Հայաստանի հավաքականը ժամանել է Բուխարեստ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը եւ ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունն օգոստոսի 31-ին՝ Երեւանի ժամանակով 11:30-ին, ժամանել են Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, հայտնում է ՀՖՖ կայքը:
Ռումինիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի խաղին պատրաստվող Հայաստանի հավաքականը հանգրվանել է Բուխարեստի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում:
Օգոստոսի 31-ին՝ տեղական ժամանակով 20:00-ին (Երեւանի ժամանակով՝ 21:00-ին)՝ «Արենա Նացիոնալա» ստադիոնում տեղի կունենա Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ էլ կանցկացվի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Ռումինիա - Հայաստան հանդիպմանը կկայանա սեպտեմբերի 1-ին՝ Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Ռումինիա են մեկնել 23 ֆուտբոլիստներ:
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»
Պաշտպաններ
Լեւոն Հայրապետյան, «Փյունիկ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Մարսել» (Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա)
Կիսապաշտպաններ
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Դավիթ Մանոյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզելի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Հարձակվողներ
Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ Խաբարովսկ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)
«Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը եւս ազգային թիմի հետ մեկնել է Բուխարեստ եւ կմասնացի մարզումային գործընթացին, սակայն որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել Ռումինիա - Հայաստան հանդիպմանը:
NEWS.am Sport


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում