Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղում Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերի Խաղաղությունն է այն միջավայրը, որ հնարավոր է լուծել անազատության մեջ պահվող հայերի խնդիրը Մենք կարող ենք շատ լավ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ Վենս Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետեր ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի Վենսը Բաքվում է Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավորԿկայանա ՆԳ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսըՊետությանը և համայնքներին վերադարձված են 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր. դատախազությունԳնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓաշինյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու` քաղաքականությամբ զբաղվելըՈրոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղումՄենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերիԽաղաղությունն է այն միջավայրը, որ հնարավոր է լուծել անազատության մեջ պահվող հայերի խնդիրըՄենք կարող ենք շատ լավ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփՀայաստանում արդեն 3-րդ բուժկենտրոնն է նորարար վիրաբուժության մեթոդի անցնումՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պետք է ունենանք ամրաշինական կառույցներ (տեսանյութ)․ Սուրեն ՊապիկյանԴավիթաշենի կամրջի վրա եղած փոսերի պատճառով 8 ավտոմեքենա վնաuվել էՌուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունըԹրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ ՎենսԱդրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետերԿանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆՋեյ Դի Վենս. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ)ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըLufthansa-ի օդաչուները հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասինԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասին
Հարեվաններ

Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցին 2015-ից ի վեր գրեթե ամեն օր ենթարկվում է գողերի հարձակումներին

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում թուրք-քրդական բախումների կիզակետում հայտնված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին գրեթե ամեն օր է ենթարկվում ավերածությունների, ինչպես նաև կարևոր թիրախ է դարձել տարածքի գանձագողերի համար: Սուրբ Կիրակոսի դեմ հարձակումները չեն սահմանափակվել 2015թ.-ի ռազմական գործողություններով, այլ շարունակվում են մինչ օրս, փաստում է թուրքական «Հյուրրիյեթ»-ը:

Հիշեցնենք, որ օրերս համացանցում տարածվել էին 2015թ.-ին թուրք-քրդական բախումների ժամանակ Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում կրակի տակ հայտնված և ավելի ուշ պղծված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու լուսանկարները:

Նկարներից պարզ էր դառնում, որ 2011թ.-ին վերակառուցված ու տեղի հայ համայնքի առաջ իր դռները բացած եկեղեցին ամբողջովին կողոպտված ու պղծված է, ինչպես նաև օգտագործվել է որպես պահեստ և ապաստարան զինված բախումների ժամանակ: Դեռևս անհայտ է մնում, թե ովքեր են եկեղեցին որպես պահեստ կամ կացարան օգտագործել՝ թուքական ԶՈւ-ի զինվորականները, թե քուրդ զինյալները:

Խնդրին անդրադարձած թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը հայտնում է, որ եկեղեցին միայն 2015-ին չէ, որ ենթարկվել է հարձակման, և մեր առաջ հայտնված պատկերը պարբերական թալանի ու հարձակումների արդյունք է, որը շարունակվում է մինչ օրս:

«Ամեն օր եկեղեցուց ինչ-որ բան է գողացվում: Եկեղեցին դեռ արգելված գոտում է: Մենք այնտեղ գնալու համար 10 տեղից ստորագորություն ու անվտանգության երաշխիք ենք տանում, բայց գողերը հեշտ ու հանգիստ մտնում են տարածք: Ռազմական գործողությունների ավարտից ու զինվորականների՝ տարածքից հեռանալուց հետո շատ բան է գողացվել եկեղեցուց՝ անգամ էլեկտրականության լարերը», - պատմել է եկեղեցու հիմնադրամի տնօրեն Էրհան Արըքը՝ նշելով, որ Սուրբ Կիրակոսի վերակառուցման համար տեղի հայկական համայնքը ծախսել էր շուրջ 5 մլն թուրքական լիրա, որի մի մասը պարտքով էր վերցվել քաղաքապետարանից:

2015թ.-ին թուրք-քրդական բախումների կիզակետում գտնվող Սուր պատմական թաղամասի Սուրբ Կիրակոս եկեղեցին ավերածության էր ենթարկվել, այնուհետև պետականացվել: Թեև տեղի հայ համայնքի ջանքերով եկեղեցին հաջողվեց վերադարձնել հիմնադրամին և կանխել Սուրբ Կիրակոսի ամբողջական ավերումը, եկեղեցին վերաբացելն ու տարածք մտնելը մինչ օրս խոչընդոտվում է իշխանությունների կողմից: