Փորձագետներ՝ Արմեն Չարչյանի քրեական գործով
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով այսօր հրավիրվել էր հրատապ դատական նիստ: Արմեն Չարչյանի առողջական վիճակը գնահատելու համար ձևավորվել է բժիշկներից բաղկացած փորձագիտական հանձնաժողով, ու այսօրվա նիստը հրավիրվել էր այդ հանձնաժողովում փորձագետներ ներգրավելու համար:
Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ դատարանն առողջապահության նախարարից ստացել է գրություն՝ փորձագիտական հանձնաժողովի մասնագետների թեկնածուների վերաբերյալ, ու ներկայացրած ցուցակում առկա 10 փորձագետից այսօր դատարան էին ներկայացել 6-ը:
Հարցի քննությունն անցավ առանց մեղադրող դատախազ Մարգարյանի, որն ավելի վաղ դատարանին հայտնել էր, որ ծանոթանալով մասնագետների ցանկին, որևէ բացարկի միջնորդություն կամ հայտարարություն չունի: Պաշտպանական կողմը ևս բացարկի միջնորդություն չներկայացրեց:
Արդյունքում՝ Նաիրա Գոգյանը, Քրիստինե Սարգսյանը, Համլետ Հայրապետյանը, Լուսինե Թունյանը, Արշակ Ղազարյանը և Սուլթանյանը որպես փորձագետ ներգրավվեցին այս գործում՝ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չարչյանի պաշտպանները դատարանին էին ներկայացրել բժշկական հետազոտությունների արդյունքներ՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ հնարավոր չէ անազատության պայմաններում պատշաճ և արդյունավետ բժշկական օգնություն ցուցաբերել: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նաև հայտնել էր, որ բժշկական կենտրոնում գտնվող Արմեն Չարչյանի առողջական վիճակը շատ վատ է՝ նա շնչում է սարքերի օգնությամբ: Դատախազի պնդմամբ՝ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը ենթակա էր մերժման: Ըստ մեղադրող Մարգարյանի՝ Չարչյանն անազատության պայմաններում նոր հիվանդություն ձեռք չի բերել, հետևաբար՝ անհիմն ու անտրամաբանական է Չարչյանի առողջական վիճակի փոփոխությունը կապել անազատության մեջ գտնվելու հետ: Դատարանն էլ հետաձգել էր Չարչյանի պաշտպանների՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննությունը՝ մինչև փորձագիտական եզրակացություն ստանալը:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ «Արմեն Չարչյանը մեղադրվում է, որ որպես «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ գործադիր տնօրեն, նույն բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, և ըստ մեղադրանքի՝ դա կատարել է՝ օգտվելով աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածություն ունենալու հանգամանքը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը