Բռնապետիկական երկիր Հայաստան. ֆեյսբուքյան գրառման համար ոստիկաններն այցելել են արցախյան պատերազմի մասնակցին
Ոստիկանները ֆեյսբուքյան գրառման համար այցելել են արցախյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանի տուն: NEWS.am-ի հետ զրույցում Մանուել Մանուկյանը սա որակեց որպես իր դեմ քաղաքական նհետապնդում:
«Ինձ ասացին, որ ինչ-որ գրառում եմ կատարել շաբաթներ առաջ, որտեղ վիրավորական արտահայտություններ եմ թույլատրել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, բայց ինձ թվում է, որ սա կապված է երեկվա իմ գրառման հետ` կապված Ռոբերտ Քոչարյանի հետ: Ես ընդամենը վերլուծական գրառում էի կատարել, թե ինչքան կարեւոր է Քոչարյանը Ռուսաստանի համր եւ ինչպես դա կարող է օգտագործվել»,-ասաց նա:
Մանուկյանը ասաց, որ ավելի սուր քննադատություններ են անում Փաշինյանի նկատմամբ, սակայն չգիտես ինչի հենց իրենց տուն են եկել ոստիկանները. «Հաշվի չառնելով, որ ես երկու պատերազմների մասնակից եմ, ընկերներ եմ կորցրել, իմ հանդեպ քաղաքական հետապնդում են իրականացնում: Նրանք հասկանում էին, որ երբ ես մենակ էի խոսում, իրենցից իշխանություն չէի կարող վերցնել, իրենց համար վտանգ չէի ներկայացնում, բայց էս պարագայում, երբ որ ես ինչ-որ ուժի հետ կապված վերլուծություն եմ արել, նրանք մտածոիւմ են, որ այդ ձեւով հնարավոր է այդ ուժը մեծանա եւ իրենցից վերցնի իշխանությունը»:
Մանուկյանը կարծում է, որ իշխանությունները այս գործողություններով ավելի կակտիվաղնեն միավորումը: Նա նաեւ բոլոր ուժերին կոչ արեց միանալ այն ուժին, որը կարող է վերցնել իշխանությունը:
Մանուել Մանուկյանը ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Բաղրամյանի Բաժնի Հետաքննության ավագ տեսուչ Գուրգեն Մկրտչի Խարաջանյան և քրեական հետախուզության խմբի ավագ գծով օպերլիազոր Արտաշ Կարապետյանը այսօր այցելել են իր գյուղի տուն։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)