Կանանց չի կարելի պոռնոֆիլմեր դիտել
Կանադացի գիտնականները պարզել են, որ պոռնոֆիլմերի դիտումը նվազեցնում է կանանց սեռական բավարարվածությունը:
Պատճառն այն է, որ նման ֆիլմերից հետո կանայք սեռական ակտից ավելի մեծ սպասելիքներ են ունենում, բացի այդ, ակնկալածը չստանալուց հետո հիասթափվում են ամուսնուց կամ ընկերոջից: Մասնագետների հոդվածը հրապարակված է The Canadian Journal of Human Sexuality պարբերականում:
Ուսումնասիրությանը մասնակցել է հազար հոգի, այդ թվում 668 կին: Կամավորները նշել են, թե որքան հաճախ են պոռնոֆիլմեր դիտում եւ ինչ սպասելիքներ են ունենում դրանից հետո սեռական գործողությունից, եւ փորձել են արդյոք տեսածը վերարտադրել կյանքում:
Գիտնականները պարզել են, որ պոռնոֆիլմերից հետո տղամարդիկ չեն կարողանունում կենտրոնանալ սեքսի ժամանակ, իսկ կանայք ավելի մեծ սպասելիքներ են ունենում, քան կարող է իրականում լինել, ինչի արդյունքում մեծ հիասթափություն են ապրում:
Ամփոփելով գիտնականները նշել են, որ պոռնոֆիլմերը զույգերին ավելի բարդույթավորված եւ անինքնավստահ են դարձնում:
Top-News.am


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ