Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ) «Արբատ» գումարտակի հայ հրամանատարը զոհվել է ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը ՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. Փաշինյան Հայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի Վենս ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղ Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասին Մեկնարկել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցը Խաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք» Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհ Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունը Յուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղում

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)«Արբատ» գումարտակի հայ հրամանատարը զոհվել էԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցըՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. ՓաշինյանՀայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի ՎենսՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղՄեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասինՄեկնարկել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցըԽաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք»Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհԿասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունըՅուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղումԼուսին հասնելը տեխնիկապես հեշտ և արագ էԷստոնիայում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը«Արարատ-Արմենիան» պարտության է մատնել լիտվական «Բանգային» 2:0 հաշվովԱյս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը«Վաշինգտոն Փոստ»-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվելԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրինԱրտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ՃապոնիայումՄյունխենի համաժողովում Ռուբիոյի գլխավորած ամերիկյան պատվիրակության մեջ կլինեն 50 կոնգրեսական եւ 2 նահանգապետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը Փաշինյանի հետ սկսվելու է 17։30-ինԵղիշե Մելիքյանը հետևում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթներին Apple Daily-ի հիմնադիր Ջիմի Լային դատապարտել է 20 տարվա ազատազրկմանՌեալը Կարերասի և Մբապեի գոլերի շնորհիվ հաղթեց ՎալենսիայինՀայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերումՏան մաքրության ժամանակ հակատանկային հրթիռ է հայտնաբերվելԲարձրությունից ընկնելու հետևանքով՝ երեխաները հրաշքով են ողջ մնացելԻրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ ՄոհամմադիինԱլիևը ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցչական պատվիրակությանըՀրապարակվել է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմի թիզերըԱռայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. ԼավրովՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փեզեշքիանն Իրանում ցույցերի արմատական ​​պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանդիպումների շարք է սկսելԴիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան«Սարոյանական գույներ․ բառերից անդին». Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքների միջազգային ցուցադրություն (ֆոտոշարք)Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում են «Լինենք առողջ» խորագրով մարզամշակութային միջոցառումներՊայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվելՀՀ ՊՆ-ն կներկայացնի սահմանին վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները (տեսանյութ)Ընդամենը չորս ամիսԵրևանն առաջին անգամ ունի կամրջային կառուցվածքների անձնագիր (տեսանյութ)ԵՄ–ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել էԱռողջության ապահովագրության բազային փաթեթին՝ հավելյալ փաթեթների հնարավորություն Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-իՈչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և ՀայաստանԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ինDanone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառովՄինչև 2030 Թուրքիայի սահմանից մինչև Հայաստան և Ադրբեջան տանող ճանապարհի բոլոր հիմնական հատվածները պատրաստ կլինեն. ԿոբախիձեԿինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբԻրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցների2025թ-ին Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել, քան 2024թ-ին

Վերելքի և վերականգնման հնարավորություն, իհարկե, կա․ Արմեն Գևորգյան

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ

– Կառավարության հնգամյա ծրագիրը բուռն քննարկվեց և առանց խնդիրների ընդունվեց։ Կարո՞ղ եք հիմա, ավելի հանդարտ պայմաններում, տալ գնահատականներ։

– Եթե հարցնեք ցանկացած քաղաքացու, թե ինչը հիշվեց, ինչը տպավորվեց այս ծրագրից, կասի՝ ԱԺ ծեծկռտուքը, հայհոյանքը։ Եվ սա ամենախոսուն փաստն է։ Ես չեմ հավատում, որ նման մթնոլորտում կարող է հեռանկարային, ծրագրային փաստաթուղթ ծնվել, ես չեմ հավատում, որ նման մթնոլորտում կարող է կյանքի կոչվել նույնիսկ ամենալավ փաստաթուղթը։ Ի վերջո, ո՞վ պետք է այն իրականություն դարձնի. պետական համակարգը, քաղաքական համակարգը, հասարակությունը։ Իսկ դա անհնար է, քանի կա այս ներքին թշնամանքի, ատելության, անլրջության և համատարած անսխալականության մթնոլորտը։ Իմ կարծիքով՝ մենք գտնվում ենք անցյալի և ներկայի անիմաստ հակադրման փուլում, որի ժամանակ մսխում ենք ապագան։

– Կարո՞ղ եք շատ պարզ ձևակերպումներով ասել ձեր տեսլականը. այսօրվա Հայաստանին ի՞նչ ծրագիր է պետք։

– Ես ուզում եմ մեջբերել 2016 թվականին լրատվամիջոցներից մեկին տված իմ հարցազրույցից։ Որպես Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ես ասել եմ. «Իմ կարծիքով, մեր առջև ծառացած գլոբալ մարտահրավերները երեքն են՝ կրթություն, արդարություն և խաղաղություն: Սրանք այն անհրաժեշտ նախադրյալներն են, որոնք պետք է ապահովեն երկրի կայուն և բեկումնային զարգացումը: Մենք պետք է նաև որոշենք զարգացման օպտիմալ տնտեսական մոդելը՝ հաշվի առնելով ինչպես աշխարհքաղաքական և կոմունիկացիոն իրողությունները, այնպես էլ՝ երկրի ներքին ներուժը»:

Ես օրեր առաջ վերընթերցում էի այդ հարցազրույցը և գիտակցեցի, որ հինգ տարի անց, այսքան բանի միջով անցնելուց հետո էլ այս կետերը ոչ միայն չեն կորցրել իրենց ուժը, այլև դարձյալ առաջնային են։ Երանգների փոփոխություններ, անշուշտ, կան։

Ինչպես հինգ տարի առաջ, այսօր էլ ես համարում եմ, որ Հայաստանի պոտենցիալ մրցակցային առավելություններից մեկը կարող է լինել տեխնոլոգիական գերազանցության կենտրոն դառնալը և հենց դրանով պետք է պայմանավորված լինի երկրի բեկումնային զարգացումը: Մենք ունենք այն, ինչը շատերը չունեն՝ մտավոր ներուժ և մարդկային ռեսուրս:

– Երբ դուք խոսում եք քաղաքակրթային առաքելության անավարտության մասին, ի՞նչ նկատի ունեք։ Ձեր ձևակերպումը, անկեղծ ասած, այսօրվա իրականությունից մի տեսակ կտրված է և դժվար է ընկալվում։

– Նախ պետք է նկատի ունենալ, որ հայ ժողովուրդը ոչ միայն Հայաստանում ապրող հայերն են։ Ճակատագրի բերումով մենք ունենք աշխարհասփյուռ հայություն, որը կարող է իր զգալի ներդրումն ունենալ մարդկության զարգացման մեջ։ Ըստ էության, այսօրվա իշխանությունը փորձում է անընդհատ հերքել մեր անցյալը, այն ամենը, ինչն ասոցիացվում է նախկին իշխանությունների հետ։ Բայց այդ նույն նախկինների օրոք մեր երկրում ստեղծվել է Թումոն, որը դարձել է մեր երկրի այցեքարտերից մեկը։ Օրերս հայտնի դարձավ, որ IT ձեռնարկություններից մեկը, որը ժամանակին ստեղծվել է ՀՀ կառավարության մասնակցությամբ, իր շուկայական կապիտալիզացիայով հասել է մեկ միլիարդ դոլարի։ Խոսքը Պիքսարտի մասին է։ Մենք հպարտանում ենք մեր հայրենակից Նուբար Աֆեյանով, որի ձեռնարկությունը ստեղծել է կորոնավիրուսի դեմ ամենալավ պատվաստանյութերից մեկը և ունի համաշխարհային համբավ։ Փորձենք մեզ հիմա մի պահ նայել կողքից. ինչի՞ հետ ենք ասոցիացվում մենք արտաքին աշխարհի համար. պարտության և պառլամենտում ծեծկռտուքի։

Հաջորդը՝ չպետք է մոռանալ, որ հայերն աշխարհում ընկալվում են՝ որպես քրիստոնեական արժեքների և մշակույթի կրող։ Վստահ եմ, որ առաջընթացի ցանկացած տեմպի և ժամանակակից մարդկության զարգացման առանձնահատկությունների պայմաններում, այն միշտ վերադառնալու է ավանդական քրիստոնեական արժեքներին և կրողներին։

– Ձեր ելույթի կրթական հատվածին հակադարձեց Ն. Փաշինյանը, նա նույնիսկ մեղադրական տոնով խնդիրը դրեց իբր երեխաների բաժանումը՝ սպիտակների և սևերի, կրթական հարցով։ Ինչո՞ւ այդպիսի արձագանք, դա կրկին պրոբլեմի ժխտո՞ւմ էր, թե՞ դարձյալ նույն վերաբերմունքը նախկինների հանդեպ։

– Տեսեք, երբ ես վկայակոչում էի վիճակագրությունը, այն էլ՝ միջազգային կազմակերպության, ելնում էի այն մտքից, որ պետք է արձանագրել առկա վիճակը։ Սա շատ կարևոր է՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար, ու նաև ցանկացած իշխանության համար կարևոր է իր գործունեության արդյունավետությունը գնահատելու նպատակով։ Այսպես.

Համաշխարհային բանկի հետազոտության համաձայն՝ Հայաստանում կրթական աղքատության մակարդակը 35 տոկոս է: Սա նշանակում է, որ 10 տարին չլրացած յուրաքանչյուր 3-րդ աշակերտը չի կարող սահուն կարդալ և հասկանալ տարիքին համապատասխան տեքստը: Վրաստանում այդ ցուցանիշը 13.8 % է, իսկ Ադրբեջանում՝ 23.3%:

Իմ երկրորդ դիտարկումն այն էր, որ «հեղափոխական փոփոխությունները» չեն բերել երկրում մարդկային զարգացման ցուցանիշների լավացմանը, թեև իշխանությունները պնդում են, որ պետությունն ավելի լավ պայմաններում է՝ հնարավորությունների և ազատությունների առումով։ Մեր հարևանները առանց «հեղափոխական փոփոխությունների» արձանագրել են նկատելիորեն ավելի մեծ առաջընթաց։ ՄԱԿ-ի մարդկային զարգացման տարեկան ինդեքսի մեջ նշանակալին նաև դրանց փոփոխության դինամիկան է: Օրինակ՝ Վրաստանը 2018-ին 70-ից՝ հասել է 2020-ին 61-րդ տեղը, Թուրքիան` 2018-ին 64-ից՝ 2020-ին հասել է 54-րդ տեղը, Ղազախստանը 2018-ին 58-ից՝ 2020-ին հասել է 51-րդ, իսկ Հայաստանը 2018-ին 83-ից՝ 2019-ին հասել է 81-րդ և մնացել 2020-ին նույն դիրքում:

Միշտ բարձր կրթական ցենզով ու մարդկային ներուժով Հայաստանն այսօր կորցնում է այդ կապիտալը։ Ասել եմ ու նորից կրկնեմ. այս ցուցանիշներով կերտվում է վաղվա Հայաստանի նկարագիրը, և այն խորապես մտահոգիչ է։ Սա նաև երկարատև պարտությունների հիմքն է դնում։

– Տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունը հարցականի տակ է դնում երկրում կրթված մարդկանց անհրաժեշտությունը։

– Մի խորհուրդ բոլոր իշխանավորներին. ստացած կրթությամբ կարելի է և պետք է միայն հպարտանալ։ Ես ինքս հպարտ եմ իմ կրթությամբ։ Ես այն ստացել եմ դրսում՝ իմ ուժերով ու առանց որևէ օգնության և, ի տարբերություն շատ-շատերի, 1997-ին վերադարձել եմ Հայաստան՝ այստեղ աշխատելու համար, թեև ունեի բոլոր հնարավորությունները՝ մնալու արտերկրում՝ զբաղվելու գիտությամբ և բիզնեսով։ Ես շարունակել եմ կրթությունս նաև ավելի հասուն տարիքում (2015 թ. ԱՄՆ), երբ թվում էր, թե չկա դրա կարիքը։ Իմ երեխաները միշտ սովորել են և հիմա էլ սովորում են երևանյան տարբեր դպրոցներում։ Եվ նաև հենց այդ պատճառով եմ ես քաջատեղյակ ու մտահոգ՝ մեր կրթական համակարգի խնդիրներով։ Իմ խորհուրդն է՝ սովորեք, անընդհատ ստացեք նոր գիտելիքներ, դրանք ձեզ համար կբացեն նոր հնարավորություններ։ Նրանք, ովքեր չեն սիրում կամ ուզում սովորել և կարծում են, թե ամեն ինչ գիտեն, շատ վտանգավոր են միջավայրի համար, իսկ երկրի մասշտաբներով՝ ուղղակի պոտենցիալ ռիսկ են մեր կայունության և անվտանգության համար։

– Իշխանությունը ցանկացած առաջարկի, ցանկացած առարկության վերաբերվում է մեծ խանդով։ Կա տպավորություն, որ իշխանությունը ապրում է «մեր դեմ խաղ չկա»-ի չարաբաստիկ մթնոլորտում։ Սա ինչի՞ կբերի։

– Գիտեք, ԱԺ դահլիճում խայտառակ տեսարաններից հետո ես այն համոզմանը եկա, որ եթե երկրում՝ դահլիճի պատերից դուրս, լիներ այլ մթնոլորտ, ապա դահլիճում նման բան կբացառվեր։ Ամեն ինչ փոխկապակցված է։ Ես ասում եմ մեծ ցավով, բայց երկրում հիմա ընդհանուր դեգրադացիոն միտումներ են։ Ադրբեջանը փակում է մեր միջպետական ճանապարհը, Սյունիքը կտրում, կաթվածահար անում Իրան-Հայաստան ճանապարհը. սա արտակարգ վիճակ է, իսկ Երևանում՝ անտարբերություն։ Մեր պետության մեջ պետություն չունենալու մթնոլորտ է։ Ինձ սա ավելի շատ է մտահոգում, քան՝ կառավարության ծրագրում այս կամ այն դրույթի անկատար լինելը, քան այս կամ այն նախարարի կամ պաշտոնյայի որակը։ Մեզ մոտ առկա է ստեղծված իրավիճակի ու մեր լրջության անհամապատասխանություն։ Ի՞նչ հանգրվանի կբերի սա, վախենում ես նույնիսկ բարձրաձայնել։ Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է այն կետը, որից գործող իշխանությունը կսկսի վերցնել պատասխանատվությունը և այլևս այն չի բարդի նախորդ բոլոր իշխանությունների վրա։ Չեմ բացառում, որ այդ կետը երբևէ չգա։

– Ըստ Ձեզ՝ ունի՞ արդյոք Հայաստանն այս վիճակից պետական և ազգային վերելքի հնարավորություն, և ինչի՞ց է պետք սկսել՝ առաջին, երկրորդ, երրորդ քայլերը որո՞նք են։

– Միանշանակ ունի։ Իսկ առաջին քայլը մթնոլորտի փոփոխությունն է։ Թշնամական սեգմենտների բաժանված հասարակությունը չի կարող դիմակայել այս ծավալի ու բարդության խնդիրներին։ Բայց մթնոլորտ փոխելու հիմնական լծակները գտնվում են իշխանության ձեռքում, որից էլ առայժմ ոչ մի ազդակ չկա։ Հնարավոր չէ կազմակերպել հարձակումներ ընդդիմադիր պատգամավորների վրա՝ դա կլինի բռունցքների թե ուղղորդված քրեական գործերի տեսքով, ու սպասել, որ երկրում կձևավորվի աշխատանքային պոզիտիվ մթնոլորտ։ Պետք է կարողանալ իրավիճակին և հեռանկարին նայել ավելի լայն՝ քան առաջին հայացքից հնարավոր է։ Այդ դեպքում կգտնվեն հետաքրքիր լուծումներ։ Չի կարելի մնալ պարտվածի հոգեբանության մեջ, և վերջապես բարդ խնդիրների լուծելու համար որոշակի պաշարի գիտելիքներ և փորձ է պետք։ Ամեն դեպքում, իշխանության հարցը երկրում փակված չէ:

– ԱԺ ելույթներում ծրագրային քննարկումների փոխարեն՝ քիչ չէին միմյանց հասցեին հնչող մեղադրանքները, որոնցից բաժին հասավ նաև ձեզ։ Շատերն արձագանքեցին, ոմանք՝ ոչ, այդ թվում՝ նաև դուք։ Ինչո՞վ սա կբացատրեք։

– Իսկ ո՞րն է արագ արձագանքի իմաստը։ Ես պետք է օլիգարխիայի հիմնադիրներից մեկին բացատրեմ, որ 100 մլն դոլար չունե՞մ։ Ինչ-ինչ, բայց օլիգարխները փող հաշվել գիտեն, և շատ լավ գիտեն, թե ինչ է 100 մլն դոլարը։ Գիտեք, երբ իշխանությունը և´ դատախազ է, և´ դատավոր, և´ քննիչ, և´ գործարար, ապա դժվար է հասկացվում գրագետ պատասխանի իմաստը։ Այնուհանդերձ, իմ փաստաբանը հերքեց բոլոր անհիմն մեղադրանքները։ Ու դարձյալ ափսոսում ես, որ երկիրն այս վիճակում՝ դու լսում ես նման ելույթներ։ Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե լիներ բովանդակային բանավեճ։

168.am