Ալիեւն իրեն բռնակալի նման է պահում. Washington Post
Արբեջանում ազգային մամուլի օրվա առթիվ նախագահ Իլյամ Ալիեւը հայտարարել է լրագրողներին 255 բնակարաններով պարգեւատրելու մասին: 4 տարի առաջ նա նվիրել է 155 բնակարան եւ երկու անգամ էլ ասել է նույն բառերը. «Ադրբեջանում ապահովվում է խոսքի ազատությունը»: Սակայն Ալիեւը, խոսելով ազատության մասին, իրեն պահում է ինչպես բռնակալ։ Այս մասին նշված է Washington Post-ի խմբագրական հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ երկրի նախագահի պաշտոնոմ հորը փոխարինած Ալիեւը կառավարում է վախի օգնությամբ եւ պարգեիատրում է նրանց, ովքեր իրեն հավատարիմ են: Դիտարկենք վերջին օրինակը. Ադրբեջանի իշխանությունները բանտ են նստեցրել Թուրան գործակալության խմբագրին ՝ Մեհման Ալիեւին: Իշխանությունները նաեւ սկսել են հետաքննել մեդիախմբի գործունեությունը՝ մեղադրելով հարկերից խուսափելու եւ այլ իրավախախտումների մեջ: Բոլոր պնդումներն, ըստ երեւույթին, խմբագրին վախեցնելու փորձեր են: «1990-ին հիմնված Թուրան գործակալությունը լայն սպեկտրով պատմում էր քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խնդիրների մասին, սակայն, ինչպես երեւում է, նախագահին ավելի զայրացրել է ոչ լոյալ լինելու մասին ակնարկը»,- գրում է թերթը:
Համաձայն Ազատություն ռադիոկայանի՝ տպագրության տոնից ոչ շատ առաջ Ալիեւը հրապարակայնորեն հայտարարել էր, որ 3 տարի առաջ կառավարությունն իրեն խնդրել է նշել անվճար բնակարան ստանալուն հավակնող լրագրողների անունները: Նա ասել է, որ հրաժարվել է՝ պնդելով, որ լրագրողները պետք է մնան անկախ, իսկ կառավարությունից նվերներ ստանալը հավասար է կաշառքի: Այնուհետեւ՝ մի քանի շաբաթվա ընթացքում, սկսեցին հետապնդումները:
Հոդվածում նշվում է, որ իշխանությունները գործակալության գրասենյակում հետախուզություն են իրականացրել եւ Ալիեւին վերցրել են կալանքի տակ 3 ամիս ժամկետով: Եթե նրան դատապարտեն, նրան սպառնում է առավելագույնը 7 տարի ազատազրկում:
«Թուրանի ղեկավարը միայնակ չէ, այլ լրագրողներ եւ բլոգերներ եւս շարունակում են տանջվել Ադրբեջանի բանտերում: Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն: Միաժամանակ ոչ ոք չպետք է խաբվի ազատ մամուլի մասին նախագահի շողոքորթ բառերին ու նրա՝ լրագրողներին կաշառելու ագրեսիվ պրակտիկային: Ճշմարտությանը չի կարելի փակել բանտում կամ կաշառել»,- եզրափակում են հեղինակները:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները