Ոստիկանության մեծաքանակ ծառայողներ են ժամանել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի մոտ, և փակել շտաբի մուտքը․ ՀՀ ՄԻՊ
Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի համար, հատկապես քվեարկության օրը խոչընդոտներ չառաջանան, որևէ անհամաչափ միջամտություն չլինի, ինչպես նաև իր միջամտության արդյունքում տեղի չունենա ընտրական գոծընթացի որևէ մասնակցի քաղաքական կամ այլ իրավունքների ոտնահարում կամ առնվազն չստեղծվի նման ընկալում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել մի շարք ահազանգեր այն մասին, որ Ոստիկանության մեծաքանակ ծառայողներ են ժամանել «Առուշ Առուշանյան» դաշինքի Գորիս քաղաքի շտաբի մոտ, և ոստիկանների մի մասը մուտք է գործել շտաբ, ինչպես նաև տևական ժամանակ է, ինչ փակել է շտաբի մուտքը:
Ահազանգերի համաձայն՝ ոստիկանները պարզաբանել են, որ պետք է հարուցված քրեական գործի շրջանակում դատարանի որոշման հիման վրա շտաբում իրականացնեն խուզարկություն, բայց ըստ ահազանգի՝ դատարանի որոշումն անօրինական է:
Ահազանգով նշվել է, որ Ոստիկանության աշխատակիցների արարքներով խոչընդոտվում են շտաբի աշխատանքները. մեծաքանակ ոստիկաններ ժամանել են ցուցադրաբար, նրանց մի մասը սահմանափակել է շտաբի մուտքը և շտաբի աշխատանքները, որ դա հատուկ է արվում հենց քվեարկության օրը՝ Գորիս համայնքի մարմինների ընտրական գործընթացին «Առուշ Առուշանյան» դաշինքի համար խոչընդոտ առաջացնելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հարցը քննարկվել է Առուշ Առուշանյանի փաստաբանի, շտաբի հետ: Լրատվամիջոցների մոնիթոինգով արձանագրվել է, որ շտաբի մոտ ներկա ոստիկանների մի մասը փակել է շտաբի մուտքը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ Ոստիկանության հանրային պարտավորությունն է ցույց տալ, թե ինչ ծանրակշիռ հիմնավորումներով են նշված արարքները հենց քվեարկության օրն իրականացվում ոստիկանների այդ քանակի մասնակցությամբ՝ ուղեկցվելով ողջ շտաբի մուտքը փակելով ու նախընտրական շտաբի աշխատանքները սահմանափակելով:
Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի համար, հատկապես քվեարկության օրը խոչընդոտներ չառաջանան, որևէ անհամաչափ միջամտություն չլինի, ինչպես նաև իր միջամտության արդյունքում տեղի չունենա ընտրական գոծընթացի որևէ մասնակցի քաղաքական կամ այլ իրավունքների ոտնահարում կամ առնվազն չստեղծվի նման ընկալում»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ