Ռումինիա - Հայաստան. Մարզիչների կարծիքները
Հայաստանի եւ Ռումինիայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի 7-րդ տուրի խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները հետխաղյա ասուլիսում կիսվել են տպավորություններով:
Արթուր Պետրոսյան (Հայաստան). «Մինչեւ կարմիր քարտը ստացվեց այն, ինչ ծրագրել էինք։ Մեր կիսադաշտում հաճախ էինք գնդակ կորցնում, բայց մինչեւ հեռացումը մեր մարտավարությունը գործում էր։ Կարծում եմ՝ վերջնամասում բաց թողած գոլը հոգնածության հետեւանք էր։ Տղաները պայքարեցին մինչեւ վերջ, իսկ գոլից հետո փորձում էին փրկել խաղը։ Արժանի էինք մեկ միավոր վաստակելուն։ Եթե իրացնեինք մեր պահերը, այլ խաղ կստացվեր։
Պետք չէ հիասթափվել: Անհրաժեշտ է վերականգվել մինչեւ Դանիայի դեմ խաղը: Ռումինիայի հետ հանդիպման առաջին խաղակեսում ցուցադրած մեր խաղը պետք է կրկնենք Դանիայի հետ հանդիպման 90 րոպեներին»:
Քրիստոֆ Դաում (Ռումինիա). «Ստացվեց շատ բարդ հանդիպում, հատկապես՝ առաջին խաղակեսը: Մրցակիցը խաղում էր 5 պաշտպաններով, որոնց օգնում էին նաեւ կիսապաշտպանները: Երկրորդ խաղակեսում մենք ունեցանք մի շարք գոլային պահեր եւ կարողացանք հաղթանակ կորզել: Հրաշալի էր, որ թիմը պայքարեց մինչեւ վերջ: Հանդիպումն ավարտվում է միայն մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո: Կարող եք հիշել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Բավարիայի» միջեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում 2 գոլ գրանցվեց ավելացված ժամանակում:
Չեմ ցանկանում առանձնացնել որեւէ խաղացողի: Մեր թիմը կազմավորման փուլում է: Այս հաղթանակը լավ նշան է, որ մենք աճել ենք: Ցանկանում էինք պահպանել աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու շանսերը: Չեմ ասի, որ 100 տոկոսով գոհ եմ, բայց ես քայլ առաջ եմ կատարել: Կարեւոր չէ, որ շատերը պահանջում էին իմ հրաժարականը: Ես կարող եմ դիմանալ մեծ ճնշմանը: Ցանկանում եմ մնալ այս պաշտոնում», փոխանցում է Sport.ro-ն:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները