Դրան ուղղված պետական քաղաքականություն չկա. հնագետը`թշնամու վերահսկողության տակ անցած մշակութային ժառանգության մասին
Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի կարծիքով` ադրբեջանցիները դեռ փնտրտուքների մեջ են` չգիտեն ինչպես վարվել հայկական Տիգրանակերտ քաղաքի հետ` ներկայացնել աղվանական, թե ոչնչացնել այն:
«Տիգրանակերտը բազմաբովանդակ հուշարձան է, այնտեղ կա այն, ինչը կառուցվել է Տիգրանի ժամանակ եւ ըստ էության այդ դասական հելլենիստական ամրաշինական համակարգը հազիվ թե Ադրբեջանի չգիտեմ պետություն ասեմ, կամ չգիտեմ ինչ ասեմ, քարուքանդ անեն: Նախ տեխնիկապես դա շատ բարդ է, երկրորդն էլ` իրենք կարող են մեկ ուրիշ մեկնաբանություն տալ, ինչը նույնպես շատ դժվար է: Եւ երկրորդ` այնտեղ կա վաղ քրիստոնեական հրապարակ, այդ հրապարակում կան եկեղեցիներ, դամբարան: Պեղումների ժամանակ ահագին հայերեն արձանագրություններ են գտնվել, այնտեղ կան ժայռափոր քրիստոնեական տաճարներ: Ես չգիտեմ` այդ հուշարձանները ինչ ճակատագրի կարժանանան, որովհետեւ առաջին իսկ ադրբեջանական մոտեցումները ինչ-որ հիմար բաներ էլի, ասենք իբր դա եկեղեցի չէ, որ մենք ենք բերել, փորձել եկեղեցու նմանեցնել եւ նման անհեթեթություններ: Այսինքն որ իրենք սկսում են նման անհեթեթություններ ասել, ես մտածում եմ, որ ինչ-որ այլ մտադրություն ունեն, երբ որ ավելի չեզոք են մնում, մտածում եմ, կթողնեն, բայց մեկ այլ մեկնաբանություն կտան: Այսինքն հստակ քաղաքականություն է էլի, այն ինչը , որ հասկանում են հստակ հայկական է, մտածում են դրա հետ ինչ-որ մի բան անեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա` նշելով, որ իր կարծիքով ադրբեջանցիները կշարունակեն պեղումները, քանի որ շատ հետաքրքիր է:
Հնագետի խոսքով` բարդ է նաեւ Տիգրանակերտը որպես աղվանական ներկայացնելը, քանի որ եթե Տիգրանի ժամանակ մի քաղաք է կառուցված փոքրասիական ճարտարապետական նվաճումների հիման վրա, ո՞նց են կոչելու աղվանական, կամ ոնց են բացատրելու,թե ճարտարապետները ոնց են Փոքր Ասիա եկել:
«Նրանց հետազոտողներից մեկն ասում է աղվանական Տիգրանակերտ, եթե Տիգրանակերտ, ապա էլ ինչ աղվանական: Ես կարծում եմ` իրենք հիմա փնտրտուքների մեջ են` ինչպես մոտենալ»,-ասաց նա:
Համլետ Պետրոսյանը նշեց, որ մշակութային ժառանգության հարցերով զբաղվող կազմակերպություներ, նաեւ անհատ հնագետներ ջանքներ են գործադրում, որպեսզի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային ժառանգությունը չոչնչացվի:
«Առայժմ Ադրբեջանի հնագետներն իրենց դուրս են պահում ակադեմիական բարեվարքությունից: Այսինքն, եթե ասում են, որ Պետրոսյանը ստախոս է, հանցագործ է, ո՞նց կարող ենք նման մարդկանց հետ համագործակցել: Բայց պետք է քայլեր ձեռնարկել, մշակութային ժառանգությունը պահպանելու համար: Պետական մակարդակով որեւէ գործունեության մասին ես որ չեմ լսել, տեղյակ չեմ, գիտեմ, որ եկեղեցին է փորձում իր կապերով ինչ-որ բան անել, Մայր Աթոռում գրասենյակ կա, որն այդ հարցերով է զբաղվում, մեկ էլ մեր խումբն է զբաղվում այդ հարցով, սակայն մենք էլ հասարակական կազմակերպություն ենք, պետություն չենք: Մի շարք այլ հասարակական կազմակերպություններ էլ են այդ հարցով զբաղվում, բայց պետական հստակ քաղաքականություն ուղղված դրան չկա:
Համլետ Պետրոսյանը հավելեց, որ Տիգրանակերտից իրեն հաջողվել է, որոշ բաներ փրկել, սակայն այդ մասին դեռ չի ցանկանում բարձրաձայնել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)