Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջները Կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն Ղազարյան ՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Իրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտեն Transfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունը Գեղարքունիքում կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է հայտնաբերվել․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքը Նազիկ Ավդալյանը Պապոյանին է ներկայացրել սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը

Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում«Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջներըԱրայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներիԿենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն ՂազարյանՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքերՉինաստանի կողմից Թայվանի մոտ զորավարժությունները սրում են լարվածությունը տարածաշրջանումTRT Haber. Ստամբուլի մոտ Մարմարա ծովում երկու նավթատարներ աղետի ազդանշաններ են ուղարկելՄադուրո. Վենեսուելայի ռազմաօդային ուժերը 2025–ին ոչնչացրել են 39 թմրանյութ տեղափոխող ինքնաթիռՎալդայի բնակիչները չեն նկատել Պուտինի նստավայրի մոտ շուրջ 100 անօդաչու թռչող սարքերի ժամանումը և ոչնչացումըՎարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էՊենտագոնը F-15 կործանիչներ է մատակարարելու Իսրայելին Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԻրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՀունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտենՀամագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան. Գալուզինը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասինTransfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունըԳեղարքունիքում կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ«ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է հայտնաբերվել․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքըԶբոսաշրջիկները պարտավոր կլինեն վճարել 2 եվրո Հռոմի Տրևի շատրվանը մոտիկից տեսնելու համարԻրանը Կանադայի ռազմածովային nւժերը ճանաչել է որպես ահաբեկչակшն կազմակերպություն. ԱԳՆԷջմիածնում 36-ամյա հարսը դանակnվ հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն է դանակnվ hարվածներ հասցրել կնոջըՆազիկ Ավդալյանը Պապոյանին է ներկայացրել սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրըՉինաստանը կոչով դիմել է ուկրաինական հակամարտության կողմերինԱլագյազ-Արթիկ հատվածում բուք է․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՄայր Աթոռը ներկայացրել է Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցըԼատվիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումըՀայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում հաղթեց Մագնուս ԿարլսենինՋոշուան վթшրի է ենթարկվել. բռնցքամարտիկը հիվանդանոցում է․ կա 2 զnhԴերասան Ջորջ Քլունին և ընտանիքը Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացելՌոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերանTRT Haber. Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետության» անդմ լինելու մեջ կասկածվող 110 անձԱրմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. FactorՊուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Վահագն ԽաչատուրյանինԱռողջապահության նախարարությունը հերքում է տարածել առողջության պարտադիր ապահովագրությանն առնչությամբ տարածված հրապարակման վերաբերյալԿրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը՝ կրած անհարմարությունների համար․ ՊետրոսյանԵրևանի քրեական ոստիկանները խոշոր չափի թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Երևանի Սարի Թաղ փողոցի Որմնադիրներ հասցեում տուն է այրվելՌուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է բլոգեր Արսեն Մարգարյանի գործի քննությունըԶելենսկին հայտարարել է` Ուկրաինան կախված է ԱՄՆ-ի օգնությունիցՉինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են արձանագրել. ՉԺՀ դեսպանի շնորհավորանքըՏոնական օրերին սննդային անվտանգության պահպանման կարևոր կանոններԵրևանում մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա երեխային. մանկապարտեզի աշխատակիցներն ահազանգել են ոստիկանությունԹանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն 2026 թվականի հունվարի 1-ին և 2-ին. ԿԳՄՍՆ Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՏոնական օրերին շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմովՄենք խորապես մտահոգված ենք ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակմшն մասին հաղորդագրություններից. ՄոդիՌուսաստանի ՊՆ–ն առաջին անգամ ներկայացրել է «Օրեշնիկը» և հայտարարել, որ այն մարտական ​​հերթապահության է անցել ԲելառուսումՉինական ռմբակոծիչները թռիչքներ են իրականացրել Թայվանի մոտակայքումՈվքեր են ազատված պարտադիր ապահովագրություն ներկայացնելուց. ՊԵԿ-ը՝ Վրաստան մուտք գործելու պահանջի մասինԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ–ական Կարեն Ավագյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն
Հայաստան

Այս փուլում անկանոն քաղաքական միջավայրը՝ հայ-ադրբեջանական և Ղարաբաղյան հակամարտության բոլոր բաղադրիչների շուրջ, կշարունակվի. Լուկիանով

Նախօրեին տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի առաջին արտասահմանյան այցը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում ավանդական ուղղությամբ՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն:

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը երբեք կոշտ որակումներ չի տալիս Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությանը, Արարատ Միրզոյանի առաջին հրապարակային ելույթը, ըստ մի շարք քաղաքական շրջանակների և վերլուծաբանների, ավելի դրական էր, քան կարելի էր սպասել այդ պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցչի նշանակման պարագայում՝ կային որոշակի կոշտ դիտարկումներ:

Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Միրզոյանն ասաց, որ հանդիպման հիմնական շեշտը դրվել է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման հետ կապված հարցերի քննարկմանը: Արարատ Միրզոյանն արձանագրեց, որ Ադրբեջանը, չվերադարձնելով պատանդներին՝ խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաև եռակողմ հայտարարության այլ դրույթների իրագործումը՝ միևնույն ժամանակ տարածելով դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանությունը, և այս ամենը մատնանշում է Բաքվի՝ պայմանավորվածությունները հարգելու կարողության աստիճանը, որը շարունակում է դիմել ակնհայտ սադրանքների՝ լուրջ հարվածի տակ դնելով տարածաշրջանում, առանց այդ էլ, երերուն իրադրությունը։

Միրզոյանը նաև անընդունելի և միջազգային իրավունքի բացահայտ խախտում որակեց Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հարցը շարունակում է մնալ բաց: «Մենք հիմք ենք ընդունում այն, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է հասնել խնդրի կարգավորմանը, որը խաղաղություն և կայունություն կհաստատի Հարավային Կովկասում։ Նման կարգավորման հիմքում պետք է, առաջին հերթին, ընկած լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- շեշտեց Միրզոյանը:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Միրզոյանն ասաց, որ հայկական կողմը պատրաստ է հանդիպման:

«Ինչպես արդեն ասել է նախարար Լավրովը, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ ոչ միայն ի կատարումն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր կողմից ստանձնած դրույթների, այլ նաև փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար, և այդ մթնոլորտում արդեն կարելի է ձեռնամուխ լինել բոլոր հարցերի վերջնական կարգավորման շուրջ քննարկումների հետագա գործընթացներին: Ինչ վերաբերում է նախորդ հարցին, ապա Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք, և մենք կարգավորումը տեսնում ենք միմիայն խաղաղ բանակցությունների միջոցով, այնպես որ, մենք պատրաստ ենք հանդիպման»:

Ասուլիսի ամփոփիչ հատվածում նա տեղեկացրեց, որ այս փուլում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն վարվում:

«Եթե ​​երբևէ նման բանակցություններ սկսվեն, ապա դրանք անպայմանորեն պետք է ներառեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` Մինսկի խմբի համանախագահների կողմից արդեն իսկ ամրագրված սկզբունքների հիման վրա»,- ասաց նա:

Լավրովի խոսքում ուշագրավն այն հանգամանքն էր, որ կոչ հնչեց ադրբեջանական կողմին վերադարձնել բոլոր ռազմագերիներին, իսկ հայկական կողմին՝ ականապատ դաշտերի քարտեզը: Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի երկարաժամկետ կարգավորումը ռուսական կողմը տեսնում է դեմարկացիայի և դելիմիտացիայի միջոցով: «Մենք լիովին հավատարիմ ենք փաստաթղթերին, որոնք մեր ղեկավարները եռակողմ ձևաչափով ընդունել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու այս տարվա հունվարի 11-ին։ Հիմա ես ելնում եմ նրանից, որ խոսքը չի գնում գործընթացի վերսկսման մասին, խոսքն այն ամենը կատարելու մասին է, ինչն արդեն ստորագրվել է: Եվ առաջին հերթին պետք է ապահովել հուսալի անվտանգություն և վերականգնել վստահությունը»,- նշեց Լավրովը:

Հատկանշական է, որ սրան զուգահեռ՝ տեղի են ունենում ռուս-ադրբեջանական բանակցություններ՝ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը:

Նշվում է, որ Բաքու այցը ճանաչողական բնույթ է կրում, սակայն որևէ խոսք դեռ չկա Երևան կատարելիք այցի մասին: Միևնույն ժամանակ այսօր Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքի վերաբերյալ: «Մտքերի մանրակրկիտ փոխանակման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնությունների կատարումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ թե՛ Հայաստանի և Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի և Ռուսաստանի դիվանագիտական առաջնահերթություններում նկատվում են տարաձայնություններ: Ըստ նրա, ակնհայտ է, որ Հայաստանի համար նախընտրելի է գործընթացը նախկին ձևաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ կարգավիճակի քննարկման հեռանկարով, Ռուսաստանը ցանկանում է ընթանալ ստորագրված երկու հայտարարությունների իրագործման ճանապարհով, որոնց ընթացքը կողմերը ժամանակ առ ժամանակ տորպեդահարում են, սա մի գործընթաց է, որով ՌԴ ազդեցությունն է տարածաշրջանում ամրագրվել և ի ցույց դրվել, և Ադրբեջանը, որը ցանկանում է, որ հակամարտության բոլոր բաղադրիչներում իր հաղթանակը շարունակվի, որը հետպատերազմյան հրադադարը խախտում է և նորանոր խնդիրների առջև կանգնեցնում տարածաշրջանը:

Լուկիանովի կարծիքով, սրանք երեք ուղղություններ են, որոնք պատերազմից հետո անընդհատ խանգարում են միմյանց առաջ շարժվել մեկ կոնկրետ ուղղությամբ՝ այս դեպքում, օրինակ, եռակողմ հայտարարությունների իրագործման:

«Նախարարների առաջին նմանատիպ հանդիպումը կարելի է որակել՝ որպես ծանոթություն նախ՝ անձնապես, ապա՝ ծանոթություն մոտեցումներին, ոճին և այլն: Բացի այդ, ներքին խնդիրների պատճառով մի քանի ամիս ՀՀ ԱԳ նախարար չէր նշանակվում և, բնականաբար, զարգացումների նման հագեցած փուլում կան քննարկելու բազմաթիվ հարցեր թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ բնույթի, քանի որ փոփոխություններն ինչպես Հարավային Կովկասում են, այնպես էլ՝ ողջ եվրասիական գոտում, փոխվում են ռուս-բելառուսական հարաբերությունները, ընտրություններ են սպասվում նաև ՌԴ-ում, կա ներքին օրակարգ, կան միջինասիական զարգացումներ, և այս ամենը պարտադրում է կողմերին անընդհատ կապի մեջ լինել:

Եղավ հանդիպում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, ինչը տեղին էր թե՛ միջինասիական զարգացումների, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի տեսանկյունից: Ներկայումս Ռուսաստանն ավելի շատ կոնսենսուս ունի Հայաստանի, քան Ադրբեջանի հետ, վերջին միտումներն այդպիսին են: Դա է ցույց տալիս զենքի մատակարարման պայմանավորվածությունը, կոչը՝ ազատել ռազմագերիներին, և ռուս-ադրբեջանական բանակցությունները, որոնց խնդիրները դեռ լիովին հասկանալի չեն:

Այնուամենայնիվ, պատերազմից ամիսներ անց, տարածաշրջանում կրկին չափազանց բարդ խնդիրներ կան, որոնք, ինչպես փորձն է ցույց տալիս, մեկ օրում կամ մեկ ամսում չեն լուծվում։ Ավելին՝ ի հայտ են գալիս նոր խնդիրներ, ինչպիսին են դեմարկացիա-դելիմիտացիան, հայ-թուրքական հարաբերությունները, առանց որոնց՝ տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակումը կարող է անհնար լինել, Վրաստանը չի մասնակցում տարածաշրջանային քննարկումներին, տրանսպորտային ենթակառուցվածքների առումով դա խնդիրներ է ստեղծում»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ կարգավորման բոլոր ուղղություններում գործընթացը խնդրահարույց է թվում:

Ամփոփելով՝ վերլուծաբանն ասաց, որ այս փուլում այս անկանոն քաղաքական միջավայրը՝ հայ-ադրբեջանական և Ղարաբաղյան հակամարտության բոլոր բաղադրիչների շուրջ, կշարունակվի: