Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջները Կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն Ղազարյան ՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Իրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտեն Transfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունը Գեղարքունիքում կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է հայտնաբերվել․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքը Նազիկ Ավդալյանը Պապոյանին է ներկայացրել սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը Ալագյազ-Արթիկ հատվածում բուք է․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին

«Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջներըԱրայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներիԿենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն ՂազարյանՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքերՉինաստանի կողմից Թայվանի մոտ զորավարժությունները սրում են լարվածությունը տարածաշրջանումTRT Haber. Ստամբուլի մոտ Մարմարա ծովում երկու նավթատարներ աղետի ազդանշաններ են ուղարկելՄադուրո. Վենեսուելայի ռազմաօդային ուժերը 2025–ին ոչնչացրել են 39 թմրանյութ տեղափոխող ինքնաթիռՎալդայի բնակիչները չեն նկատել Պուտինի նստավայրի մոտ շուրջ 100 անօդաչու թռչող սարքերի ժամանումը և ոչնչացումըՎարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էՊենտագոնը F-15 կործանիչներ է մատակարարելու Իսրայելին Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԻրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՀունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտենՀամագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան. Գալուզինը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասինTransfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունըԳեղարքունիքում կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ«ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է հայտնաբերվել․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքըԶբոսաշրջիկները պարտավոր կլինեն վճարել 2 եվրո Հռոմի Տրևի շատրվանը մոտիկից տեսնելու համարԻրանը Կանադայի ռազմածովային nւժերը ճանաչել է որպես ահաբեկչակшն կազմակերպություն. ԱԳՆԷջմիածնում 36-ամյա հարսը դանակnվ հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն է դանակnվ hարվածներ հասցրել կնոջըՆազիկ Ավդալյանը Պապոյանին է ներկայացրել սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրըՉինաստանը կոչով դիմել է ուկրաինական հակամարտության կողմերինԱլագյազ-Արթիկ հատվածում բուք է․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՄայր Աթոռը ներկայացրել է Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցըԼատվիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումըՀայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում հաղթեց Մագնուս ԿարլսենինՋոշուան վթшրի է ենթարկվել. բռնցքամարտիկը հիվանդանոցում է․ կա 2 զnhԴերասան Ջորջ Քլունին և ընտանիքը Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացելՌոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերանTRT Haber. Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետության» անդմ լինելու մեջ կասկածվող 110 անձԱրմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. FactorՊուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Վահագն ԽաչատուրյանինԱռողջապահության նախարարությունը հերքում է տարածել առողջության պարտադիր ապահովագրությանն առնչությամբ տարածված հրապարակման վերաբերյալԿրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը՝ կրած անհարմարությունների համար․ ՊետրոսյանԵրևանի քրեական ոստիկանները խոշոր չափի թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Երևանի Սարի Թաղ փողոցի Որմնադիրներ հասցեում տուն է այրվելՌուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է բլոգեր Արսեն Մարգարյանի գործի քննությունըԶելենսկին հայտարարել է` Ուկրաինան կախված է ԱՄՆ-ի օգնությունիցՉինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են արձանագրել. ՉԺՀ դեսպանի շնորհավորանքըՏոնական օրերին սննդային անվտանգության պահպանման կարևոր կանոններԵրևանում մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա երեխային. մանկապարտեզի աշխատակիցներն ահազանգել են ոստիկանությունԹանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն 2026 թվականի հունվարի 1-ին և 2-ին. ԿԳՄՍՆ Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՏոնական օրերին շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմովՄենք խորապես մտահոգված ենք ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակմшն մասին հաղորդագրություններից. ՄոդիՌուսաստանի ՊՆ–ն առաջին անգամ ներկայացրել է «Օրեշնիկը» և հայտարարել, որ այն մարտական ​​հերթապահության է անցել ԲելառուսումՉինական ռմբակոծիչները թռիչքներ են իրականացրել Թայվանի մոտակայքումՈվքեր են ազատված պարտադիր ապահովագրություն ներկայացնելուց. ՊԵԿ-ը՝ Վրաստան մուտք գործելու պահանջի մասինԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ–ական Կարեն Ավագյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԱնօրինական միգրացիա կազմակերպելու մեղադրանքով հետախուզվողին Համայնքային ոստիկանները հայտնաբերեցին օդանավակայանում
Հայաստան

Պետությունը վաճառել է թամանյանական շենքն ու մի կողմ քաշվել

«Հրապարակ»-ը գրում է. «Մարգարյան ծննդատան շենքի հարեւանությամբ՝ Արամի 54 հասցեում, սեւ տուֆից մի շինություն կա, որն օրեցօր կորցնում է գեղեցկությունը եւ փլատակի վերածվում: Շքեղ պատշգամբի տակ կանգնելը վտանգավոր է դարձել: Այնքան խարխուլ է, որ երկար նայելիս թվում է՝ հիմա գլխիդ կփլվի:

Նախկինում՝ դեռ կոմունիստներից առաջ, 1860 թվականին, շենքը երկհարկանի է եղել: Այստեղ ռուսական կայսերական բանկ է եղել, որը հեղափոխությունից հետո դարձել է Հայաստանի առաջին հանրապետության պետական բանկ, 1930-ականների սկզբին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանն ավելացրել է երրորդ հարկը, լայնացրել տարածքը՝ հավատարիմ մնալով շենքի հին տեսքին: 1919 թվականից բանկի փոխարեն Արամի 54-ում հիվանդանոց էր գործում, քաղաքային երկրորդ կլինիկան, որն այսօր էլ կա եւ կոչվում է «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ, որը նախկինում պատկանում էր պատգամավոր Սեյրան Սարոյանին:

Գլխավոր մուտքը, որի վրա հիմա էլ մոր եւ մանկան քանդակ կա, Մաշտոցի պուրակին է նայում: Այն փակ է: Պատին փակցված է խորհրդային տարիներից մնացած ցուցանակ՝ «Պահպանվում է պետության կողմից»: Բայց եթե այս տեմպերով «պահպանվի», շենքը շուտով ուղղակի կվերանա Երեւանի քարտեզից: Քաղաքապետարանում, որը պետք է գոնե տեղյակ լինի մայրաքաղաքի պատմական շենքերի ճակատագրից, Արամի 54-ի մասին տեղեկություն չունեն, թե ով է սեփականատերը, եւ ինչ է լինելու հետո:

Լրատվության վարչությունից մեզ ասացին, որ Երեւանի պետական բանկի շենքը ներառված է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, հետեւապես պետք է դիմել կրթության եւ մյուս բաների նախարարություն, քանի որ նախարարությունն է զբաղվում հին շենքերի պահպանությամբ: Նախարարության խոսնակը գրավոր հարցում պահանջեց, «քանի որ հարցը հրատապ չէ եւ կարող է սպասել»:

ՀՀ կառավարության որոշմամբ, Արամի 54 հասցեում գտնվող շինությունները սեփականության իրավունքով պատկանում են «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ին: Իսկ շենքի սեփականատերն առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն է: Մի երկու տարի առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել էր, որ մտադիր է պահպանել շենքի հին տեսքը, սակայն այս պահին այդ շենքի հետ կապված որեւէ ծրագիր չունի:

Մենք հետաքրքրվեցինք պարոն Քուշկյանի մամուլի քարտուղարից, թե արդյոք արդեն որոշե՞լ են շենքի ճակատագիրը, շենքի հետ կապված՝ ունե՞ն ինչ-որ ծրագրեր: «Շենքի հետ կապված ոչինչ չի փոխվել»,- եղավ պատասխանը:

Իհարկե, սա սեփականատիրոջ գործն է, եւ նա մեղավոր չէ, որ պետությունը, վաճառելով նրան մշակութային հուշարձանը, որեւէ պարտականություն չի նշել պայմանագրում: Փաստորեն, մեզ մնում է ապավինել սեփականատիրոջ բարոյականությանն ու սպասել, որ նա կպահպանի պատմական հուշարձանը, ու շենքը երբեւէ կծառայի նաեւ երեւանցիներին»: