Նախագահի և Հայաստանի մեկ ամիսը
Հանրապետության նախագահը պետության գլուխն է, նա հետևում է Սահմանադրության պահպանմանը: Սա ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ, ավելի կոնկրետ 123-րդ հոդվածով: Հետպատերազմյան և հետընտրական իրավիճակը բավականին լարված է, մեկ բառով ասված մենք կանգնած ենք Սյունիքը կորցնելու եզրին, երկրում տեղի են ունենում բազմաթիվ պրոցեսներ:
Թե ինչ դերակատարում է ունենում ՀՀ նախագահն այս իրավիճակում, առաջարկում ենք պարզել մի փոքր համեմատությամբ: Այսպես, առանձնացրել ենք օգոստոս ամսվա իրադարձություններն ու Արմեն Սարգսյանի հրապարակային գործունեությունը:
02 08 2021
Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ նախագահ
Որևէ հայտարարություն չկա:
03 08 2021
Ադրբեջանական զինծառայողները գողացել են Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող անասուններին: ՄԻՊ-ը ահազանգում է, որ Ադրբեջանական ԶՈւ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները:
ՀՀ նախագահ- Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին, հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ, շնորհավորել է Ալեն Սիմոնյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
06 08 2021
ՊՆ-ն հաստատել է, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ: Ազգային ժղովում տեղի է ունեցել միջադեպ, ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հեռացրել են նիստերի դահլիճից, խոչընդոտվել է խորհրդարանում աշխատող լրագրողների իրավունքները:
Արմեն Սարգսյան՝ ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այնուհետև ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին, որն էլ իր երախտագիտությունն է հայտնել Արմեն Սարգսյանին Ճապոնիա այցի համար:
07 08 2021
Թշնամին կրակել է Սև լճի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ:
Արմեն Սարգսյանը լռել է:
11 08 2021
Ադրբեջանը Երասխի ուղղությամբ սադրանքի է դիմել` կրակել է հրաձգային զինատեսակներից: Ադրբեջանը հարվածային անօդաչուներ է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ: Վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ-ում, միջամտել են անվտանգության աշխատակիցները:
Արմեն Սարգսյան՝ շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահին ծննդյան օրվա առթիվ: Ի դեպ, դրանից երկու օր առաջ հայտնել են, որ Արմեն Սարգսյանը օգոստոսի 9-ից մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի Հայաստանում, մյուսը՝ արտերկրում:
12 08 2021
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ նախագահը կրկին լուռ է:
14 08 2021
Ադրբեջանական զորքերը կրակ են բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հակահայկական հայտարարություններ է արել՝ ասելով, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
ՀՀ նախագահը կրկին լուռ է:
15 08 2021
Թշնամին մոտ 1 ժամ կրակել է Կութի դիրքերի ուղղությամբ:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ, ապա շնորհավորել է Լիխտենշտայնի Իշխանապետության իշխանին՝ Ազգային տոնի առթիվ, որից հետո էլ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
16 08 2021
Սահմանին 2002թ. ծնված զինծառայող է զոհվել, Սև լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալ,իսկ Երասխի հատվածում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մեկ այլ հայ զինծառայող է զոհվել:
Արմեն Սարգսյանը լուռ է:
19 08 2021
Երեք ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել:
ՀՀ նախագահը չի արձագանքել:
24 08 2021
Ծեծկռտուք, «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աժ-ում:
Արմեն Սարգսյան շնորհավորել է Ուկրաինայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
25 08 2021
Ադրբեջանցիները փակել են Շուռնուխով անցնող և դեպի Կապան տանող ճանապարհի մի հատվածը: Ազգային ժողվում ծեծկռտուք է տեղի ունեցել երկու անգամ, տուժել են մի շարք պատգամավորներ:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
26 08 2021
Ադրբեջանական զինված ծառայողները փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը
ՀՀ նախագահը ոչինչ չի ասել:
Իսկ օգոստոի 27-ին, 29 և 30-ին Արմեն Սարգսյանը ցավակցել է Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, ցավակցել է Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ, որից հետո շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Սահմանադրության օրվա առթիվ. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին` Սահմանադրության օրվա առթիվ:
Եվ վերջում հիշեցնենք մի փոքրիկ հատված 2019-ին Արմեն Սարգսյանի ելույթից՝ նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանին:
«Սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ: Հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այդ հրաշք մանուկը 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի հսկաներից մեկն է՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր տոնում ենք իր 60 ամյակը, տասը տարի կտոնենք 70-ը, հետո 80-ը, 90-ը, 100-ամյակը, բայց նա միշտ կմնա երիտասարդ՝ 40 տարեկան Վազգեն Սարգսյանը, մեր ազգային հսկանեից մեկը»:
Լրագրողի հարցին, թե ինքն անձամբ ճանաչե՞լ է սպարապետին, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ ոչ միայն ճանաչել է, այլև նաև իրենք լավ ընկերներ են եղել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ իշխանության վառ ներկայացուցիչներից մեկը բոլոր հնարավոր ձևերով մեղադրում էր Վազգեն Սարգսյանին, ինչ ասես ասում էր: Վազգեն Սարգսյանի ընկեր Արմեն Սարգսյանը շարունակում էր լռել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)