Հանրապետության տարածքում օգոստոսի 23-26-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` օգոստոսի 22-ի ցերեկը, 23-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են, որ մայրաքաղաք Երևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ:
Առաջիկա գիշերը Երևանում կլինի +18+20, իսկ վաղը ցերեկը +33 +35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +25 +30,
Կոտայքի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +25 +30,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +18 +20, ցերեկը` +31 +33,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +9 +14, ցերեկը` +25 +30,
Լոռիում գիշերը՝ +10 +15, ցերեկը` +24+29,
Տավուշում գիշերը` +15 +20, ցերեկը` +30 +34,
Արագածոտնի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +25 +30,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +17 +20, ցերեկը` +33 +35,
Արարատում գիշերը` +17 +20, ցերեկը` +34 +36,
Արմավիրում գիշերը` +17 +20, ցերեկը` +34 +36,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը` +25 +30,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +17 +21, ցերեկը՝ +34 +36,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +35 +38,
Սյունիքի նախալեռներում գիշերը` +10 +15, ցերեկը` +26 +30,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +18 +22, ցերեկը` +34+38:
ԱԻՆ-ը տեղեկացնում է նաեւ, որ առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում եւ Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուստի քաղաքացիներին հորդորում է պահպանել հրդեհավտանգության կանոնները:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան