագահն ու վարչապետը կարծես ծաղրածու լինեն ՆԱՏՕ-ի նստաշրջանում։ Իսկ արքայադուստրն իրեն ամերիկացի թինեյջերի նման է պահում՝ սելֆի է անում, ծամոն ծամում ու ծամածռվում։ Ամբողջ աշխարհի մամուլը ծաղրում է Ալիևին, միևնույն ժամանակ՝ նաև Ադրբեջանին։ Նույնիսկ Հայաստանի նախագահն ավելի լավ ելույթ ունեցավ՝ ՄԱԿ-ի հարթակից հերթականությամբ ներկայացնելով իր քաղաքականության բոլոր առաջնահերթությունները:
Եվ լուսանկարվել է Թրամփի, ինչպես նաև աշխարհի այլ առաջնորդների հետ։ Շատ եմ ուզում հասկանալ՝ ինչպես է ստացվում, որ միայն Ադրբեջանի նախագահն է այսպիսի նկար ներկայացնում որպես պաշտոնական հանդիպում։ Ինչո՞ւ հայերն այդպես չեն անում, իսկ մենք անում ենք։ Որովհետև մեր ազգի մեջ կա մարդկանց մի տեսակ, որ խոզեր են կոչվում։ Իսկական խոզեր։ Ու քանի դեռ իշխանության գլուխ այսպիսի խոզեր են, մենք հաճախ ականատես կլինենք նման տեսարանների»։


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...