ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը Ադրբեջանի սեւ ցուցակում հայտնվելու մասին
Ես չեմ անհանգստանում, եթե երկիրը որոշում է այլեւս չշփվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դեվիդ Վալադաոն՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին՝ թե չի վախենում արդյոք հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո։ «Եթե երկիրը միակողմանի որոշում է խզել հարաբերությունները, դա իր որոշումն է։ Եթե ցանկանում են շփվել, ապա ես ուրախ եմ այդ շփման համար։ Բայց ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ իմ այցը կենտրոնացած էր ականազերծման աշխատանքների վրա։ Նպատակն է՝ 2020-ը կամ 2020-ի սկիզբն առանց ականների սկսել»,-ասել է Վալադաոն։
Նրա խոսքով՝ ականազերծման աշխատանքները մեծ կարեւորություն են ներկայացնում։ «Ես հնարավորություն ունեի այդ մասին Կոնգրեսում շատ հաճախ խոսելու։ Ես ուզում էի պարզ լիներ, որ մենք ուզում ենք դերակատարություն ունենալ այդ գործընթացում»,-բացատրել է Վալադաոն։
Հիշեցնենք, որ կոնգրեսական Վալադաոն սեպտեմբերի 18-ին այցելել էր Լեռնային Ղարաբաղ, որտեղ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի հետ հետեւել է «HAlO Trust» կազմակերպության կողմից իրականացվող ականազերծման աշխատանքներին։ Երկու շաբաթ առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության էր արժանացրել Վալադաոի առաջարկը՝ շարունակել ֆինանսավորել «HAlO Trust»-ին ականազերծման աշխատանքերի համար։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին