Հրահանգը տված է՝ պետք է կոտրվի համայնքային դիմադրողականության միավորը. Էդգար Մակարյան
Մենք կանգնած ենք քաոսի իշխանության առաջ, իսկ դա ենթադրում է մի այնպիսի իրավիճակ, որթվում է, թե պետությունը կա, բայց իրականում չկա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առուշ Առուշանյանին աջակցության հասարակական նախաձեռնության անդամ Էդգար Մակարյանը:
«Այո, ժամանակակից կյանքն ու նեոգաղութացման մեթոդներն այնպիսին են, որ երկիրը թվում է՝ կա, բայց գործնական ռումով չկա: Այսօր էլ ՀՀ-ում պետռական կառավարման համակարգը թվում է՝ կա, բայց գործնական առումով չկա: Այսինքն այն համակարգը, որ կա, ընդամենը դրածո է, եւ արտաքին ազդեցության գործակալների կողմից սպասարկում է հենց արտաքին ազդեցություններին: Այսօր պետական կառավարման հմակարգը պարալիզացված է եւ խնդիրը հասել է համայնքներին: Որովհետեւ համայնքներն այն բնական միավորներն են, համակարգերն են, որոնք հազարամյակներով առաջացել են, եւ դրանց վրա է հիմնվել պետականությունը: Հրահանգը տված է այնպես, որ պետք է կոտրվի համայնքային դիմադրողականության միավորը: Որովհետեւ դա կարող է վերածվել ազգային ազատագրական պայքարի, իսկ ազգային ազատագրական պայքարը այն միջոցն է, որից շան պես սարսռում են արտաքին ազդեցությունները եւ դրանց տեղական գործակալները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)