Աբովյանի ՏԻՄ ընտրություններում գլխավորում եմ ԲՀԿ ցուցակը. Էդուարդ Բաբայան
Տեղական ինքնակառավարման մարմինների՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում, մեր քաղաքական թիմի որոշմամբ գլխավորում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ 7-րդ գումարման ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը:
«Աբովյան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Յուրաքանչյուր աբովյանցի քաջատեղյակ է համայնքի զարգացման գործում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ունեցած հսկայական ավանդի մասին, ուստի մենք չէինք կարող անմասն մնալ Աբովյան համայնքի ընտրություններից, անտարբեր լինել նրա հետագա ճակատագրով:
Ինձ համար սա պատասխանատու քայլ է, որին գնում եմ մեր պետության, հայրենիքի համար ստեղծված այս բարդ, ճգնաժամային, հետպատերազմական դժվարությունների շրջանում: Այս որոշումը կայացրել եմ հաստատակամ՝ մեր համայնքի տարբեր բնակավայրերում ունեցած երկարատև քննարկումների, հանդիպումների արդյունքում:
Հարգելինե՛րս, մեր նպատակն է ունենալ «Մարդակենտրոն Աբովյան համայնք», որի հիմքում կլինեն փոխադարձ հարգանքն ու սրտացավ վերաբերմունքը միմյանց նկատմամբ:
Բոլոր մարդիկ՝ մեծ ու փոքր, զինվոր թե բժիշկ, վիրավորի թե զոհվածի ընտանիք, ուսուցիչ թե բանվոր, երիտասարդ թե տարեց, լինելու են մեր ամենօրյա հոգածության ներքո:
Թող Աստված մեզ բոլորիս տա ուժ՝ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի, հավատի ու լավատեսության կարիք ունեն: Ես գիտակցում եմ, որ ստանձնելու եմ հսկայական պատասխանատվություն և մեր ժողովրդի՝ ինձ տրված վստահության յուրաքանչյուր քվե ծառայելու է համայնքի բարօրությանն ու բարգավաճմանը:
Սիրելի՛ աբովյանցիներ, սա պարզապես անձերի կամ կուսակցությունների ընտրություն չէ, այլ ընտրություն է Աբովյանի զարգացման և ապագայի համար:
Ուրեմն ի գործ՝ հանուն Աբովյան խոշորացված համայնքի, յուրաքանչյուր գյուղի, յուրաքանչյուր քաղաքացու»,- գրել է Բաբայանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը