Ի՞նչ ջուր պետք է խմեն երեխաները
Այսօր համացանցում կարելի է գտնել տարատեսակ խորհուրդներ այն մասին, թե ինչպես պետք է սնվեն եւ ինչպիսի ջուր խմեն երեխաները։ Սննդաբան Դավիթ Պիպոյանը խորհուրդ չի տալիս հետեւել այդ բոլոր խորհուրդներին եւ երեխաներին խնամել խիստ գրքային կանոններով։ Նրա խոսքով՝ շատ դեպքերում երեխաներին անհրաժեշտ չէ տալ «հատուկ» ջուր, սակայն քանի որ երեխաների իմունիտետը դեռ թույլ է եւ չի կարող արդյունավետ պայքարել ինֆեկցիաների դեմ, հարկավոր է եռացրած կամ շշալցված ջուր տալ նրանց։ Որոշ ծնողներ վախենում են երեխաներին շշալցված ջուր տալ, քանի որ լսել են՝ այն հակաբիոտիկներ է պարունակում։ Ե՛վ երեխաների, եւ՛ մեծահասակների համար հակաբիոտիկների ոչ արդարացված ընդունումն իսկապես վտանգավոր է։
Սակայն Դավիթ Պիպոյանը կասկածում է, որ շշալցված ջրի մեջ կարող են հակաբիոտիկներ լինել։ Մասնագետը բացատրեց, ջուրը հեշտությամբ կարելի է վարակազերծել եռացման կամ ֆիլտրացիայի ճանապարհով, այնպես որ արտադրողի համար իմաստ չունի հակաբիոտիկներ ավելացնել։
Նշենք, որ մանկաբույժները խորհուրդ չեն տալիս նորածիններին մինչեւ 4-6 ամսականը կաթից բացի այլ կերակուր տալ, քանի որ այն իր մեջ պարունակում է երեխայի համար անհրաժեշտ բոլոր տարրերը եւ կարող է կյանքի առաջին շաբաթների ընթացքում ճիշտ մակարդակում պահել ջրի բալանսը։ 4 ամսականից հետո երեխային կարելի է տալ ջուր ( ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից եւ հենց երեխայից) եւ մանկական կեր։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները