Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատարանը որոշել է պարտավորեցնել Եկեղեցուն՝ ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Տեր Արամի և Տեր Թադեի պաշտոնավարումը Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի. Երևանում և առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Չինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրը Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետրոս Ղազարյանի Բանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրա ՌԴ նավատորմն ամենալավ երաշխիքն է ռուսական առևտրային նավերի անվտանգության համար. Նիկոլայ Պատրուշև Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարություն Եվրոպան չի մասնակցի Ժնևում կայանալիք Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններին Լեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել Ռուսաստանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Գիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԴատարանը որոշել է պարտավորեցնել Եկեղեցուն՝ ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Տեր Արամի և Տեր Թադեի պաշտոնավարումըՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցերՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի. Երևանում և առանձին շրջաններում սպասվում են տեղումներՉինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրըՍաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետրոս ՂազարյանիԵրեխաները սոցցանցերում․ արդյո՞ք նրանք վտանգված ենԲանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրաՌԴ նավատորմն ամենալավ երաշխիքն է ռուսական առևտրային նավերի անվտանգության համար. Նիկոլայ ՊատրուշևՇվեյցարիայում տարածաշրջանային գնացքը դուրս է եկել երթուղուցԲուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունԵվրոպան չի մասնակցի Ժնևում կայանալիք Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններինԼեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել ՌուսաստանըՌուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԿոյուղատարերից կեղտաջրերը լցվում է ավտոտնակներ ու շենքերի նկուղներՌԴ-ն, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել՝ Հորմուզի նեղուցում համատեղ զորավարժություններին մասնակցելուԲաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտելՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումըՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըԴպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթներըԱՍՀ նախարարությունը հորդորում է կենսաթոշակառուներին մինչև մարտի 5-ը որևէ բանկ ընտրել, հակառակ դեպքում պետությունն է անելու իրենց փոխարենԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համարԱրաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ (տեսանյութ)Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԽաղաղության խորհուրդը որոշ հարցերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ․ ԹրամփՊուտինը Սերգեյ Իվանովին հեռացրել է Անվտանգության խորհրդի կազմիցՏասնհինգ երկիր պահանջել է, որ Ռուսաստանը ազատ արձակի քաղբանտարկյալներին և հետաքննի Նավալնու մահըՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ հարավում խոշորագույն նավթավերամշակման գործարանի և Թաթարստանի մայրաքաղաքի վրաԱրշակ Խաչատրյանի գործով կամայական եզրակացությունները իրավական արժեք չունեն. ՀՀ քննչական կոմիտեՍևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքովԻրանը ձգտում է գործարքի եւ հասկանում դրա տապալման հետեւանքները ԹրամփԿրшկոց՝ Զովունի գյուղի սկզբնամասում․ կա վիրшվորԲոլոր ճանապարհները բաց ենԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱրաբական երկրներն ու ԵՄ-ն դատապարտել են Իսրայելի կառավարության որոշումըԴատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքԵրևանում 2026թ. կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք (տեսանյութ)Ուկրաինան ավելի լավ է որքան հնարավոր է շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջը. ԹրամփԿկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ին հրավիրված Եպիսկոպոսաց ժողովըԹալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել էԻրանի արտգործնախարարը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ հանդիպել է ԱԷՄԳ-ի ղեկավարի հետԲելգիան հյուպատոսական ծառայություններ կմատուցի ԵրևանումՏեղումներ կլինեն առանձին շրջաններում վաղըՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
Հայաստան

30 տարի է՝ Ադրբեջանն ասում է, թե այս հողն իրենցն է, դեռ մի տարի չկա, որ մեր տարածքներն օկուպացրել են, մենք արդեն հրաժարվում ենք. Շուշիի քաղաքապետ

Օգոստոսի 24-ին ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Արցախի տարածքների մեծ մասին, որոնք այսօր Ադրբեջանի օկուպացիայի տակ են: Նիկոլ Փաշինյանը դիմելով ընդդիմությանը՝ նշեց, թե՝ որ այդքան ասում եք՝ տարածքներ ենք կորցրել, ի՞նչ եք տեսել այնտեղ, ինչքա՞ն ներդրում է արվել:

168.am-ը Արցախի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ զրույցում փորձեց հասկանալ, թե կոնկրետ Շուշիում ի՞նչ ներդրումներ են արվել, և պատերազմից առաջ ի՞նչ վիճակում էր քաղաքը:

«1992 թվականին, երբ ազատագրվեց Շուշին, այն վերածված էր ավերակների, տները վառված էին: Այն ժամանակ, երբ մարդիկ փայտ չունեին վառելու, այդ փլուզված տներից փայտ էին հանում ու վառում էին, այսինքն՝ այդ ժամանակ քաղաքն ահավոր վիճակում էր: Վերջին 7 տարիներին ես եմ եղել քաղաքապետ ու տեսել եմ՝ ինչ ներդրումներ է արվել քաղաքում: Ազատագրումից հետո Շուշիում մեծ թափով սկսվել էր շինարարություն, իսկ վերջին տարիներին այն վերածվել էր շինհարթակի: Օրինակ, Շուշիի մշակույթի տունն ամբողջովին կապիտալ նորոգվել էր, պատերազմի ժամանակ, որ ոստիկանները մեջն էին, ու այն ռմբակոծվել էր, այդ շենքի մասին է խոսքը: Թաղամասեր կային, որոնք լուսավորություն չունեին, լուսավորել էինք, ասֆալտապատել էինք բոլոր շենքերի բակերը»,- նշեց Շուշիի քաղաքապետը:

Նա նաև հավելեց, թե այս տարիների ընթացքում քաղաքում բազում մանկապարտեզներ են բացվել, վերանորոգվել է դպրոցը։ Վերջին 5-6 տարիներին արդեն ջուրը մշտական էր: Արդեն ստեղծվել էր ֆիլտրման կայան, որի բացումը նախատեսված էր հունվարին:

«Շուշիում հիմնվել և գործում էր սկզբում՝ ագրարային, հետո՝ տեխնոլոգիական համալսարանը, արհեստագործական ուսումնարանը, այն զրոյից կառուցվել էր, աշակերտների թիվն էլ շատ մեծ էր: Գործող երաժշտական դպրոց ունեինք: Ծրագիր կար, որ Շուշիի մշակույթի տան կողքի նորակառույց շենքը վերածվեր ԱԺ շենքի: Արայիկ Հարությունյանն ընտրություններից հետո եկավ այնտեղ ու ասաց, որ այդ շենքը կա՛մ ԱԺ շենքի կվերածվի, կա՛մ նախագահականի, 2022 թվականին շենքն արդեն պիտի տեղափոխվեր: Վարանդա-6 շենքը վերակառուցվում էր, որպեսզի բազմազավակներին ու զոհվածների ընտանիքներին տրամադրվեր: Ընդհանուր քաղաքն այս տարիների ընթացքում վերակառուցվել ու նորմալ քաղաքի տեսք էր ստացել: Մենք Ստեփանակերտից հետ չէինք մնում, հենց այնտեղ մի բան էր լինում, մենք մտնում էինք «մրցակցության» մեջ ու ասում էինք՝ մենք էլ անենք, այդպես տարբեր ներդրումներով ու հովանավորներով քաղաքը զարգացրել էինք:

Մարդիկ իրենց բնակարանները վերանորոգում էին, պետությունը որքանով կարողանում, գումար էր տրամադրում, մնացածն իրենց միջոցներով էր: Շուշիում կյանքը փոխվել էր: Հիմա ադրբեջանցիներն էլ են զարմանում, ասում են՝ այսքան տո՞ւն է նորոգվել, այն էլ այդպես ճաշակով: Հիմա թշնամին սկսել է սեփական տները քանդել, 6 բարձրահարկ շենք են քանդել, հիմա էլ սեփական տները, վերևի թաղամասից քանդելով գալիս են, երևի ուզում են հայկական հետքը վերացնեն»,- հավելեց նա:

Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ 30 տարիների ընթացքում ամեն տարի երևում էր, որ Շուշիում կյանքը նորմալանում է, աշխուժանում, այդ թվում՝ մշակութային կյանքը:

Քաղաքում գործում էր հինգ թանգարան՝ Գորգերի, Կերպարվեստի, Երկրաբանական, Պատմության և Դրամի: Մեծ թվով հյուրանոցներ կային, որոնք ակտիվ գործում էին, այսինքն՝ կար այն ամենը, ինչ անհրաժեշտ էր քաղաքային կյանքը կազմակերպելու համար:

«Ես միշտ ասում էի, որ Շուշին շատ ուրախ քաղաք է, ամեն օր քաղաքում պսակադրություն էր կատարվում, երաժշտությամբ մտնում էին քաղաք ու դուրս գալիս: Մեծ թվով սպաներ էին ապրում Շուշիում: Մենք այսօր չպետք է դադարենք լռել մեր հողերի մասին, ծննդավայր ենք կորցրել, կորցրել ենք այն ամենը, ինչ ունեցել ենք այս ընթացքում, հիշողություններ ենք կորցրել:

Առհասարակ սովորություն ունեի ամեն մի առիթ նկարահանել ու որպես հիշողություն պահել՝ հարսանիքներ, մկրտություն, ընտանեկան հավաքույթներ, այդ բոլոր հիշողություններս այժմ չկա, մնացել է Շուշիում: Չգիտեմ՝ ինչ ասեմ այն մարդկանց, որոնք այդքան շուտ են հողը մոռանում, դրանք մեր տարածքներն են, 11 եկեղեցի ունեցող քաղաքն ինչպե՞ս կարող է ադրբեջանական լինել: Մեր հողից հրաժարվելը հանցագործություն է, թշնամություն հայրենիքի հանդեպ: 30 տարի է՝ Ադրբեջանն ասում է, թե այս հողն իրենցն է, դեռ մի տարի չկա, որ մեր տարածքներն օկուպացրել են, մենք արդեն հրաժարվում ենք, այդպես չի կարելի: Որքան հնարավոր էր, այնքան ներդրումներ եղել են, ու ամենաշատը Շուշիում են եղել ներդրումներ: Հիմա ես չեմ հուսահատվում, թող Ադրբեջանը սարքի, մեկ է՝ ուշ թե շուտ այդ սարքածները մեզ են մնալու»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը: