Երեք տարի առաջ փաստեցինք, որ ՀՀ-ում իշխանությունը զավթեցին թուրքին ծախված չհայերը
Դեռևս երեք տարի առաջ փաստեցինք, որ ՀՀ-ում իշխանությունը զավթեցին թուրքին ծախված չհայերը։ Այս անդեմ, անհայրենիք, անկիրթ, արժեհամակարգից զուրկ էակները սկսեցին ավերել ու ոչնչացնել հայկականը, Հային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Օգտագործելով ոչ անհայտ տեխնոլոգիաներ, մասնատեցին ու իրար դեմ հանեցին ազգը։ Թշնամու պատվերը ավարտին հասցնելու համար պիտի ՀԱՅին զրկեին ազգային գաղափարից։ Գաղափար, որի շուրջ համախմբված էր Հայ ազգը երեսուն տարի։ Ծրագիրը իրականացնելու համար ամենայն սառնասրտությամբ թուրքի հետ պլանավորեց 44-օրյա պատերազմ, սպանեց հազարավոր քաջորդիների, հանձնեց Հայի Հայրենիքը, միասնության գաղափարը։
Բայց վերջնանպատակը Արցախի հանձնումը չէր։ Դա Նիկոլի ու թուրքի համատեղ «մեծ բեմադրության» նախերգանքն էր։ 44-օր շարունակ իշխանական քարոզչամեքենան մեզ համոզում էր, որ բոլորս փախչում ենք, դավաճանում ենք, վախենում ենք, թույլ ենք, բայց հաղթում ենք։ Այսօր՝ 26․08․21թ․, ոճրագործը հայտարարեց, որ որոշումը միանձնյա է կայացրել։
Իսկ այս սարսափելի դրամայի նպատակը իրականում այլ էր․ Մեղրիի միջանցքի հանձնում և ընդհանրապես Հայաստանի այն տարածքների հանձնում, ինչի շուրջ, դեռևս մինչ իշխանության զավթումը, Նիկոլը պայմանավորվել և խոստացել էր թուրք գործընկերներին։ Սակայն, ինչպես բնորոշ է չկրթված, երբևէ չղեկավարած, չտես, բազմաթիվ բարդույթներով տառապող էակին, որոշել է թուրքին ևս «գցե», նաև ինչ-որ տեղ վախենալով, որ այս անգամ նույնիսկ իրեն ընտրողները չեն ների։
Իսկ ՀՀ ԱԺ-ում հենց իր սցենարով ու սադրանքներով կազմակերպած նիստերի նպատակը հանրությանը շեղելն էր։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ հայրենակիցնե´ր, շա˜տ ենք ուշացել, բայց անդառնալի չէ։ Մեզ 88 է պետք, մեզ պետք է գիտակցումն ու հավատը, որ չնայած ոճրագործի ձեռամբ ՀՀ-ն դուրս է մնացել որոշումներ կայացնողի իրավունքից, բայց դա իր անձի դեպքում։ 88-ին նույն փոքրաթիվ ազգն էինք, սակայն մեկ բռունցք էինք: Աշխարհը դա տեսավ ու հաշվի առավ»,- գրել է Հակոբյանը։


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է