Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենամեծ փափուկ կապիկը Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերում Պատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերում Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո Պատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին Մեծ Բրիտանիայում ստեղծել են ստորաբաժանում թագավորի եղբոր դեմ մեղադրանքների հետաքննության համար Պատմության ամենահմայիչ օդերևութաբանական սարքերը Կրակոցներ հոկեյի խաղի ժամանակ. սպանվել է երեք մարդ Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը Գրենլանդիան ռազմավարական կղզի է ոչ միայն Երկրի, այլև տիեզերքի համար Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուս մարզիկների, այդ թվում՝ Եգորյանի նկատմամբ Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջին տեղում Նորվեգիան է

Աշխարհի ամենամեծ փափուկ կապիկըՎրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերումՊատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերումՆրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո ԿապելոՊատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերինՄեծ Բրիտանիայում ստեղծել են ստորաբաժանում թագավորի եղբոր դեմ մեղադրանքների հետաքննության համարՊատմության ամենահմայիչ օդերևութաբանական սարքերըԿրակոցներ հոկեյի խաղի ժամանակ. սպանվել է երեք մարդՄահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ ԴյուվալըԳրենլանդիան ռազմավարական կղզի է ոչ միայն Երկրի, այլև տիեզերքի համարԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուս մարզիկների, այդ թվում՝ Եգորյանի նկատմամբՕլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջին տեղում Նորվեգիան էՉեմպիոնների լիգան վերադառնում է. մեկնարկում է անցումային փլեյ-օֆֆը. օրվա հանդիպումներըՀուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել էՔրեական ոստիկաններն առգրավել են մեկ կիլոգրամ 148 գրամ մարիխուանաՀռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականըԱրմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԳիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԴատարանը որոշել է պարտավորեցնել Եկեղեցուն՝ ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Տեր Արամի և Տեր Թադեի պաշտոնավարումըՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցերՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի. Երևանում և առանձին շրջաններում սպասվում են տեղումներՉինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրըՍաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետրոս ՂազարյանիԵրեխաները սոցցանցերում․ արդյո՞ք նրանք վտանգված ենԲանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրաՌԴ նավատորմն ամենալավ երաշխիքն է ռուսական առևտրային նավերի անվտանգության համար. Նիկոլայ ՊատրուշևՇվեյցարիայում տարածաշրջանային գնացքը դուրս է եկել երթուղուցԲուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունԵվրոպան չի մասնակցի Ժնևում կայանալիք Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններինԼեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել ՌուսաստանըՌուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԿոյուղատարերից կեղտաջրերը լցվում է ավտոտնակներ ու շենքերի նկուղներՌԴ-ն, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել՝ Հորմուզի նեղուցում համատեղ զորավարժություններին մասնակցելուԲաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտելՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումըՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըԴպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթներըԱՍՀ նախարարությունը հորդորում է կենսաթոշակառուներին մինչև մարտի 5-ը որևէ բանկ ընտրել, հակառակ դեպքում պետությունն է անելու իրենց փոխարենԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համարԱրաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ (տեսանյութ)Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԽաղաղության խորհուրդը որոշ հարցերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ․ ԹրամփՊուտինը Սերգեյ Իվանովին հեռացրել է Անվտանգության խորհրդի կազմիցՏասնհինգ երկիր պահանջել է, որ Ռուսաստանը ազատ արձակի քաղբանտարկյալներին և հետաքննի Նավալնու մահըՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ հարավում խոշորագույն նավթավերամշակման գործարանի և Թաթարստանի մայրաքաղաքի վրաԱրշակ Խաչատրյանի գործով կամայական եզրակացությունները իրավական արժեք չունեն. ՀՀ քննչական կոմիտե
Հայաստան

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը շնորհակալագիր է տվել «օրենքով գող» Արտյոմ Կանեւսկոյին

Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Երեւանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին եւ ծնողներին՝ ընդգծելով կրթության կարեւորությունը մեր երկրի զարգացման եւ առաջընթացի գործում. «Ամեն ինչ սկսվում է կրթությունից: Միայն կրթված քաղաքացին է կարողանում կերտել հզոր պետություն եւ աշխատել՝ ի փառս հայրենիքի: Նոր ուսումնական տարին կրթօջախը սկսում է առավել բարեկարգված պայմաններում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են այդ աշխատանքներին՝ այդպիսով նպաստելով նաեւ մեր երկրի շենացմանը: Թող բոլոր աստվածահաճո գործերն ավարտվեն հաղթանակով: Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, բարի երթ եւ ուսումնական հաջողություններ եմ մաղթում»:

Նշենք, որ ամառային արձակուրդի ընթացքում Երեւանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում ընթացել են վերանորոգման լայնածավալ աշխատանքներ՝ բարեկարգվել են մարզադահլիճը, ֆուտբոլի խաղադաշտը, հանդիսությունների դահլիճը, տարածքն ասֆալտապատվել է, վերանորոգվել է տանիքը։

Բացի դրանից՝ ուսումնական հաստատությունը համալրվել է նոր գույքով եւ տեխնիկայով: Շինարարական աշխատանքներում նշանակալի ներդրում է ունեցել բարերար Արտյոմ Հարությունովը, որին Կարեն Գիլոյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի անունից շնորհակալագիր է հանձնել: Նշենք, որ Արտյոմ Հարությունովն առավել հայտնի է որպես «քրեական հեղինակություն»։

Դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանի խոսքով՝ բարեկարգված միջավայրն ավելի է մեծացնում ուսհաստատության՝ որակյալ կրթություն տալու պատասխանատվությունը. «Մեծարենցյան կրթօջախը նոր շունչ է ստացել: Միեւնույն ժամանակ, մեծացել է մեր պատասխանատվությունը որակյալ կրթության ապահովման հարցում: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ու աջակցությունն են ունեցել բարեկարգման աշխատանքներում: Թող նոր ուսումնական տարին անցնի խաղաղ երկնքի ներքո, նշանավորվի հաջողություններով եւ բազում հաղթանակներով»:

Օրվա միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է նաեւ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ ողջույնի եւ շնորհավորանքի խոսք հղելով առաջին կուրսեցիներին:

«Սիրելի՛ ուսանողներ, կրթվելու համար ժամանակ չխնայեք: Մի՛ կորցրեք պահը, ստեղծեք ամուր հիմք բարեկեցիկ կյանքի համար, քանի որ ամեն ինչ կրթության ածանցյալ է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը եւ վստահություն հայտնել, որ բուհում ստացած գիտելիքների շնորհիվ ուսանողները կդառնան բարձրակարգ մասնագետներ՝ իրենց ներդրումն ունենալով Հայաստանի զարգացման գործում: