Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՔՊ–ն հրապարակեց քվեարկության արդյունքները. Հայտնի են հաջողակ 50 անձանց անունները Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ Փաշինյան Անչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետը Վրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասին Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված) Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր

Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որոնց անունները հանդիպում են Էփշթեյնի ֆայլերումՔաղաքապետը փոսալցման աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ է տվելՄեդվեդևը բացատրել է, թե որքան կապրի Զելենսկին՝ Պուտինի մասին իր խոսքերից հետոՄեծ Պահք. Օր 1Ավազի մաքրման աշխատանքներում խնդիր ունենք. քաղաքապետը հանձնարարական է տվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումԵթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը, Իրանը պատրաստ կլինի փոխզիջումների. ԱԳ փոխնախարարՀայ գեղասահորդները պայքարը կշարունակեն փետրվարի 16-ինՈւկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը ձերբակալվել է երկրից հեռանալու փորձի ժամանակՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն Ռուսաստանը գերտերություն չէ, նրա առավելագույն պահանջները չեն կարող բավարարվել բանակցություններում․ Կայա ԿալլասՊատրիարք Կիրիլն արգելել է ռուսներին աղոթել աշխատավարձի բարձրացման համարԻրանի արտգործնախարարը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններիՔՊ–ն հրապարակեց քվեարկության արդյունքները. Հայտնի են հաջողակ 50 անձանց անուններըՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինիԱյսօրվանից սկսվում է Մեծ ՊահքըԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավորԴռները բացե´ք, գարուն է գալիս. Գագիկ ՍուրենյանՀայտնի են Ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոններն ու մեդալակիրներըՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ ՓաշինյանԱնչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետըՎրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասինՀայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն էՀրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված)Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՌուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղիՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԱնցկացվել է Հայաստան-ԵՄ երիտասարդական առաջին համաժողովըԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայիցՁմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղըՄադրիդյան մղձավանջ Բարսելոնայի համար. 4 անպատասխան գոլ և կարմիր քարտՀայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայումՏոմսերի խարդախության հետ կապված Լուվրը կրել է ավելի քան 10 միլիոն եվրոյի վնասԲանգլադեշում իշխանության են գալիս ազգայնականները` Z սերնդի հեղափոխությունից հետոՋեֆրի Էփշթեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու. նախարարԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա ԵրևանումՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականըԳերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունըՎարչապետի պաշտոնում չեմ պատկերացնում մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող անձի (տեսանյութ). ՆԳ նախարարՄոդուլյար ատոմակայանը լրացուցիչ ճկունություն կհաղորդի ՀՀ էներգահամակարգի կառավարմանը«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարանԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համարԱռանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե ՍարգսյանԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըՀրդեհի ահազանգ խանութ սրահներից մեկի պահեստում
Հայաստան

Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ խաղաղ հանձնում

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ` հոկտեմբերի 15-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր կողմից մի քանի անգամ հնչեցված այն միտքը, որ ՀՀ կառավարությունը նպատակ է դրել բացելու «մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման նոր դարաշրջան»: Խոսելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների, սահմանին անընդհատ տեղի ունեցող միջադեպերի, մինչ օրս Բաքվում պահվող հայ գերիների և այլ խնդիրների մասին՝ Փաշինյանն այնուամենայնիվ նշել է. «Մենք վճռական ենք և կանենք հնարավորը՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար»։ Նա նույնիսկ ասել է, որ ՀՀ իշխանությունները պատկերացում ունեն, թե ինչպես պետք է հասնել այդ նպատակին. «Երկխոսությունը, մեր տարածաշրջանում գոյություն ունեցող թշնամանքի մթնոլորտի աստիճանական հաղթահարումը, բոլոր տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը միակ ճանապարհն է, որը, մեր կարծիքով, կարող է հասցնել այս նպատակին»: Արժանահավատ թվալու համար նա զարգացրեց միտքը և խոստացավ, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ երկաթգծային և ավտոմոբիլային կապ կստանա…

«Դրօշակ»-ի նախորդ համարում խոստացել էինք անդրադառնալ ՀՀ կառավարության որդեգրած այդ քաղաքականությանը` փորձելով հասկանալ, թե նման նպատակադրումների համար գաղափարական և ծրագրային ինչ հիմքեր կան։ Եվ ամենակարևոր հարցը՝ Հայաստանը տարածաշրջանի «խաղաղ զարգացման դարաշրջան» սկսելու ներուժ ունի՞, թե՞ ոչ։

Իհարկե, խաղաղությունն արժեք է, որին պետք է ձգտել և ամեն կերպ փորձել ապահովել այն։ Բոլոր ժամանակներում աշխարհի բոլոր ժողովուրդները խաղաղություն են ցանկացել, և սա մարդու բնական պահանջն է։ Բայց նույն պատմությունը սովորեցրել է, որ խաղաղությունը հենց այնպես չի լինում։ Դրա համար պետք է աշխատանք տանել, պայքարել, միջոցներ ներդնել, ճիշտ հասկանալ երկրի ու ժողովրդի գոյատևման միջավայրը, դրանից բխող սպառնալիքները, ընձեռած հնարավորությունները և այլն, և այլն։ «Խաղաղությո՞ւն ես ուզում՝ պատրաստվի՛ր պատերազմի»։ Վերջիվերջո, ահա այս մտքին է հանգել մարդկությունը՝ լավ հասկանալով, որ խաղաղ ապրում են միայն այն պետությունները, որոնց թշնամիները նրանց վրա հարձակվելու ոչ մի հնարավորություն պարզապես չունեն։

Արդյոք այդ վիճակո՞ւմ է այսօրվա Հայաստանը։ Իհարկե՝ ոչ։ Ցավոք, անցած մեկ տարվա զարգացումները ցույց տվեցին, որ հայկական պետությունն ի վիճակի չէ անգամ իր միջազգայնորեն ճանաչված տարածքները պաշտպանելու։ Այդ խնդիրը լուծելու համար մենք դիմում ենք դաշնակից երկրներին, ապավինում Իրան-Ադրբեջան հակամարտության` մեզ ձեռնտու հանգուցալուծմանը, միջազգային դիտորդներ հրավիրում և այլն։ Ինչպե՞ս կարելի է այս իրավիճակում մտածել խաղաղության մասին։ Ինչպիսի՞ խաղաղության մասին մտածել։ Եվ ամենակարևորը՝ ինչի՞ հաշվին պետք է լինի այդ խաղաղությունը։
Փորձենք այս հարցին ավելի համակարգված անդրադառնալ։ Խաղաղություն առաջին հերթին նշանակում է անվտանգություն։ Խաղաղ ապրելու համար պետության սահմաններին և նրա բնակչությանը պետք է ոչինչ չսպառնա։ Մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր դա այդպես չէ։ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել զինադադարի պայմանները, զորքը տեղաշարժում են դեպի Հայաստանի ու Արցախի խորքերը, կրակում մեր զինվորների վրա, գերեվարում նրանց և այլն։ Հիմա կարևոր մի հարց. պատերազմի ավարտից ուղիղ մեկ տարի է անցել, ի՞նչ են արել հայկական երկու պետությունների ռազմաքաղաքական իշխանությունները սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար։ Ոչինչ։ Նրանք ոչինչ չեն արել։ Անգամ խրամատներ չեն փորել պատերազմից հետո ձևավորված նոր սահմաններում, եղածներն էլ շատ դեպքերում անտերության են մատնել։ Եվ ուրեմն խաղաղության կարևոր բաղադրիչը՝ սահմանների անվտանգությունը, չկա։

Անցնենք առաջ։ Արցախյան վերջին պատերազմում հայոց բանակը լուրջ կորուստներ է ունեցել։ Մենք կորցրել ենք հազարավոր զինվորներ, հրամանատարներ, բնագծեր, ռազմական տեխնիկա և այլն։

Նորից եմ կրկնում` պատերազմի ավարտից ուղիղ մեկ տարի է անցել։ Ո՞ւր է համալրումը։ Ո՞ւր է բանակի վերազինումը։ Կա՞ արդյոք մշակված նոր ռազմավարություն մեր զինված ուժերի համար։ Չկա։

Այդ ամենն էլ չկա։ Փոխարենը ՀՀ իշխանություններն այդ ժամանակն օգտագործել են բանակը վերջնականապես իրենց կամքին ենթարկելու համար։ Ավելին` հետպատերազմյան շրջանում հայկական զինված ուժերում շարունակվել են այն բոլոր կործանարար գործողությունները, որոնք 2018-2020 թթ. դարձել են Արցախի պաշտպանության բանակի մարտունակության թուլացման պատճառ։ Այսպես` 2021 թ. հուլիսին փաստացի գլխատվեց ՀՀ ԶՈՒ ամենամարտունակ երրորդ բանակային կորպուսը. հրամանատարի պաշտոնից ազատվեց ոչ միայն գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, այլև մի շարք այլ զինվորականներ։

Շատ վատ վիճակում է նաև մեր սահմանների աշխարհագրությունը։ Ոգևորվելով պատերազմում տարած հաղթանակով՝ հետպատերազմյան շրջանում մեր թշնամիները կարևոր բարձունքներ են գրավել Հայաստանի սահմանների երկայնքով։ Դրա հետևանքով լրջագույն սպառնալիքներ են առաջացել Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում։ Նշված բոլոր շրջաններում ադրբեջանցիներն ուղիղ նշանառության տակ են առել ոչ միայն մեզ համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհները, այլև բազում ենթակառուցվածքներ, որոնք կարևոր նշանակություն ունեն թե՛ անվտանգության ապահովման և թե՛ ժողովրդի բնականոն գործունեության ու զարգացման համար։ Իսկ Արցախում ստեղծված իրավիճակի մասին խոսելն ավելորդ է։ Այնտեղ ամեն ինչ շատ ավելի վատ է։ Մինչդեռ մենք պետք է հաշվի առնենք, որ սահմանների անվտանգությունը անվտանգության համակարգի ընդամենը մեկ բաղադրիչն է։ Ես հիմա խնդիր չեմ դնում խոսելու անվտանգության, հետևաբար նաև խաղաղության ներքին մյուս բաղադրիչների՝ տնտեսության, դիվանագիտության, հանրային համերաշխության, քաղաքական կայունության, առողջապահության և այլ հարցերի մասին։ Վստահ եմ՝ ընթերցողը քաջ տեղյակ է, թե ինչ խնդիրներ ունենք մենք այս ոլորտներում։ Հարցը շարունակում է նույնը մնալ՝ ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը փորձում խաղաղություն բերել տարածաշրջանին։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանն այսօր ոչ միայն դրա ներքին ներուժը չունի, այլև չի փորձում կուտակել դրա համար անհրաժեշտ ներքին կայունության և կանխատեսելիության պաշարներ։

Նկատենք` ես դեռ փորձում եմ խուսափել Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը պոպուլիզմի հերթական մեղադրանքն առաջադրելուց՝ անկեղծ փորձելով հասկանալ, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց առջև դրված նպատակի իրականացումը։ Որովհետև այն լուծումները, որոնք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին առաջարկել է Փաշինյանը, այն է՝ երկխոսությունը, թշնամանքի մթնոլորտի հաղթահարումը և Ադրբեջանին ՀՀ տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ տրամադրելը, իրատեսական չեն և ավելի շատ կենացներ են հիշեցնում։ Համենայնդեպս, առաջին երկու կետերը միանշանակորեն այդպիսին են, իսկ երրորդը՝ թուրք-ադրբեջանական դաշինքի կոմունիկացիաների սպասարկումը՝ թշնամու պարտադրանք։ Ընդ որում, Ադրբեջանի իշխանությունները չեն էլ սպասում, թե երբ Հայաստանը կբացի այդ ճանապարհները։ Նրանք արդեն ներդրողներ են փնտրում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համար՝ զուգահեռաբար սպառնալով Հայաստանին ուժով բացել այդ ճանապարհը, եթե հանկարծ հայկական կողմը որևէ խնդիր ստեղծի այդ հարցում։ Այսինքն` Ադրբեջանի ու Թուրքիայի հիմնական խնդիրն այս պահին ոչ թե Հայաստանի համաձայնությունը, այլ ներդրումների հարցն է։

Ինչևէ, շարունակենք «մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման նոր դարաշրջան» սկսելու համար անհրաժեշտ ռեսուրսների փնտրտուքը։ Գուցե Նիկոլ Փաշինյանի հույսը ոչ թե Հայաստանի, այլ տարածաշրջանային տերությունների կարողություննե՞րն են։ Օրինակ` Ռուսաստանի ցանկությունը, որ տարածաշրջանում ոչ ոք ոչ մեկի դեմ չպատերազմի, համագործակցեն, կոմունիկացիաներ ու տնտեսական կապեր ստեղծեն և բոլոր խնդրահարույց հարցերը Մոսկվայում լուծեն, կամ Իրանի Իսլամական Հանրապետության պահանջը, որ տարածաշրջանի պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանները որևէ փոփոխության չենթարկվեն։ Ինչի՞ վրա է հույս դրել Նիկոլ Փաշինյանը՝ «կիրթ» Ալիևի վարքագծի փոփոխմա՞ն։ Հիշենք սովետական այն հայտնի մուլտֆիլմը, երբ փոստատարն ասում է, թե ինքը չար էր, որովհետև նախկինում հեծանիվ չուներ, իսկ հիմա ունի։ Մի՞թե Փաշինյանը կարծում է, որ Ալիևը հիմա, երբ գրեթե ամբողջությամբ զավթել է Արցախը, հանկարծ կբարիանա։ Լո՞ւրջ։

Գիտե՞ք, հեգնելու ցանկություն ամենևին չունեմ, բայց որևէ կերպ չեմ կարողանում դուրս գալ այդ հոգեվիճակից։ Տարածաշրջանն այսօր եռում է։ Անցած մի քանի ամիսների ընթացքում մենք մշտապես եղել ենք տարբեր պետությունների՝ մեր տարածքում այս կամ այն խնդիրը լուծելու հնարավորության համար մղվող պայքարի վկան։ Սյունիքի մարզը դարձել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի ու Թուրքիայի մրցակցության ասպարեզ։ Ընդ որում, բոլոր չորս երկրներն էլ իրենց ծրագրերում չեն բացառում Սյունիքը նվաճելու սցենարը։ Ավելին, ըստ իրանական աղբյուրների տեղեկությունների, թուրք-ադրբեջանական դաշինքը ծրագրում էր հոկտեմբերի սկզբին անսպասելի հարձակմամբ գրավել Սյունիքը և վերջապես իրականացնել երկու թյուրքական պետությունների միջև ցամաքային կապի՝ իր այդքան փայփայած երազանքը։ Բաքվի ու Անկարայի հենց այդ արկածախնդրությունը կանխելու համար է իրանական կողմը հոկտեմբերի 1-ին լայնածավալ զորավարժություն սկսել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ ցույց տալու համար, որ դեպի Հայաստան թուրքական ինտերվենցիայի պարագայում իրենք անմասն չեն մնա այդ պատերազմից և ամեն ինչ կանեն, որ Սյունիքը ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի վերահսկողության տակ հայտնվի, այլ հենց Իրանի։

Պակաս լարված չեն նաև ռուս-թուրքական և ռուս-իրանական հարաբերությունները։ Ակնհայտ է, որ արցախյան վերջին պատերազմից առաջ բոլոր այս կողմերի միջև որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք չեն պահպանվել։ Այդ են հուշում նաև հոկտեմբերի 6-ին Մոսկվա այցելած Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի հայտարարություններն ու գնահատականները։

Ադրբեջանական կողմը, ոգևորվելով պատերազմում տարած իր հաղթանակով, փորձում է ավելին ձեռք բերել, քան թույլատրված է նրան։ Որպես արդյունք` բոլոր հիշատակված երկրները միմյանց հետ հարաբերություններ են ճշտում, պայմանավորվածություններ ձեռք բերում, խախտում դրանք և այլն, ու այդ բոլորը` հայկական պետությունների կենսական շահերի, այդ թվում` տարածքների հաշվին։

Նկատենք նաև, որ Հայաստանը դուրս է բոլոր այդ քննարկումներից։ Որևէ մեկը որևէ հարցով Նիկոլ Փաշինյանի կարծիքը չի հարցնում։ Եվ ուրեմն ինչպե՞ս կարող է Հայաստանի ղեկավարն այս պայմաններում խոսել տարածաշրջանում խաղաղության դարաշրջան սկսելու մասին։

Մնում է, թերևս, վերջին տարբերակը` ոչ թե խաղաղության դարաշրջան, այլ հայկական պետությունների կենսական շահերի խաղաղ հանձնում թշնամուն։ Եվ սա, ցավոք, կյանքի կոչվող ամենաիրական սցենարն է։ Այս տողերը գրելիս նոր տեղեկատվություն ստացվեց, որ ՀՀ իշխանությունները Կապանի Փելա սարը հանձնում են Ադրբեջանին։ Այդ մասին սկզբում ահազանգեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, իսկ ավելի ուշ հաստատեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նշվում է, որ հանձնման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների գծման և զատման շուրջ կողմերի միջև գաղտնի ձեռք բերված պայմանավորվածության հետևանք է։ Իսկ ամենացավալին այն է, որ Հայաստանում դա արդեն ոչ ոքի չի զարմացնում, էլ չասեմ՝ զայրացնում։

2021 թ. մայիսի 28-ին՝ Անկախության տոնի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու։ Այդպես նա արդարացրեց այն փաստը, որ թշնամին Սյունիքի մարզում անխոչընդոտ հատել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանը և գրավել Գորիսի նկատմամբ ռազմավարական բարձունք հանդիսացող` Սև լճին հարող տարածքները։ ՀՀ ղեկավարը չէր կարող չգիտակցել, որ հիշատակված հատվածը զուտ քառակուսի մետրեր չեն, որտեղ հաստատվել է ադրբեջանական զորքը։ Դա թշնամու համար Սյունիքի նկատմամբ ստրատեգիական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտ բարձունք է։ Ի դեպ, նույն նպատակն են հետապնդում նաև ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած թշնամիները։ Այդ կողմից էլ Ադրբեջանի հիմնական թիրախը Սյունիքը ՀՀ մնացած շրջանների հետ կապող Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքն է, որն այս պահին դեպի Սյունիք տանող միակ ճանապարհն է, որը դեռևս չի դիտարկվում և ինչ-որ առումով վերահսկվում Ադրբեջանի կողմից։

Պատերազմ պետք էր սկսել ոչ թե «Սև լճի 30 տոկոսի», այլ Սյունիքի անվտանգության ու Հայաստանի գոյության համար։ Բայց՝ ոչ, Փաշինյանը որոշել է խաղաղության դարաշրջան սկսել և, ինչպես արդեն նշել եմ, խաղաղ ամեն ինչ հանձնում է թշնամուն։

Հասկանալի է, որ այդպիսի «խաղաղությունը» ավելի վտանգավոր է, քան ցանկացած պատերազմ։ Ես իհարկե չեմ վիճարկում խաղաղության անհրաժեշտությունը մեր պետությունների և ժողովրդի համար։ Բայց խաղաղությունը երկնային պարգև չէ։ Այն պետք է կառուցել, վաստակել։ Եվ եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում, ապա պետք է պատրաստ լինի երկարատև քրտնաջան աշխատանքի։ Այլ տարբերակ պարզապես չկա։ Սա ճշմարտություն է, որում մենք ինքներս բազմիցս համոզվել ենք մեր իսկ պատմության տարբեր ժամանակաշրջաններում։

Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար

«Դրօշակ» թիվ 11 (1660), նոյեմբեր 2021 թ.