Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներին Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային փոխգործակցությանն այլընտրանք չկա․ Գալուզին ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը․ Ռուբիո ՔՊ–ն հրապարակեց քվեարկության արդյունքները. Հայտնի են հաջողակ 50 անձանց անունները Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ Փաշինյան Անչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետը Վրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասին Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված)

ԱՄՆ-ն հայտնել է Հնդկական օվկիանոսում «Veronica III» տանկերի կալանավորման մասինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներինԱմփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքներըՁմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքըՄեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար․ ՊապոյանՎրաստանը մայիսի 8-ը հայտարարել է Գինու ազգային օրՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստըԻսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափի հողերի գրանցման գործընթացըՋոնաթան Փաուելը դիտարկում է մինչև տարեվերջ հրաժարական տալու հնարավորությունըՀամոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային փոխգործակցությանն այլընտրանք չկա․ ԳալուզինՎարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջՈր կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում Մեծ Բրիտանիան նախատեսում է ամռանն արգելել սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր երեխաների համարԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը․ Ռուբիո«Մոլորակը առանց աղբի և թափոնի»Բնակարանային գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններինՔիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որոնց անունները հանդիպում են Էփշթեյնի ֆայլերումՔաղաքապետը փոսալցման աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ է տվելՄեդվեդևը բացատրել է, թե որքան կապրի Զելենսկին՝ Պուտինի մասին իր խոսքերից հետոՄեծ Պահք. Օր 1Ավազի մաքրման աշխատանքներում խնդիր ունենք. քաղաքապետը հանձնարարական է տվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումԵթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը, Իրանը պատրաստ կլինի փոխզիջումների. ԱԳ փոխնախարարՀայ գեղասահորդները պայքարը կշարունակեն փետրվարի 16-ինՈւկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը ձերբակալվել է երկրից հեռանալու փորձի ժամանակՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն Ռուսաստանը գերտերություն չէ, նրա առավելագույն պահանջները չեն կարող բավարարվել բանակցություններում․ Կայա ԿալլասՊատրիարք Կիրիլն արգելել է ռուսներին աղոթել աշխատավարձի բարձրացման համարԻրանի արտգործնախարարը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններիՔՊ–ն հրապարակեց քվեարկության արդյունքները. Հայտնի են հաջողակ 50 անձանց անուններըՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինիԱյսօրվանից սկսվում է Մեծ ՊահքըԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավորԴռները բացե´ք, գարուն է գալիս. Գագիկ ՍուրենյանՀայտնի են Ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոններն ու մեդալակիրներըՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ ՓաշինյանԱնչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետըՎրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասինՀայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն էՀրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված)Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՌուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղիՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԱնցկացվել է Հայաստան-ԵՄ երիտասարդական առաջին համաժողովը
Հայաստան

2022-ի հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ

Կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարման ամբողջական համակարգի ներդրման հաջորդ փուլի շահառուները, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն են։ Ըստ այդմ՝ 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացառություն կկազմեն հետևյալ կենսաթոշակառուները, որոնց կենսաթոշակը կվճարվի իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով․

• 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները,

• 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները:

Այսպիսով, բոլոր այն քաղաքաբնակ կենսաթոշակառուներն, ովքեր կենսաթոշակն ստանում են կանխիկ եղանակով և բացառությունների խմբում չեն, արդեն իսկ կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ընտրելով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ Հայփոստ)․ դիմելու վերջնաժամկետը 2021թ․ դեկտեմբերի 30-նն է։

Եթե քաղաքացին ընտրում է Հայփոստն, ապա Հայփոստի հետ պետք է նախապես կնքի Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման ու համալրման պայմանագիր, և այդ պայմանագիրը կնքած լինելը հավաստող տեղեկանքը (տեղեկանքը տրամադրվում է Հայփոստի կողմից) ներկայացնի դիմումին կից։

Բանկ ընտրելու դեպքում՝ քաղաքացին լրացուցիչ փաստաթուղթ չի ներկայացնում։

Այնուհանդերձ, եթե կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող քաղաքացին մինչև 2021թ․ դեկտեմբերի 30-ը չի դիմում կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ապա ՀՀ քաղաքներում 2022 թ․ հունվար ամսվա կենսաթոշակների վճարումը կկատարվի ծրագրային մոդուլի կիրառմամբ, որի արդյունքում ինքնաշխատ եղանակով կընտրվի որևէ վճարող կազմակերպություն։ Երեք աշխատանքային օրվա ընթացքում ընտրված կազմակերպության մասին կենսաթոշակառուն կտեղեկանա հետադարձ կապի միջոցով՝ բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին (առկայության դեպքում) հաղորդագրություն ստանալու եղանակով։

Վճարման անկանխիկ եղանակի նշված կարգը տարածվում է նաև խնամքի նպաստի և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող՝ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, պարգևավճարների և պատվովճարների վրա։

Հիշեցնենք, որ կենսաթոշակների, նպաստների վճարման հետ կապված համանման ընթացակարգն արդեն իսկ կիրառվել է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թ․ հուլիսի 1-ից։