Երևանում թալանել են հայտնի գործարարի տունը. հափշտակել են գումար և ոսկյա զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում բնակարանային գողություն հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 11-ին Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած գողության փաստով:
Այդ օրը՝ երեկոյան, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Արաշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակիչ, 56-ամյա Սենիկ Մ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից մինչև 17:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը և 2-րդ հարկի ննջասենյակներից գողություն են կատարել:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Շենգավիթի քննչական բաժնի խումբը ավագ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ:
Արդեն տեղում Սենիկ Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը տանից հափշտակել են գումար և ոսկյա զարդեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սենիկ Մ.-ն հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Բագարանի բարիք» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:


















































Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Կընդգրկվի արդյոք Փարաքարի նախկին համայնքապետ Գյուլնազարյանը՝ ՔՊ ընտրական ցուցակում
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Երևան ֊ Լոնդոն ֊ Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի մասին. Խուդա...
Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Ղազախստանում ձերբակալվել է KazTag լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը
Առողջության ապահավոգրության վերաբերյալ հաճախ տրվող հարցեր․ նախարարության պարզաբանումը
Վտանգավոր խաղեր ընտրություններից առաջ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր փակ կլինի