Անվտանգության աշխատակիցների կողմից լրագրողների նկատմամբ ուժ կիրառելը անվտանգության հետ որևէ կապ չունի.ՄԻՊ ներկայացուցիչ
ԱԺ-ում լրագրողների սահմանափակումները և պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ սահմանափակումներն իրականում որևէ կապ չունեն անվտանգության հետ և նպատակ ունեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը:
ՄԻՊ ներկայացուցիչը շեշտեց, որ որևէ հիմք չկա լրագրողների աշխատանքը ԱԺ օթյակներում սահմանափակելու համար. «Մեզ հետ զրույցում լրագրողները բարձրացրել են մի քանի խնդիր: Մասնավորապես՝ եղել են դեպքեր, երբ լրագրողներին հեռացրել են այն ժամանակ, երբ զգացել են, որ ինչ-որ միջադեպ է հասունանում: Եղել է դեպք, երբ լրագրողներին հեռացրել են միջադեպը որոշակի ժամանակ լուսաբանելուց հետո: Որևէ իրավական հիմք չկար այստեղ լրագրողների իրավունքները սահմանափակելու համար»,- ասաց նա:
Նունե Հովսեփյանը նշեց, որ կիրառվել են երկակի ստանդարտներ: «Անվտանգոթյան աշխատակիցները երբեմն լրագրողներին օթյակներից հանելուց ֆիզիկական ուժ են կիրառել, կամ, երբ նկատել են, որ լրագրողը նկարահանում է այդ գործընթացը, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները քաշքշում լրագրողներին, ավելի բիրտ ուժ են կիրառել:
Մյուս կարևոր խնդիրը անվտանգության աշխատակիցների կողմից ներկայացվող չնկարահանելու արգելքն է: Հնարավոր չէ աշխատանքը կազմակերպել այնպես, որ որևէ անվտանգության աշխատակից չհայտնվի քո օբյեկտիվի առաջ: Բացի այդ, լրագրողները չպետք է զրկվեն էքսկլյուզիվ նյութեր անելու, պատգամավորներին ուղիղ հարցեր տալու հնարավորությունից, իսկ առկա կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս»,- ասաց Հովսեփյանը:
ՄԻՊ ներկայացուցիչը ընդգծեց, որ հաճախ լրագրողները պետական մարմինների մոտ ընկալվում են որպես իրենց աշխատանքի խոչընդոտ. «Պետք է հասկանալ, որ լրագրողները պետություն-հասարակություն օղակն են ամուր պահում և որքան ազատ են նրանք գործում, այնքան ավելի բարձր է երկրում ժողովրդավարության արժեքը»,- ընդգծեց ՄԻՊ-ի ներկայացուցիչը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)