Նոր նախագծով ստացվում է, եթե որևէ ընդդիմադիր ներկայացնում է իրականությունը, համարվում է վիրավորանք. իրավաբան
Օրենքի հեղինակները, ովքեր բերել էին պաշտոնատար անձին ծանր վիրավորանքը քրեականացնող նախագիծը, երևի չեն կարդացել Սահմանադրական դատարանի ՍԴՕ 997 որոշումը, որտեղ հստակ նշվում է, թե որ դեպքում արտահայտությունը չի կարող համարվել վիրավորանք: Այս մասին խորհրդարանում իրավաբանների հետ քննարկման ժամանակ ասաց իրավաբան Վահե Գրիգորյանը:
«Դրանցից մեկը համարվում է անձի հրապարակային ելույթում կամ նրա հետ փոխկապակցված փաստաթղթերից բխող արտահայտություններ կատարելը, մինչդեռ որոշակի փաստաթղթերով պայմանավորված տարբեր պաշտոնյաների հանդեպ քաղաքացիները ունեցել են որոշակի պահանջներ ներկայացնելու և սկսել են տալ գուցե վիրավորանքներ, գուցե փաստեր: Հետևաբար, եթե ունենք ՍԴ նման որոշում, և ունենք Քաղաքացիական օրենսգրքում 1087.1 հոդված, որը նախատեսում է վիրավորանքի և զրպարտության համար պատասխանատվություն, վնասի փոխհատուցում ներկայացնելու հնարավորություն, այդ դեպքում Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունը, լրացումը դառնում է մահակ և կատարվում է ընտրողաբար»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)