Պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ինձ զրկել դասավանդելու հնարավորությունից. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանին քաղաքական գործունեության հետևանքով թույլ չեն տալիս դասավանդել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ. «Իմ շատ սիրելի ուսանողներ,
այսօր տեղեկացա, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ինձ զրկել իմ ամենասիրած գործով զբաղվելու՝ դասավանդելու հնարավորությունից։ Պատճառը, բնականաբար, իմ քաղաքական գործունեությունն է։
Այս իշխանությունները ունակ չեն հասկանալ, թե ինչ է նշանակում ակադեմիական էթիկա եւ պրոֆեսիոնալիզմ։ Նրանց համար իմ լսարան մտնելու փաստը քաղաքական քարոզ է, չնայած այդպիսին իմ դասերին ԵՐԲԵՔ չի հնչել։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր ուսանողներին՝ ում հետ շուրջ 5 տարիների ընթացքում աշխատել ենք։ Շնորհակալ եմ, որ ամեն դասին ձեզ մրցունակ գիտելիքներ տալու համար ստիպված էի շարունակաբար ինքնակատարելագործվել։ Հուսամ, որ ինձ հաջողվել է ձեզ փոխանցել առնվազն այնքան գիտելիքներ ու հմտություններ, որքան ես ստացել եմ ձեզանից։
Շնորհակալ եմ նաև պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին ինձ այս պատվավոր աշխատանքը վստահելու համար։
ՀԳ. Հիշեցնեմ, որ շուրջ մեկ ամիս առաջ նույն որոշումը կայացվել էր Արտակ Զաքարյանի նկատմամբ»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ