Ադրբեջանի մասնակցությամբ վերջին բացահայտումները մտահոգիչ են. կոնգրեսական
Ադրբեջանի մասնակցությամբ վերջին բացահայտումները կարեւոր հարց են ԱՄՆ ազգային շահերի տեսանկյունից։ Այս մասին սեպտեմբերի 19-ին՝ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա էշուն։
Անդրադառնալով «Ադրբեջանական լանդրոմատ» գործով սկանդալային հրապարակումներին՝ կոնգրեսական ասաց. «Դա մտահոգիչ գործոն է։ Ամեն ինչ շատ բարդ է, եւ այդ պատճառով կարեւոր է ուսումնասիրել հարցը։ ԱՄՆ ազգային շահերի տեսակետից դա կարեւոր հարց է»։
Հիշեցնենք, որ Guardian-ի տվյալներով՝ Ադրբեջանի իշխող վերնախավը ավելի քան 16 հազար վճարումներ է իրականացրել 2012-2014 թթ։ Այդ գումարների որոշ մասը վճարվել է քաղաքական գործիչների ու լրագրողների՝ Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատությունները նվազեցնելու ու երկրի համար դրական վարկանիշ ստեղծելու համար։
Ըստ պարբերականի՝ Ադրբեջանի իշխանությունները գաղտնի սխեմայի միջոցով 2․9 մլրդ դոլար են «լվացել» բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով։ Բանկային փաստաթղթերը փոխանցվել են դանիական Berlingske թերթին, OCCRP կազմակերպությանը, Guardian –ին։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին