Եկել ենք Գորիսի ընտրությունների արդյունքները վերջնականապես ամփոփելու համար. Մենուա Հովսեփյանը՝ դատարանի բակում
Եկել ենք ճշմարտությանն աջակցելու եւ մեր համայնքի ընտրությունների արդյունքները վերջնականապես ամփոփելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:
Նշենք, որ այս պահին դատարանում ընթանում է Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավարությունը: Պաշտպանները մտադիր են նրա խափանման միջոցը փոխելու հարց բարձրացնել:
«Ակնկալում ենք արդարադատություն, արդարության վերականգնում, թող արդարությունը ջրի երես դուրս գա եւ վերջ տրվի ամիսներ շարունակվող այս գործընթացին, որը մեղմ ասած ապօրինի է»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ նկատմամբ եւս մեղադրանքներ են առաջադրվել, Հովսեփյանն ասաց. «Հումորով եմ վերաբերվում: Արդեն նախաքննությունն ավարտվել է, դատական պրոցեսի մեջ ենք: Կալանավորումից ազատ արձակվելուց հետո երեկ է եղել իմ առաջին դատը, հաջորդը կլինի դեկտեմբերի 10-ին»:
Հիշեցնենք՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:
Ըստ Առուշանյանի պաշտպանների՝ մեղադրանքի հիմքում Լուսինե Ավետյանի մեղադրական բնույթի ցուցմունքն է։ Հիշեցնենք, որ այս քրեական գործով սկզբում կալանավորված էր Ավետյանը, ինչպես պաշտպաններն են պնդում, նրա ցուցմունքից հետո որպես մեղադրյալ ներգրվեցին Առուշանյանին։ Առուշ Առուշանյանի՝ կալանքի տակ հայտնվելուց հետո Ավետյանն ազատ էր արձակվել։
Նշենք, որ Առուշ Առուշանյանը հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում վերընտրվել է Գորիսի համայնքապետ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը