Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է, որ ահռելի աշխատավարձ, պարգևավճարներ ստացող, պատգամավորական վճարները 400 տոկոսով բարձրացնող իշխանությունները թմբկահարում են «աշխարհացունց» նորությունը, թե 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում են բարձրացնել կենսաթոշակները՝ ամբողջ 2100 դրամով: Սա դարձել է թե՛ ծաղրի, թե՛ քննադատության առարկա: Տնտեսագետները նույնիսկ վերլուծություններ են անում, որ նման բարձրացումը թոշակառուների համար զրոյական նշանակություն ունի, հատկապես առկա սարսափելի գնաճի պայմաններում: Այս ամբողջ աղմուկի մեջ, սակայն, կարծես մոռացվեց ամենակարևորը:
Բարձրանում է ոչ թե բազային կենսաթոշակը, այլ նվազագույնը, որը դառնում է 28600 դրամ՝ ներկայումս սահմանված 26500 դրամի փոխարեն: Իհարկե, կառավարությունը սա չի թաքցրել, պարզ հայտարարել են, որ բարձրանում է նվազագույն կենսաթոշակը: Սակայն տեղեկությունը մատուցվեց այնպես, որ թոշակառուները կարծեցին, թե իրենց թոշակը բարձրանալու է, թեկուզ չնչին չափով:
Կարելի է ասել՝ անթերի փիառ արվեց: Իրականում, սակայն, կբարձրանա աշխատանքային կենսաթոշակ ստացող ընդամենը 15 600 քաղաքացու կենսաթոշակ, այսինքն՝ նրանցը, ովքեր մինչ այս ստանում էին 26500 դրամից ցածր թոշակ: Իսկ աշխատանքային որոշակի ստաժ ունեցող և ներկայումս 28600 դրամից ավելի ստացողների կենսաթոշակը ոչ մի լումայով չի բարձրանա: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ նշյալ 15600 թիվը ընդհանուր կենսաթոշակառուների մոտ 3 տոկոսն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է