Լապշինը ներման համար շնորհակալություն չի հայտնել եւ պնդում է, որ իրեն կտտանքի են ենթարկել
Կարդում եմ իմ մասին լուրերը (այս օրերին ես իսկական «աստղ» եմ) եւ շատ տարօրինակ բաներ եմ իմանում: Օրինակ, գրում են, որ ես հիմա Հայֆայի հիվանդանոցում եմ, չնայած վերջին քսան տարվա ընթացքում այնտեղ չեմ եղել:
Ամբողջ օրը տանն եմ եղել կամ զբոսնել Հայֆայի ծովեզերքին: Իհարկե, հիվանդ եմ: Երբ ձեզ խեղդում են, ջարդում կողոսկրերդ եւ ատամներդ, ապա դա մեկ օրում չի կարող անցնել: Հիվանդանոցից ես հրաժարվեցի: Կաթիլային ապարատները եւ կատետորներն ավելի են վախեցնում: Վիճակս գնահատել են միջին ծանրության, բայց հրաժարվեցի պառկել հիվանդանոցում: Ճիշժտ եմ վարվել: Մեկ օրվա ընթացքում արդեն իսկ դրական տեղաշարժ կա: Արդեն ինուրույն ջուր եմ խմում, ծամում եմ ուտելիքը (երեկ դեռ չէի կարողանում՝ ռեֆլեքսը կլման չէր աշխատում, երբ ազերական բանտում սեպտեմբերի 9-10-ին ինձ փորձեցին խեղդել):
Չեմ ծուլացել եւ ընկերներիս խորհրդով վնասվածքներս արձանագրել եմ Թել Ավիվի ոստիկանությունում եւ հիվանդանոցում: Ինչ իմանանք, թե ուր կհասնի այս գործը: Կարծիք կա, որ չի կարելի ներել ինձ սպանելու ադրբեջանցիների փորձը եւ պետք է գործել շատ գրագետ՝ միջազգային ատյաններում: Հավատում եմ միջազգային իրավունքի մասնագետներին եւ փաստաթղեր եմ հավաքում:
Ոչ պակաս հետաքրքրասիրությամբ կարդում եմ իմ «զղջումը», ինչը կատարյալ կեղծիք է: Նրանք (ադրբեջանցիները) լրջորեն կարծում են, թե վերակենդանացման բաժնում ջարդած կողոսկրերով պառկած կարող ես նման տեքստեր գրես, երբ առնանդամդ միացված է կատետորին, իսկ հետույքիդ տակ թաս է դրված:
Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան գրառումը (15,09,2017 21,11)


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում