Վրաստան այցելուների թվում Հայաստանն առաջինն է
2017 թվականի օգոստոսին Վրաստան է այցելել 1 080 449 քաղաքացի։ Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.4%-ով։ Նրանց մեծ մասը՝ 573 368-ը, զբոսաշրջիկներ են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.2%-ով), 274 878-ը՝ տարանցիկ այցելուներ։ Տվյալները հրապարակել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
2017 թվականի օգոստոսին Վրաստան ամենաշատ այցելուները Հայաստանից են (նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 12%-ով), այնուհետև Ռուսաստանից (28%), Ադրբեջանից (19%), Թուրքիայից (42%), Ուկրաինայից (4%) և Իրանից (85%):
«Դրական միտումը պահպանվում է նաև Եվրամիության երկրներից։ Այս առումով հունվար-օգոստոսին աչքի են ընկել Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Լիտվան, Իտալիան և Հունաստանը: Մերձավոր Արևելքի երկրներից առաջին տեղում Իսրայելն է (40%), Միջին Ասիայից՝ Ղազախստանը (17%) և Ուզբեկստանը (110%), Արևելյան Եվրոպայի երկրներից՝ Բելառուսը (31%): Հատկանշական է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների թիվն աճել է 27%-ով»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ 2017 թվականի հունվար-հունիսին Վրաստան է այցելել 5 059 106 քաղաքացի, ինչը 18.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ ժամանակահատվածում Վրաստան այցելածներից 2 402 699-ը զբոսաշրջիկ է (19.4%):
Աղբյուրը՝ aliq.ge


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները