Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրը Անկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. Էրդողան Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան Կիեւն ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի ադրբեջանական փորձը, Բաքվում Ուկրաինայի դեսպան Փոխարինվում են մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքները Կեսօրից հետո` կարճատեւ անձրեւ Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Թուրքիայի խորհրդարանը 12- ժամյա քննարկումից հետո սահմանափակ համաներում է նախատեսել PKK-ի համար Կալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են մի շարք ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարները Նոր գումարման ԱԺ առաջին նստաշրջան

Զելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրըԱնկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. ԷրդողանՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն ՉախոյանԿիեւն ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի ադրբեջանական փորձը, Բաքվում Ուկրաինայի դեսպանՓոխարինվում են մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքներըԿեսօրից հետո` կարճատեւ անձրեւԵրևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԹուրքիայի խորհրդարանը 12- ժամյա քննարկումից հետո սահմանափակ համաներում է նախատեսել PKK-ի համարԿալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են մի շարք ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարներըՄոսկվան 12 ժամում ենթարկվել է 237 ԱԹՍ-ի հարձակման. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածներըԱրմավիրի մարզում ոստիկանները ապօրինի հանքարդյունաբերության 4 դեպք են բացահայտել2027 թվականի հունվարի 1-ից արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունըԻրանի ԱԳՆ-ն պատժամիջոցների խստացման ԱՄՆ քաղաքականությունն անվանել է վտանգավոր «կախվածություն»Նոր գումարման ԱԺ առաջին նստաշրջան Իտալիայի և Դանիայի ղեկավարները համատեղ փաստաթղթով կոչ են արել խստացնել միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողությունըՄոլդովան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանինՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի ԻնֆանտինոյինԱբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբԿոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ըՀիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական գործընթացի կենտրոնումՓոփոխություններ էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման մեջԱնգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգիցՌուսաստանում հայտնել են, թե երբ կարող են քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՌԴ ԱԳՆ․ Փաշինյանը հանդես է գալիս տրամագծորեն հակառակ և խճճված հայտարարություններովԵրկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելքԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցը

Պետական ինստիտուտների անկլավացումը

Նոր ԱԺ-ի գործունեությունը երկրում նոր փուլի մասին է խոսում։ Տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետության էջը պաշտոնապես փակվում է։ Նվազագույնը՝ այդ պրոցեսի ընթացքում ենք։

Մեկ տարի առաջ Ճնշող մեծամասնությունը չէր հավատում, որ Արցախի պետության էջն այդքան արագ կփակվի, ու մենք այդքան հեշտ կհարմարվենք։ Հիմա նույնը Հայաստանի պահով է։

Բոլորը և ամեն ինչ՝ պետական ինստիտուտները, հանրային պրոցեսները, էմոցիաները, խնդիրները, որևէ կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ։

Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունը մեկն է՝ սեփական իշխանություն, սեփական կենցաղ։ Եթե նույնիսկ ՀՀ տարածքը սահմանափակվի Երևանի կենտրոնով ու Կոնդի ամառանոցներով, և դա լինի սեփական իշխանությունը պահելու գինը, նա գնալու է դրան։ Փաշինյանն իր խմբակցությանը դիտում է բացառապես որպես քվեաթիվ և թիկնապահ։ Մի դեպքում՝ ապահովեն ցանկացած քվեարկություն, մյուսում՝ հակադարձեն կամ հարձակվեն իր հակառակորդների վրա։ Նա խորապես թքած ունի երկրի, ժողովրդի, իր թիմի, խմբակցության և բոլորի վրա։ Նա պետական ինստիտուտները հընթացս վերածում է անկլավների, որոնք կապ չունեն աշխարհի և Հայաստանի հետ։

ՔՊ-ական մեծամասնություն

Իշխող ուժի մոտ գերիշխում է հաղթածի և «Մեր դեմ խաղ չկայի» մթնոլորտը։ Բայց խմբակցությունն ունի մի քանի շերտ՝ ազդեցիկներ, խելոքներ, հիմնական զանգված, ագրեսիվներ։

Ազդեցիկները և խելոքները հասկանում են, որ ամեն ինչ շատ անորոշ է, և զգույշ են։ Ագրեսիվ հատվածն անձամբ պատկանում է Նիկոլին և ուղիղ կապով կատարում է նրա հրահանգները։ Լայն զանգվածը ամորֆ է։ Իշխող խմբակցության մի հատվածում կա լուռ գիտակցում, որ սա կարճաժամկետ հաջողություն է, և ավելի երկարաժամկետ փուլի համար լուծումներ են պետք։

Այս խմբակցությունը որևէ կապ չունի Հայաստանի հետ, պետության հետ, պետական հարցերի հետ։ Նույն հաջողությամբ այն կարող էր լինել ցանկացած կիսապետության, փլուզված պետության իշխող խմբակցություն՝ անձնական շահ, սուլթանին հավատարմություն։ Սեփական ուղեղն ու սեփական կարծիքը դրված են «airplane mode» ռեժիմի։

Ընդդիմություն

Իրենց կազմում որոշ բավական լուրջ գործիչներ ունեցող ընդդիմադիր խմբակցությունները մոտ են ծուղակի մեջ հայտնվելու ռիսկին՝ դառնալու «կոնտր-ՔՊ»։ Ինչ-որ տեղ սա օբյեկտիվ պրոցես է, որովհետև ստիպված ես պատասխանել մեծածավալ ստերին, հարձակումներին, մեղադրանքներին։ Բայց պետք է լուծումներ գտնել (որոնք, ի դեպ, կան) այդ ծուղակից խուսափելու համար։ Իսկ ո՞րն է ծուղակի էությունը. շատերի, այդ թվում՝ լայն շերտերի համար, հաճելի է տանը նստած՝ լսել ագրեսիվ խոսող ընդդիմությանը, բայց դա չի բերում ռեալ կոնսոլիդացիայի, քաղաքական կապիտալի և քաղաքական հեղինակության բարձրացմանը։ Հայաստանի 30-ամյա քաղաքական փորձը բոլոր փուլերում ապացուցել է դա։

Աննորմալ վիճակ՝ անհաշվարկելի հեռանկար

Իրավիճակը Հայաստանում աննորմալության մոտ է։ Կորսված տարածքներ, պարտված պատերազմ, զոհաբերած սերունդ, հնարավոր նոր պատերազմ, ռազմական գործողություններ Երևանից քիչ հեռու ու այս ամենի ֆոնին՝ համատարած անտարբերություն։

Հայաստանի պետական ինստիտուտները Հայաստանի պետության հետո որևէ կապ չունեն։ Հանրային տրամադրությունները Հայաստանի պետության հետ որևէ կապ չունեն։

Սա վարչապետ է, սա ԱԺ է, սա կառավարություն է, սա հանրություն է ցանկացած աֆրիկյան կիսապետության։

Միակ իրական բանն այսօր ադրբեջանական ագրեսիայի վտանգն է, նոր, խայտառակ պայմանագրերի կնքումը։

Ինչի՞ կբերի պատմական այս աննորմալ վիճակը, այս պահին շատ բարդ է ասել։ Բացի օբյեկտիվ ծանր դրությունը, որի մեջ հայտնվել ենք, իրավիճակը բարդանում է նաև իշխող քաղաքական ուժի ինֆանտիլ և միաժամանակ մանիպուլյատիվ բնույթի պատճառով։ Նրանց որևէ խոսք հնարավոր չէ որպես հիմք ընդունել, և նրանց որևէ գործողության հասունության ու խելամտության վրա հնարավոր չէ հույս դնել։ Սա մեզ զրկում է դասական քաղաքական հաշվարկի որևէ հնարավորությունից։Միակ բանը, որ այսօր առողջ ուժերը կարող են անել, ողջամտությունը պահպանելն է՝ այն ենթադրությամբ, որ աշնանը մեզ այն պետք է գալու, ու այդ ողջամտության հենքի վրա նոր լուծումներ ու քայլեր առաջարկելն է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ