«Մխիթար Զաքարյանին կալանքի տակ պահելու ինչ-որ նպատակ կա, և այդ նպատակն իրագործվում է». փաստաբան
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը շարունակում է մնալ անազատության մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համայնքի բյուջեին դրամական վնասներ պատճառելու համար։
168.am-ի հետ զրույցում Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ այս գործով առաջին իսկ օրվանից տեղի են ունեցել ակնհայտ անօրինականություններ։
«Մի քանի անգամ արդեն նշել եմ, որ պետական բարձր մարմինների կողմից՝ սկսած ոստիկանություն, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, քննչական մարմիններ, դատարաններ, եթե նման համատարած անօրինականություններ կա, ակնհայտ է, որ այստեղ խոսքն իրավական ընթացակարգերի մասին չէ։ Մխիթար Զաքարյանին կալանքի տակ պահելու ինչ-որ նպատակ կա, և այդ նպատակն իրագործվում է, թե ինչ է կատարվում, կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք կամ գուցե կհասկանանք։ Կրկնում եմ՝ այստեղ այնքան իրավական պարզ հարցեր կան, որ պրոֆեսիոնալ իրավաբանները չտեսնելու են տալիս, մենք դրա մասին դիմում-բողոքներում ենք նշում, որոնք մերժվում են առանց որևէ կոնկրետ պատճառաբանության և այնպիսի պատճառաբանությամբ, որոնք իրավաբանության հետ որևէ կապ չունեն»,-նշեց Երեմ Սարգսյանը։
Մխիթար Զաքարյանը 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորվել էր, մեկ անգամ վիրահատվել էր և պատրաստվում էր երկրորդ վիրահատությանը: Նրա շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը մեզ հայտնեց, որ իրականում առողջական վիճակի հետ կապված խնդիրներ կան, երկրորդ վիրահատության կարիք նույնպես կա։
«Ինչ-որ փուլում դրա անհրաժեշտությունն ավելի խիստ է լինելու և գուցե ժամանակ ձգելու հնարավորություն այլևս չլինի։ Իր նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ Մխիթար Զաքրայանը կարծիք չի հայտնել, կարծում եմ՝ բոլորիս ամեն ինչ պարզ է և լրացուցիչ խոսելու կարիք չկա»,-եզրափակեց փաստաբանը։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ