Քննարկվո՞ւմ է արդյոք անկլավների ու Մեղրիի միջանցքի հարցը. Իշխան Սաղաթելյան
Մենք բազմիցս հայտարարել ենք. ՀՀ իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչի շուրջ են բանակցում: Այս մասին օգոստոսի 19 -ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, երբ իրեն խնդրեցին մեկնաբանել փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի աշխատանքի վերսկսման մասին հաղորդումը՝ չնայած Հայաստանի իշխանությունների՝ նախկինում տրած հավաստիացումներին, որ դա հնարավոր կլինի միայն ներխուժած թշնամու զորամիավորումների՝ երկրի տարածքից դուրս գալուց հետո:
Նա հիշեցրեց, որ կան տեղեկություններ, այդ թվում՝ պաշտոնական, որ բանակցությունները շարունակվում են: «Բայց ինչի՞ շուրջ: Արդյո՞ք բանակցություններում քննարկվում է անկլավների հարցը: Քննարկվո՞ւմ է արդյոք Մեղրիի միջանցքի հարցը: Ի՞նչ է նշանակում խաղաղություն ասվածը»,- հարցրեց փոխխոսնակը:
Սաղաթելյանը նշեց, որ թշնամու վարքագիծն ու մոտեցումները քաջ հայտնի են. Բաքուն, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում է պոկել առավելագույնը: «Այս ֆոնին Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս լկտի եւ սադրիչ հայտարարություններով, այդ թվում՝ Վարդենիսի, Սյունիքի եւ Սեւանի մասին: Ամենակարեւոր հարցն այն է, թե ինչպիսին է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս իրավիճակում: Ոչ ոք դեմ չէ բանակցություններին, բայց չպետք է բանակցություններ վարել ճնշման արդյունքում: Ավելին, այդ բանակցությունների արդյունքում մենք չենք կարող նոր զիջումների գնալ: Կան հարցեր, որոնք անպատասխան են մնում, իսկ մարդիկ, ովքեր հայտնվել են Հայաստանում իշխանության մեջ, ի վիճակի չեն սպասարկել Հայաստանի Հանրապետության շահերը»,- ընդգծեց խորհրդարանի փոխխոսնակը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Մոսկվայում Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը վերսկսեց աշխատանքը: Հաղորդվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հեռանկարները եւ հետագա աշխատանքների ընթացքը երեք երկրների ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում: Սակայն ավելի վաղ Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարել էին, որ հանձնաժողովի աշխատանքը կարող է վերսկսվել միայն ներխուժած ադրբեջանական զորամասերի դուրսբերումից հետո:


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է