Մաուրո Գևգեոզյանը գոլի հեղինակ է դարձել Նյուելս Օլդ Բոյզի կազմում իր նորամուտի խաղում
Արգենտինայի առաջնության առաջին տուրում «Նյուելս Օլդ Բոյզը» սեփական հարկի տակ ընդունել է «Ունիոն Սանտա-Ֆեին» և ոչ-ոքի` 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը:
Տանտերերի կազմում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, որը նաև հեղինակել է իր թիմի միակ գնդակը:
Գևգեոզյանն անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցը` 74-րդ րոպեին և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ 12-րդ րոպեին նաև զգուշացվել է դեղին քարտով:
Առաջին տուրից հետո «Նյուելս Օլդ Բոյզն» Արգենտինայի առաջնության մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականն է զբաղեցնում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները