Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը Կոյուղատարերից կեղտաջրերը լցվում է ավտոտնակներ ու շենքերի նկուղներ ՌԴ-ն, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել՝ Հորմուզի նեղուցում համատեղ զորավարժություններին մասնակցելու Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումը Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում «Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձը Դպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթները ԱՍՀ նախարարությունը հորդորում է կենսաթոշակառուներին մինչև մարտի 5-ը որևէ բանկ ընտրել, հակառակ դեպքում պետությունն է անելու իրենց փոխարեն ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԿոյուղատարերից կեղտաջրերը լցվում է ավտոտնակներ ու շենքերի նկուղներՌԴ-ն, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել՝ Հորմուզի նեղուցում համատեղ զորավարժություններին մասնակցելուԲաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտելՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումըՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըԴպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթներըԱՍՀ նախարարությունը հորդորում է կենսաթոշակառուներին մինչև մարտի 5-ը որևէ բանկ ընտրել, հակառակ դեպքում պետությունն է անելու իրենց փոխարենԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համարԱրաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ (տեսանյութ)Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԽաղաղության խորհուրդը որոշ հարցերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ․ ԹրամփՊուտինը Սերգեյ Իվանովին հեռացրել է Անվտանգության խորհրդի կազմիցՏասնհինգ երկիր պահանջել է, որ Ռուսաստանը ազատ արձակի քաղբանտարկյալներին և հետաքննի Նավալնու մահըՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ հարավում խոշորագույն նավթավերամշակման գործարանի և Թաթարստանի մայրաքաղաքի վրաԱրշակ Խաչատրյանի գործով կամայական եզրակացությունները իրավական արժեք չունեն. ՀՀ քննչական կոմիտեՍևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքովԻրանը ձգտում է գործարքի եւ հասկանում դրա տապալման հետեւանքները ԹրամփԿրшկոց՝ Զովունի գյուղի սկզբնամասում․ կա վիրшվորԲոլոր ճանապարհները բաց ենԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱրաբական երկրներն ու ԵՄ-ն դատապարտել են Իսրայելի կառավարության որոշումըԴատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքԵրևանում 2026թ. կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք (տեսանյութ)Ուկրաինան ավելի լավ է որքան հնարավոր է շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջը. ԹրամփԿկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ին հրավիրված Եպիսկոպոսաց ժողովըԹալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել էԻրանի արտգործնախարարը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ հանդիպել է ԱԷՄԳ-ի ղեկավարի հետԲելգիան հյուպատոսական ծառայություններ կմատուցի ԵրևանումՏեղումներ կլինեն առանձին շրջաններում վաղըՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-ն
Հայաստան

Ինչո՞ւ են լարվել Կարեն Անդրեասյանի և Գագիկ Ջհանգիրյանի հարաբերությունները

168.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 8–ին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սահմանադրական բարեփոխումների խնդրով հերթական քննարկումն է կազմակերպել, որին ներկա է գտնվել մասնակիցների լայն շրջանակ՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող անձինք, տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբան մասնագետներ, փաստաբաններ:

Ընդհանուր բնույթի քննարկում է եղել՝ ըստ էության ոչինչ չասող արդյունքով: Ենթադրաբար այս քննարկումները տարբեր շրջանակների հետ դեռ կշարունակվեն, որ հետո Անդրեասյանը կարողանա ասել՝ ինքը հանդիպել է բոլոր կողմերի հետ, և կա կոնսենսուս: Կապ չունի՝ ինչի վերաբերյալ:

Արդարադատության նախարարի համար, սակայն, սահմանադրական «բարեփոխումները» գլուխ բերելը միակ խնդիրը չէ:

Սեպտեմբերի 2-ին Հանրայինի «Հարցազրույց» ծրագրին տված հարցազրույցից հետո Կարեն Անդրեասյանը խնդիր ունի դատական համակարգի հետ հարաբերությունները կարգավորելու:

168.am-ը մանրամասնորեն անդրադարձել է այդ հարցազրույցին, վեր հանել նախարարի աղմկահարույց արտահայտությունները «քաղաքականացված» դատավորների, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) արդարադատության նախարարության կողմից բերված կարգապահական վարույթների միջնորդությունների ու դրանց՝ մեկը մյուսի ջարդվելու ու այդ առնչությամբ նրա դժգոհության, իր նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների ու այլ ուշագրավ մտքերի վերաբերյալ:

Այդ հարցազրույցից հետո, մեր տեղեկություններով, լարվել են ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ առանց այդ էլ ոչ այնքան հարթ հարաբերությունները:

Եվ թեպետ այդ հարցազրույցի ընթացքում արդարադատության նախարարը ժամանակ առ ժամանակ փորձում էր հաճոյախոսել Գագիկ Ջհանգիրյանին, ակնհայտ էր, որ այն, թե ինչպես նախարարն «անցավ» դատական համակարգի վրայով ու ըստ էության նվաստացրեց նրան, չէր մարսվելու համակարգի գլխին այս պահին դե ֆակտո կանգնած Գագիկ Ջհանգիրյանի կողմից: Ի վերջո, 280 դատավորներ այս պահին նրան են նայում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գագիկ Ջհանգիրյանը շատ ծանր հեռախոսազրույց է ունեցել Կարեն Անդրեասյանի հետ՝ նրան հորդորելով հետայսու ներկա գտնվել բոլոր կարգապահական վարույթներին, որ անձամբ համոզվի, թե ինչ անգրագետ միջնորդություններ են բերվում արդարադատության նախարարի կողմից, ու ինչու են դրանք ԲԴԽ-ի կողմից մեկը մյուսի հետևից մերժվում:

Ի վերջո, այդ վարույթները հրապարակային են լինում, միջնորդությունների քննությանը ներկա են գտնվում դատավորներ, փաստաբաններ, լրագրողներ, նիստը հեռարձակվում է, և բոլորը կարող են կարծիք կազմել արդարադատության նախարարության կողմից բերված միջնորդությունների որակի վերաբերյալ:

Պարզ է, որ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ-ի հաշվին իր դիրքերն ամրապնդելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել, և Գագիկ Ջհանգիրյանը դժվար թույլ տա վերջինիս կայանալ իր հաշվին:

Եվ որքան էլ Կարեն Անդրեասյանը հայտարարի, թե ներկայումս կարգապահական վարույթների միջնորդությունների վրա նախարարության լավագույն իրավաբաններն են աշխատում՝ դրանով իսկ փորձելով կաշկանդել ԲԴԽ-ին, հազիվ թե ԲԴԽ-ում դրան ուշադրություն դարձնեն:

Իրականում յուրաքանչյուր պաշտոնատար անձ նախ ինքը պետք է հետևի վարքագծի կանոններին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ոչ թե պարզապես քաղաքական իշխանության ներկայացուցչին, այլ արդարադատության նախարարին, քանի որ հենց ինքը պետք է լինի արդարադատության նկատմամբ վստահության ու դատական համակարգի հեղինակության բարձրացման առաջին ջատագովը:

Բայց, փաստորեն, ունենք իրավիճակ, երբ բոլորովին վերջերս արդարադատության նախարարի պաշտոնում նշանակված անձը խախտում է վարքագծի կանոններ, օգտագործում բառամթերք, որը որևէ կերպ հարիր չէ արդարադատության ոլորտը համակարգողին:

Եվ երբ արդարադատության նախարարը քաղաքականացված դատավորների թիվ է հնչեցնում, անում հայտարարություններ, որոնք որևէ կերպ չի հիմնավորում՝ ոչ փաստերով և ոչ անուններով, դա չի կարող խոսել իր անաչառության ու հատկապես դատական համակարգի առողջացման իր նախանձախնդրության մասին: Ավելին, դա հանգեցնելու է իր նկատմամբ դատական համակարգի կողմից ատելության ձևավորմանը:

Բացի դրանից, մեղմ ասած՝ տխուր է, երբ արդարադատության նախարարը հարցազրույց է տալիս ու խախտում մի շարք անմեղության կանխավարկածներ, խոսում դատավորից՝ ըստ էության պնդելով, որ խախտումը կար, բայց դատավորն ազատվեց պատասխանատվությունից. սա անմեղության կանխավարկածի դասական խախտում է, առավել ևս, որ այդ վարույթը կարճված է:

Կամ հետաքրքիր է, երբ արդարադատության նախարարը գլուխ է գովում, որ դատավորներ կան, որոնք կայացնում են ակտեր, որոնք կարող են իրենց քաղաքական ուժին դուր չգալ, չի՞ մտածում, որ մտածող մարդկանց մոտ համոզմունք կարող է ձևավորել առ այն, որ իրենց քաղաքական ուժը խիստ ուշադրության տակ է պահում ցանկացած դատական ակտ:

Իսկ երբ հայտարարում է՝ «իսկապես խախտումներ թույլ տվող դատավորները պետք է դուրս մղվեն համակարգից, և ես դա փորձելու եմ անել իմ ամբողջ ներուժով՝ թե՛ նախարարական, և թե՛ անձնական»», ի՞նչ նկատի ունի Կարեն Անդրեասյանը՝ անձնական ներուժը ո՞րն է…

Ընդհանրապես ընդունված է, որ արդարադատության նախարարն իր խոսքի արժեքն իմանալու, գնահատելու, հավասարակշիռ պահվածքի օրինակ պետք է լինի: Բայց ցավալիորեն այս դեպքում գործ ունենք մի մարդու հետ, ով եկած-չեկած՝ դատարկ տեղը մեղադրանքներ է հնչեցնում ու սպառնալիքներ տեղում, փոխանակ նախ խոսի այն օրենսդրական փոփոխություններից, որոնք կթեթևացնեն դատավորների ծանրաբեռնվածությունն ու կառողջացնեն դատական համակարգն առհասարակ:

Տպավորություն է, որ արդարադատության նախարարը որևէ բանով չի տարբերվում Ազգային ժողովի (ԱԺ) ամբիոնից ելույթ ունեցող իշխանական պատգամավորներից, որոնց՝ դատական համակարգի վերաբերյալ ողջ հետաքրքրությունը սահմանափակվում է սոսկ այն դատավորների վրա լուտանքներ թափելով, ովքեր իրենց քաղաքական թիմի քիմքին հարիր ակտեր չեն կայացնում: