Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
48 հավաքական, 104 հանդիպում. մեկնարկել է աշխարհի առաջնությունը ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այլ կլինիկաներ գնալ Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ ունեինք, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. ՏԿԵ նախարար Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը Երևան-Սևան ճանապարհի վնասված կամուրջը սեղմ ժամկետներում կհիմնանորոգվի. Դավիթ Խուդաթյան Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում

Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտելKAT7 սպիտակուցը Ալցհեյմերի հիվանդության դեպքում կապված է նեյրոբորբոքման հետ. NeuronԵրկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքներիAudi-ն մարտահրավեր է նետում էլեկտրամոբիլների նորաձևությանը. նոր Q7-ը դուրս է գալիս հզոր դիզելովՀնագետները բացահայտել են հին Միջագետքի խոշոր քաղաքներից մեկի կործանման գաղտնիքը48 հավաքական, 104 հանդիպում. մեկնարկել է աշխարհի առաջնությունըԵրևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ ԱվինյանՀանրապետության բոլոր խոշոր ջրամբարներում լցվածության բարձր մակարդակ է արձանագրվել․ ԽուդաթյանՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանըԵրևանի ճանապարհներին եղանակային պայմաններով առաջացած խնդիրները 95 տոկոսով լուծված են․ ԱվինյանՀորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ովՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար ՋարվիսըԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայովՄրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համարԱրարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այլ կլինիկաներ գնալԽոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ ունեինք, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. ՏԿԵ նախարարՔրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերըԵրևան-Սևան ճանապարհի վնասված կամուրջը սեղմ ժամկետներում կհիմնանորոգվի. Դավիթ ԽուդաթյանԵրեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրաԴոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնումՖուտբոլի աշխարհի առաջնությունն սկսվեց Մեքսիկայում` Մեքսիկայի թիմի հաղթանակովՍպասվում են հորդառատ անձրեւներԻրանը հայտնում է` ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագիրը հիմնականում պատրաստ է«Ոսկե ծիրան» 2026-ի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիայինՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՄեծ գործարք կնքվեց Իրանի հետ պատերազմի վերաբերյալ․ Թրամփը հայտարարություն է արել«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներինԸնտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքըՄոուրինյոն ցանկանում է «Ռեալում» տեսնել Բերնարդու Սիլվային«Կարճլիկ» մականունով թմրաբարոնը խնդրել է իրեն վերադարձնել ՄեքսիկաՎրաստանում սկանդալ է բռնկվել ուղիղ եթերում մանկական երգչախմբի ելույթի ժամանակ աղջկա ուշաթափության պատճառովԺոզե Մոուրինյոն նշանակվել է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչVolkswagen-ը կկրճատի 19 հազար աշխատակցիՆախարարներն ու մարզպետները ԱԺ–ում են. բյուջեի կատարողականի քննարկումներ ենԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԱՄՆ-ը պատրաստվում է Ժնևում համաձայնագիր ստորագրել Իրանի հետԻլոն Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերըPolitico-ն իմացել է, որ Ուկրաինան դաշնակիցներից 20 միլիարդ դոլար է պահանջելԱՄՆ-ն դարձել է աշխարհում նավթի խոշորագույն արտահանողըԲրիտանական կարգավորիչը հետաքննություն է սկսել Ryanair-ի դեմ՝ երեխաների կողքին նստատեղերի համար գանձվող վճարի պատճառովՍեուլի դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկմանԱխուրյանում գնահատում են տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքներըՄունդիալ-2026. Առաջին խաղում երեք կարմիր քարտ ու Մեքսիկայի հաղթանակըԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցմանԱնդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանուկյանի տանըԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանին հարվածելու ծրագրերի չեղարկման մասինՄունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
ԿԸՀ-ն 2 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչել
Թաիլանդի թագավորի ավագ դուստրը՝ Փաթչարա Կիտտիյապհան, մահացել է 47 տարեկանումԵրևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. տուժածներ չկան

Դադարել ասֆալտին ծեփել պետության ապագան. Վահե Հովհաննիսյան

Կա՞ր հնարավորություն, որ մեր երկիրը 2018 թ-ից ա´յլ հունով գնար, կա՞ր հնարավորություն պատերազմից խուսափելու, կա՞ր հնարավորություն՝ պատմական աղետի փոխարեն պատմական հաջողություններ ունենալու։

Այո, կար։ Եվ դրա ամենացայտուն պատասխանը երեկվա ԱԺ հակասական օրն էր։ Օրվա առաջին կեսի մանկականությանը փոխարինեց օրվա վերջի սոլիդությունը։
Արմեն Գևորգյանի երեկվա ելույթն իր որակով, ծրագրային-գրագետ ձևակերպումներով դահլիճում և ԱԺ աշխատանքներին հետևող հանրության մոտ փոխեց տրամադրությունները։ Նույնիսկ ՔՊ-ականները, որոնք պետք է ժանրի կանոնների համաձայն հարձակվեին, այդ մթնոլորտում հանկարծ դարձան աշխատանքային-քննարկումային՝ կորցնելով իրենց ֆունկցիոնալ միակ՝ հարձակվելու նշանակությունը։
2018-ին հասարակությունը սպասում էր փոփոխությունների՝ դեպի ավելի արդար, ավելի լավ պետության։ Հիմա պատկերացրեք, եթե «սարանչայի» ավերիչ ալիքի փոխարեն ընտրվեր գրագետ- աշխատանքային տարբերակը, եթե բռնել-ծեփելու մոլուցքի փոխարեն ընտրվեր խելոք մարդկանց հետ աշխատելու տարբերակը։ Ո՞րն էր շահը՝ ամեն խելոք մարդու մեջ թշնամի ու հակահեղափոխություն տեսնելու։ Մենք հոգնել ենք «բերման ենթարկելու» սպառնալիքներից։ Երկիրը սկսել է ճկվել այդ անմիտ սպառնալիքների տակ։ Արդեն երեք տարի է՝ մեր երկրում բերման է ենթարկվում կամ առնվազն պետական ինստիտուտներից հեռու վանվում գրագետ միտքը, գիտելիքը, փորձը... Հետևանքները բոլորս տեսանք։

Երեք տարի մեր պետությունում եղել է երեկ առավոտյան ԱԺ-ում տիրող մթնոլորտը։ Այդ վիճակում բնական է, որ պետությունը պետք է քանդվեր։
Պատերազմից ամիսներ առաջ մոտ 20 հոգի ամենօրյա ռեժիմով զգուշացնում էինք, որ այս քաղաքականությունը տանում է պատերազմի, զգուշացնում իրական պատերազմի մասին։ Մեր ձայնը չի լսվել։ Այն ժամանակ դեռ կար պատերազմից խուսափելու հնարավորություն։
Արմեն Գևորգյանի երեկվա երկու ելույթը ամբողջական կառավարության ծրագիր էր, բայց նույնիսկ դա չէ ամենակարևորը։ Այդ ելույթն ակնհայտ դարձրեց, որ դահլիճի ՔՊ-ական հատվածում կան ոչ քիչ թվով մարդիկ, որոնք գրագետ ու զուսպ աշխատանքի կողմնակիցն են, որոնք հասկանում են, որ պետությունը պատմական ռիսկերի առաջ է կանգնած, ու 2018-ի պատկերացումներով առաջ չես շարժվի, կվթարվես երկրորդ անգամ։ ՔՊ-ում ակնհայտորեն կա մի հատված, որին էժան բառապաշարը և տգիտությունը ոչ միայն հոգնեցրել են, այլև արդեն թվում են անընդունելի։
Ուրեմն սա շանս է։

Նույն ԱԺ նիստի սոլիդ հատվածում Արթուր Վանեցյանը կանգնեց իր թիմակցի կողքին՝ բավականին գրագետ ձևով։ Նրա խոսքից ագրեսիայի փոխարեն լրջություն էր գալիս։ Իսկ եթե նույն Վանեցյանի «Կանգ առ» զգուշացումը երկու տարի առաջ լսեին, գուցե պատերազմ չլիներ։ Ինչո՞ւ ենք վախենում կանգ առնել սխալ ճանապարհին, դեռևս վրա չհասած աղետի ճանապարհին։

Այս ԱԺ-ն իր աշխատանքները սկսել է մի շատ հետաքրքիր ելույթով՝ նախագահ Արմեն Սարգսյանի։ Անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում նրա գործունեությանը, պետք է անկեղծ լինենք ու արձանագրենք՝ լուրջ, հեռանկարային խոսք էր, որն, այնուհանդերձ, չստացավ անհրաժեշտ ընկալումը, թեև դա ելույթ էր պետության ապագայի մասին։
Մենք հիմա պատմություն դարձած անցյալի ու ներկա աղետի խաչմերուկում ենք ու չենք ուզում դուրս գալ այնտեղից։

ԱԺ-ից դուրս այսօր կա զգալի ինտելեկտուալ պոտենցիալ՝ մարդկանց, ովքեր գրում են, խոսում են, ծրագիր են մշակում, ծանոթ են միջազգային զարգացումներին, ունեն լավ կապեր միջազգային հարթակներում և այլն։
Նրանց ձայնն էլ հաճախ չի լսվում։ Նրանց խոսքը չի դառնում պետական քաղաքականություն կամ հանրային կարծիք։ Փոխարենը բարոյահոգեբանականարգելակներ չունեցող որևէ ծղրտոց՝ լինի դա ԱԺ ելույթ, հարցազրույց, թե այլ բան, դառնում է օրվա թոփը։

Վստահաբար՝ այսօրվա Հայաստանի այս վիճակը երկար չի շարունակվելու։ Մեր դիմաց իրական մարտահրավերներ են՝ շատ ծանր, շատ բարդ։ Պոպուլիզմով ու հայհոյանքով լուծում չկա։ Պոպուլիզմն ու հայհոյանքն արդեն սկսում են հոգնեցնել լայն հասարակությանը՝ անկախ քաղաքական նախասիրություններից։ Սա հուշում է այն մասին, որ շատ արագ ձևավորվելու է նոր հանրային պահանջ՝ նոր քաղաքական հոսանքի։ Դրա ձևավորումը լինելու է շատ բնական ու տեսանելի։ Այն չի լինելու անհատի կամ քաղաքական նախասիրությունների հիման վրա։ Այն լինելու է ասելիքի և մտածողության որակի հենքի վրա։ Ի վերջո՝ սոլիդ Հայաստանը պետք է հաղթի։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ