Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
2027 թ. մայիսի 8-ից նոյեմբերի 21-ը Վենետիկում կայանալու է «Կերտել ճարտարապետություն. հանուն համակեցության հնարավորության՝ առերեսվելով իրական իրականությանը» (Do Architecture — For the Possibility of Coexistence Facing a Real Reality) խորագրով Ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեն։ Բիենալեի գլխավոր համադրողներն են Վան Շուն և Լու Վենյուն։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի ազգային տաղավարի հայեցակարգի ընտրության համար։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 25 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները։ Մրցույթն անցկացվում է հայեցակարգի (սահիկաշարի) ներկայացման և հարցազրույցի միջոցով։ Համադրողները չեն կարող ներկայացնել մեկից ավելի նախագիծ։ Նախագծերը չպետք է ներկայացված լինեն որևէ միջազգային մրցութային հարթակում։
2027 թվականին կայանալիք բիենալեի ընդհանուր հայեցակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը.
լրացված դիմում-հայտ՝ համաձայն հավելված 1-ի,
համադրողի և արվեստագետ(ներ)ի ինքնակենսագրությունները,
ցուցադրության հայեցակարգի (կոնցեպտի) նկարագիրը (2-5 էջ),
ցուցադրության կազմակերպման նախահաշիվը,
տեղեկություն հայտատուի կողմից նախատեսվող համաֆինանսավորման մասին։
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել հայերենով և անգլերենով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ. օգոստոսի 7-ը։
Մասնակիցների ընտրությունն իրականացվում է փակ քվեարկությամբ։ Միջազգային ցուցադրություններին և բիենալեներին մասնակցության փորձը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում