Ինչ ծավալի խաղող է անհրաժեշտ հայկական ձեռնարկություններին եւ ինչ գնով
Հայկական ձեռնարկություններին, ընդհանուր առմամբ, այս տարի մոտ 100-120 հազար տոննա խաղող է անհրաժեշտ: Այս մասին սեպտեմբերի 7-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:
Նա հավելեց, որ կոնյակի պատրաստման համար օգտագործվող խաղողի սորտերի գնման գինը տատանվում է մեկ կիլոգրամի դիմաց 110-150 դրամի սահմաններում (մոտ 20 ցենտ), իսկ գինու սորտերի համար` 110-115 դրամ:
Փորձագետը պարզաբանեց, որ այն ամենը, ինչ անհրաժեշտ ծավալից շատ է, գնվելու է ավելի ցածր գներով: Հարությունյանը հիշեցրեց, որ եղել են տարիներ, երբ գինն ընկել է մինչեւ 90 դրամ եւ նույնիսկ 50 դրամ մեկ կիլոգրամի համար: «Կար ժամանակ, երբ կառավարության միջամտությամբ գինը կրկին բարձրացավ մինչեւ 110 դրամ: Տեսնենք, թե ինչ կլինի այս անգամ: Այժմ կան ձեռնարկություններ, որոնք խաղողը գնում են 135-140 դրամով», - հավելեց Հարությունյանը: Նա շեշտեց, որ ձեռնարկությունները, ամեն դեպքում, կգնեն եղած ողջ բերքը, որպեսզի խաղողը չմնա այգիներում, չնայած գործարաններին այս ամենը պետք չէ, եւ գնումն ավելի շուտ կատարվում է պաշարներ համար:
«Կորոնավիրուսային սահմանափակումները, պատերազմը, ինչպես նաեւ մի շարք այլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ բացասաբար են անդրադարձել ալկոհոլային արտադրանքի վաճառքի վրա, ինչը, իր հերթին, թույլ չի տալիս խաղողը մթերել բարձր գներով: Հետեւաբար, գինն ընկնում է», - եզրափակեց փորձագետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Ուջան համայնքի գինեգործները ի նշան բողոքի փակել էին Երեւան-Աշտարակ ավտոճանապարհը` գործարանների կողմից խաղողի չգնման պատճառով:
Միաժամանակ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանի կառավարության՝ սեպտեմբերի 2-ի նիստում նշել է, որ այս տարի նախատեսվում է մթերել 180 հազար տոննա խաղող՝ վստահեցնելով, որ ողջ բերքը մթերվելու է: Բացի այդ, նա չի բացառել, որ բերքի ծավալը կարող է գերազանցել 200 հազար տոննան: Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը NEWS.am-ին հայտնել է, որ բերքի ծավալը կազմելու է 160 հազար տոննայից փոքր-ինչ պակաս:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան