Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք» Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհ Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունը Յուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղում Լուսին հասնելը տեխնիկապես հեշտ և արագ է Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրին Մյունխենի համաժողովում Ռուբիոյի գլխավորած ամերիկյան պատվիրակության մեջ կլինեն 50 կոնգրեսական եւ 2 նահանգապետ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը Փաշինյանի հետ սկսվելու է 17։30-ին Ռեալը Կարերասի և Մբապեի գոլերի շնորհիվ հաղթեց Վալենսիային Հայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերում Տան մաքրության ժամանակ հակատանկային հրթիռ է հայտնաբերվել

Խաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք»Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհԿասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունըՅուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղումԼուսին հասնելը տեխնիկապես հեշտ և արագ էԷստոնիայում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը«Արարատ-Արմենիան» պարտության է մատնել լիտվական «Բանգային» 2:0 հաշվովԱյս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը«Վաշինգտոն Փոստ»-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվելԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրինԱրտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ՃապոնիայումՄյունխենի համաժողովում Ռուբիոյի գլխավորած ամերիկյան պատվիրակության մեջ կլինեն 50 կոնգրեսական եւ 2 նահանգապետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը Փաշինյանի հետ սկսվելու է 17։30-ինԵղիշե Մելիքյանը հետևում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթներին Apple Daily-ի հիմնադիր Ջիմի Լային դատապարտել է 20 տարվա ազատազրկմանՌեալը Կարերասի և Մբապեի գոլերի շնորհիվ հաղթեց ՎալենսիայինՀայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերումՏան մաքրության ժամանակ հակատանկային հրթիռ է հայտնաբերվելԲարձրությունից ընկնելու հետևանքով՝ երեխաները հրաշքով են ողջ մնացելԻրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ ՄոհամմադիինԱլիևը ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցչական պատվիրակությանըՀրապարակվել է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմի թիզերըԱռայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. ԼավրովՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փեզեշքիանն Իրանում ցույցերի արմատական ​​պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանդիպումների շարք է սկսելԴիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան«Սարոյանական գույներ․ բառերից անդին». Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքների միջազգային ցուցադրություն (ֆոտոշարք)Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում են «Լինենք առողջ» խորագրով մարզամշակութային միջոցառումներՊայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվելՀՀ ՊՆ-ն կներկայացնի սահմանին վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները (տեսանյութ)Ընդամենը չորս ամիսԵրևանն առաջին անգամ ունի կամրջային կառուցվածքների անձնագիր (տեսանյութ)ԵՄ–ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել էԱռողջության ապահովագրության բազային փաթեթին՝ հավելյալ փաթեթների հնարավորություն Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-իՈչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և ՀայաստանԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ինDanone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառովՄինչև 2030 Թուրքիայի սահմանից մինչև Հայաստան և Ադրբեջան տանող ճանապարհի բոլոր հիմնական հատվածները պատրաստ կլինեն. ԿոբախիձեԿինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբԻրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներիԱռաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանըՀնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներիցԲրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր ՕրբանիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակովԻրանցի քաղաքագետ․ Պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ԱլիևինՖրանսիան և Ուկրաինան համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման շուրջԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԱպրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովԻրանի խորհրդարանը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները

Իհարկե, իրենք ձախողել են բանակաշինությունը. կանոնավոր բանակը վերածել են ջոկատների. Սեյրան Օհանյան

Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում այսպիսի բան նկատեցի՝ փորձում է մեղքերն ուղղել բոլորի ուղղությամբ, բայց ոչ իրենց, նկատեցի, որ մեղքերի մեծագույն բաժինը փորձում է ուղղել բանակի ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա ընդգծեց՝ մենք բանակ ունեցել ենք, այս իշխանություններն են, որ տարիներով ստեղծված բանակը տարբեր գործողություններով՝ քաղաքականացնելով, կառուցվածքային ոչ լիարժեք , արագ-արագ կադրային փոփոխություններով, իջեցրել են բանակի մարտունակության աստիճանը, հաղթանակած բանակը դարձրել են պարտված բանակ:

«Եթե բանակն է մեղավոր, ինչո՞ւ համար էին մարտական գործողությունների տարբեր հատվածներում լիարժեք իր առջև դրված խնդիրներն իրականացրել, ինչո՞ւ պետության ղեկավորությունը չի կարողացել ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը և գլխավոր հարվածի ուղղությամբ վերախմբավորում կատարել, կանգնեցնել հակառակորդին: Ինչո՞ւ գլխավոր հարվածի մխրճման ուղղությամբ խրախուսվել են տվյալ ուղղության ղեկավարությունը: Ինչո՞ւ պետության ողջ ներուժը չէր դրվել ռազմական ռեյլսերի վրա: Սրանք հարցեր ենք, որոնց պետք է պատախանի այսօրվա իշխանություններ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ պատերազմի ժամանակ այս իշխանությունը կանոնավոր բանակը վերածեց ջոկատների. «Բանակը երբևիցե փակ չի եղել, միայն այն դեպքում, երբ գաղտնիություն է պարունակել՝ մարտական կիրառման պլաններ, գաղտնի գործողություններ։ Իրենք բանակի մոբիլիզացիոն ամբողջ պլանը պատերազմի ժամանակ վերածեցին ջոկատային գործողությունների։ Գոյություն ուներ պլան»,- ասաց Ս.Օհանյանը:

Նա նաև ընդգծեց, որ 40 օր Արցախում է եղել, չի լսել, որ որևէ մեկն ասի՝ հողերը ծախած են, մի կռվեք:

«Իհարկե, իրենք ձախողել են բանակաշինությունը»,- ընդգծեց Ս. Օհանյանը:

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի այսօրվա հրավիրած հանրահավաքին, նա նշեց, որ այսօրվա հանրահավաքի օրակարգը ռեալ է՝ մեկ տարի անց գնահատական տալ այն իրողություններին, որոնք կան Հայաստանում:

«Մենք պլանավորել էինք միջոցառումներ՝ անվանելով անկախությունից մինչև կապիտուլյացիա, այդ միջոցառումների շրջանակում նախատեսել էինք մեծ հանրահավաք:

Նաև լուրեր են տարածվել, որ նոյեմբերին 9-ին կարող է լինել հանդիպում կամ փաստաթղթի ստորագրում»,- ասաց նա:

Ս. Օհանյանը նշեց, որ պետությունն ունենալով ամբողջ գործիքակամզը, մեկ տարվա ընթացքում գնահատական չի տվել այս իրականությանը, ռազմավարական որևէ պլանավորում չի իրականացրել: