Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ափսոսում եմ, որ չեմ խաղացել նրա գլխավորությամբ. Տոտի Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը Մի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողությունները Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի միջև Հայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիի Քննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերը Աշխարհի ամենամեծ փափուկ կապիկը Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերում Պատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերում Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո Պատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին

Ափսոսում եմ, որ չեմ խաղացել նրա գլխավորությամբ. ՏոտիՖուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. ՎինիսիուսԱկնթարթ, որը «հալեցրեց» համացանցըՄի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողություններըՀամագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի միջևՀայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիիՔննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերըԱշխարհի ամենամեծ փափուկ կապիկըՎրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերումՊատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերումՆրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո ԿապելոՊատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերինՄեծ Բրիտանիայում ստեղծել են ստորաբաժանում թագավորի եղբոր դեմ մեղադրանքների հետաքննության համարՊատմության ամենահմայիչ օդերևութաբանական սարքերըԿրակոցներ հոկեյի խաղի ժամանակ. սպանվել է երեք մարդՄահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ ԴյուվալըԳրենլանդիան ռազմավարական կղզի է ոչ միայն Երկրի, այլև տիեզերքի համարԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուս մարզիկների, այդ թվում՝ Եգորյանի նկատմամբՕլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջին տեղում Նորվեգիան էՉեմպիոնների լիգան վերադառնում է. մեկնարկում է անցումային փլեյ-օֆֆը. օրվա հանդիպումներըՀուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել էՔրեական ոստիկաններն առգրավել են մեկ կիլոգրամ 148 գրամ մարիխուանաՀռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականըԱրմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԳիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԴատարանը որոշել է պարտավորեցնել Եկեղեցուն՝ ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Տեր Արամի և Տեր Թադեի պաշտոնավարումըՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցերՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի. Երևանում և առանձին շրջաններում սպասվում են տեղումներՉինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրըՍաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետրոս ՂազարյանիԵրեխաները սոցցանցերում․ արդյո՞ք նրանք վտանգված ենԲանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրաՌԴ նավատորմն ամենալավ երաշխիքն է ռուսական առևտրային նավերի անվտանգության համար. Նիկոլայ ՊատրուշևՇվեյցարիայում տարածաշրջանային գնացքը դուրս է եկել երթուղուցԲուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունԵվրոպան չի մասնակցի Ժնևում կայանալիք Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններինԼեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել ՌուսաստանըՌուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԿոյուղատարերից կեղտաջրերը լցվում է ավտոտնակներ ու շենքերի նկուղներՌԴ-ն, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել՝ Հորմուզի նեղուցում համատեղ զորավարժություններին մասնակցելուԲաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտելՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումըՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըԴպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթներըԱՍՀ նախարարությունը հորդորում է կենսաթոշակառուներին մինչև մարտի 5-ը որևէ բանկ ընտրել, հակառակ դեպքում պետությունն է անելու իրենց փոխարենԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար
Հայաստան

«Բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում Սյունիքում և ինչու»․ Իրինա Յոլյան

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ շատ սիրելի ընկերներ, ծանոթներ, անծանոթներ, անչափ շնորհակալ եմ անհանգստության համար: Ես լավ եմ, ավելի ուժեղ և ավելի վճռական՝ արդարության հաստատման հարցում:

Ինչ խոսք, կազմակերված անհաջող «օպերացիան» կարող էր առավել տպավորիչ լիներ, եթե ԱԱԾ մոտ 20 աշխատակիցներ՝ բրոնեժիլետներով, մինչև ատամները նռնակներով, ինքնաձիգներով զինված, Երևանից Գորիս հասնեին նաև տանկերով, որպեսզի մեկ թոշակառու ու ևս երկու կանանց քննչական կոմիտե տանեն:

Ես այս մարտաֆիլմ հիշեցնող կինոյի մեջ մեկ հարցում եմ հպարտ, որ ինձ որևէ մեղադրանք առաջադրելու, գործ սոսնձելու համար բավականին երկար ժամանակ տիտանական աշխատանք կատարած քննիչը դատարանում ինձ երկու ամսով կալանավորելու մեղադրանքի հիմքում դրել է մեկ նախադասություն, այն է՝ Հաշվի առնելով Իրինա Յոլյանի բարձր համբավն ու հեղիանակությունը Գորիս համայնքում, անհրաժեշտություն է առաջանում նրան կալանվորել երկու ամսով, որպեսզի չխոչընդոտի գործի քննությանը:

Վստահեցնում եմ, որ շատերին սարսափեցնող իմ բարձր հեղինակության շնորհիվ, այս խայտառակ պատմությունը դառնալու է միջազգային կառույցների, դեսպանատների ու դատարանների քննարկման թեման, որպեսի Հայաստանը բռնապետության ճանապարհով տանող խունտայի համար սա լինի վերջին խայտառակ նախադեպը:

Մի շարք միջազգային կառույցների կողմից մարդու իրավունքների պաշտպանության համար ստացած իմ բազմաթիվ մրցանակները հենց նմանօրինակ միջադեպերը բացառելու գործում ունեցած ավանդի համար էին և հավատացնում եմ, այս խայտառակության շուրջ դեռ շատ ջրեր են հոսելու և տրվելու է իրավական գնահատական:

Ցավալիորեն իմ գործընկերները՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորված են, բայց վստահաբար, ժամանակի հարց է, քանի որ ոչ մի անօրինական գործարք երկար կյանք չունի: Բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում Սյունիքում և ինչու:

Շարունակելու ենք աշխատել գիշեր ցերեկ, որպեսզի հետամուտ լինենք Առուշանյանի կողմից մեկնարկած բոլոր ծրագրերի անթերի իրականացմանը՝ ուղղված մեր համայնքի շենացմանը: Այս միջադեպը ինձ ցույց տվեց, թե ինչքան հավատարիմ հզոր ընկերներ ունեմ, սրտացավ ու իրականում անհագստացող մարդկանց բանակ կա իմ թիկունքում:

Սիրելի լրագրողներ,

առայժմ զերծ եմ մնալու որևէ հարցազրույցից՝ գործին չվնասելու համար, իմ փաստաբանները կզբաղվեն այդ հարցով: Շնորհակալ եմ պրոֆեսիոնալ փաստաբանական խմբին, իմ հարազատներին, ընկերներին, բոլոր կառույցներին, լրատվամիջոցներին, ովքեր ամեն ինչ արեցին արդարության վերականգնման համար: Ես ծով համբերություն ունեմ և բավարար ուժ, ամեն ինչ առջևում է»: