Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ պատվիրակությանը Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներ Հրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայում ՔԿ-ն պարզաբանել է, թե ինչու է ակտիվացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով քննությունը Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդը Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար

ԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի մի շարք մեխանիզմներին, եթե Եվրոպան չբարձրացնի ռազմական ծախսերըՃառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ պատվիրակությանըՇրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներԼիտվան մտադիր է արտակարգ դրություն հայտարարելԻնչու են մարդիկ մշտապես մտածում իրենց նախկին զուգընկերների մասինՀրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայումՔԿ-ն պարզաբանել է, թե ինչու է ակտիվացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով քննությունըԱշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդըԶախարովան Եվրամիությանը մեղադրել է «ավազակության» մեջФАС-ը զգուշացումներ է ներկայացրել Սոչիի, Կալինինգրադի և Եկատերինբուրգի օդանավակայաններին՝ ուղևորների գրանցման վճարների համարԱՄՆ-ն հարված է հասցրել թմրավաճառներին«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանMercedes-Benz G-Class Cabriolet-ը գալիս է համաշխարհային շուկա. ապրանքանիշը ներկայացրել է նոր մոդելըՇրջված թագով կինը. հին հունական դամբարանը ցնցել է հնագետներինՍովորական մանկական վիրուսը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի հանգեցնող գործընթացների․ Science AdvancesՎարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվելՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբԻսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին. Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան բոյկnտում են«Շատերիդ կտանեմ ծով՝ ծարավ հետ կբերեմ»․ Էվելինա Ստեփանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններինՎարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագարՀարրի Փոթերի մասին պատմող սերիալում Վոլդեմորտին կարող է մարմնավորել Սինթիա ԷրիվոնԹրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանըԲռնցքամարտի Աշխարհի Առաջնություն. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՎիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ)Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովԱմենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը
Հայաստան

Մարիա Կարապետյանին ասեք՝ ԱԺ ամբիոնից սուտ տարածելը ոչ միայն մեղք է, այլեւ քրեական հանցագործություն. ֆեյսբուքյան օգտատեր

Էդ թրքերի հետ հայոց պատմության գրքերը Ստամբուլում սրբագրող Մարիա Կարապետյանին ասեք, որ ԱԺ ամբիոնից սուտ տարածելը ոչ միայն մեղք է, այլ եւ քրեական հանցագործություն։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Քրիստինե Նազարյանը։

«Էդ թրքերի հետ հայոց պատմության գրքերը Ստամբուլում սրբագրող Մարիա Կարապետյանին ասեք, որ ԱԺ ամբիոնից սուտ տարածելը ոչ միայն մեղք է, այլ եւ քրեական հանցագործություն:

Թրքական գրանտեր տհաս լափողների համար տեղադրում եմ նյութեր , որ ծանոթանան ով է Արցախը դուրս բերել բանակցությիններից 1997 թվականին:

Ե՞րբ եւ ո՞ւմ օրոք Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից:

Այդ հարցը մեկընդմիշտ փակելու նպատակով Ուշադիր կարդում եք 1997 թվականի սկզբերից մամուլի հրապարակումներից հատվածներ։

Այսպես․

«Հայք» թերթ, 28 հունվարի 1997թ․

«Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծել քաղաքակիրթ ձեւով»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին: Ներկայացնում ենք պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի /խմբ․ ՀՀՇ կուսակցություն/՝ հունվարի 26-ին Վեհաժողովում ունեցած ելույթը:

«Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ վստահ ենք, որ որեւէ այլ վերջնական լուծման չի կարելի հասնել առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության՝ իր քաղաքական կարգավիճակը քննարկելիս: Քանի որ Հայաստանի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կրում են զուտ բարոյական, դիվանագիտական եւ տնտեսական բնույթ»»:

Այս ելույթը 1997 թվականի սկզբին է եղել, երբ Հովհաննես Իգիթյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, որը հույսով է, որ ԼՂՀ-ն կդառնա բանակցային կողմ։ Այդ ժամանակ ՀՀ նախագահն էր Լեւոն Տեր-Պետրոսյանը իսկ Լեռնային Ղարաբաղում նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, Իգիթյանը հույս է հայտնում որ Ադրբեջանը կսկսի բանակցել ուղիղ Քոչարյանի հետ։ Տարորինակ կերպով, այսօր՝ 22 տարի անց, երբ Իգիթյանն նույն հանձնաժողովում է՝ արդեն որպես փոխնախագահ, վստահաբար պնդում է, որ Արցախը դուրս է մղվել բանակցություններից միայն 1998 թվականից հետո:

Անցնենք առաջ․

«The Armenian Reporter», 25 հունվարի 1997թ․

Հատված ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի ելույթից

/խմբ․ Արմեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետ 11․1996-02․1997թթ․/

«Մենք հավատում ենք, որ կոնֆլիկտի լուծման վերջնական փուլերում բանակցությունները պետք է տեղի ունենան ներգրավված կողմերի միջեւ, այն է՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի, եւ ոչ թե թելադրվեն արտաքին շահագրգիռ կողմերի կողմից:

Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ մենք համոզված ենք, որ վերջնական լուծման հնարավոր չէ հասնել առանց Ղարաբաղի մասնակցության:

Ես չեմ ուզում խորանալ հնարավոր յուրաքանչուր մոտեցման մանրամասների մեջ, բայց կոնֆլիկտի վերաբերյալ քննարկումները, կարծում եմ, պետք է հաշվի առնեն հետեւյալ իրողությունները»:

ՀՀ վարչապետի ելույթից նույն տեղեկությունն ենք ստանում, որ կոչ է արվում Լեռնային Ղարաբաղին դարձնել բանակցությունների մասնակից։

Հատվածներ նշված 1997թ․ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի ելույթներից եւ հարցազրույցներից, որը նախագահի ներկայացուցիչն էր եւ բանակցում էր կոնֆլիկտի հետ կապված, ինչպես հետագայում Արտաքին գործերի նախարարներն:

«Լրագիր», 25 հունվար 1997թ․

«Հայաստանն այլեւս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ելույթ ունենալով Լոնդոնում անցկացվող «Անդրկովսկայն հեռանկարները» խորհրդաժողովում:

Պարոն Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ ինչպես ցույց տվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց եւ ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը: Վերջին մի տարվա ընթացքում նման բանակցությունները տեղի էին ունենում երկու երկրների նախագահների խորհրդականների մակարդակով, որին մասնակցում էին պարոն Լիպարիտյանը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեն:

«․․․ժամանակին Հայաստանը ընդառաջեց եւ ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ․․․» փաստորեն կարողենք ֆիքսել որ Հայաստանն է համաձայնվել եւ ընդառաջել Ադրբեջանի խնդրանքին որ բանակցեն երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան՝ առանց ԼՂՀ կողմի։

«Հայաստանի Հանրապետություն» 4 փետրավարի 1997

ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի աշխատանքային այցը Եվրոպա․

«Նա քննադատեց Ադրբեջանի քաղաքականությունը որպես բանակցական գործընթացի ձախողում եւ փորձ տարբեր երկրների միջոցով պարտադրելու մի փաստաթուղթ, որն արդյունք չէ բանակցությունների եւ որը հետեւաբար Հայաստանը չի կարող ընդունել: Լիպարիտյանը նշեց նաեւ, որ նկատի ունենալով Ադրբեջանի քաղաքականությունը, Հայաստանն անկարելի է գտնում ուղիղ բանակցությունների շարունակումն այնպես, ինչպես կար նախկինում եւ կարեւորեց ԼՂ-ի մասնակցությունը ուղիղ բանակցություններում»:

«Մոլորակ» թերթ, 30 հունվարի 1997

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում կոնգրեսական Ֆրենկ Փալոնի արտասանած ճառը

«Դեռ ավելին, բանակցություններում ոչ մի դրական տեղաշարժ չի կարող լինել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության…

Ներկայում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն իբրեւ հակամարտության լուծման բանակցող երկրորդ կողմ չճանաչելու հանգամանքը ոչ կառուցողական է, ոչ էլ իրատեսական: Այնքանով, որքանով Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության դիրքորոշումը նպաստում է Ադրբեջանի անհաշտ կեցվածքին, այնքանով էլ դրա գործած հնարավոր ազդեցության շրջանակներում պետք է վերագնահատել այդ քաղաքականությունը»։

«Հայք» 08 փետրվարի 1997 թ․

Ժիրայր Լիպարիտյանը հավաստեց Հայաստանի դիրքորոշումը

«Ժիրայր Լիպարիտյանը հաստատեց Անդրկովկասին նվիրված լոնդոնյան կոնֆերանսում իր արտահայտած այն դիրքորոշումը, թե այսուհետ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարի առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: «Բանակցությունների ընթացքը դինամիկ ընթացք է»,- ասաց նա,- այն, ինչը օգտակար էր համարվում ինչ-որ մի պահի, կարող է այսօր օգտակար չհամարվել: Ուղղակի բանակցություններին Հայաստանը դեմ չէ»: Ըստ Լիպարիտյանի, իրենք սպառել են Հայաստան-Ադրբեջան խորհրդակցությունները, եւ հիմա օգտակար կլինեն Ղարաբաղ-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցությունները: Բայց խորհրդակցությունների ձեւը դեռեւս հաստակ չէ»:

«Նոյան Տապան», 19 մարտի 1997թ․

Հայաստանն ասում է, որ անմիջական շփումները ադրբեջանցիների հետ կարող են լինել Ղարաբաղի մասնակցության պայմաններում

«Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Արսեն Գասպարյանը տեղեկացրեց, որ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը չի համարում ողջամիտ երկխոսությունը շարունակել Ադրբեջանի հետ, առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության»:

«Հայք», 15 փետրվարի 1997 թ․

Հատված ԱԳՆ Ալիկ Արզումանյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի մասին պատմող նյութից

Արտաքին Քաղականանությունը հաջողություններ է արձանագրել

«Փետրվարի 24-ին կկայանա եռանախագահների առաջին նիստը: Հայտնելով այս մասին, պարոն Արզումանյանը ասաց, որ այսուհետ Հայաստանը ղարաբաղյան հարցով չի բանակցի Ադրբեջանի հետ, եթե բանակցություններին չմասնակցի Ստեփանակերտը»:

«Ռեսպուբլիկա Արմենիի» 31 հունվարի 1997թ․

Հարցազրույց Ժիրայր Լիպարիտյանի հետ

- «Ո՞րն է, ըստ Ձեզ, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ամենակարճ ճանապարհը:

- Կարծում եմ, որ այդ ճանապարհը հնարավոր է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ Ղարաբաղի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի երկկողմանի բանակցությունների միջոցով: Եթե Ադրբեջանը ուզում է, որ Ղարաբաղի հայերը մնան Ադրբեջանի կազմում, ապա թող առաջարկի այնպսիսի պայմաններ, որ հայերը մտափոխվեն անկախ պետություն ստեղծելուց:

- Բայց Ղարաբաղի հայերը պահանջում են միայն իրենց անկախության ճանաչում, ինչին Բաքուն երբեք չի գնա:

- Իսկ դուք ի՞նչ գիտեք, գուցե անհատական հանդիպման ժամանակ կողմերին կհաջողվի ավելի լավ հասկանալ իրար»:

«Հայաստանի Հանրապետություն», 8 փետրվարի 1997թ․

«Բանակցային պրոցեսը դինամիկ գործընթաց է: Տարբեր փուլերում առաջ են գալիս տարբեր մոտեցումների նպատակարահմարություն է առաջանում: Եթե մինչեւ հիմա կար անհարժեշտություն բանակցություններին Հայաստանի ուղիղ մասնակցության, ապա այս էտապում այդ մոտեցումը իրեն սպառել է: Մենք դեմ չենք ուղիղ բանակցություններին, բայց այժմ դրանք կարող են լինել ավելի արդյունավետ Ղարաբաղ-Ադրբեջան, կամ Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով»։

«Հայք», 25 հունվարի 1997թ․

Պարոն Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ ինչպես ցույց տվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս թողնելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց եւ ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը՝ անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը:

Անցյալ տարվա ընթացքում նման բանակցություններ են անցկացվել երկու երկրների ղեկավարների խորհրդարանականների մակարդակով, մասնավորապես Ժերար Լիպարիտյանի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեի միջեւ:

Որպես վերջաբան, ներկայացնենք նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցից մի հատված:

«Հայաստանի Հանրապետություն», 22 փետրվարի 1997թ․

- «Ինչպե՞ս կարելի է կարգավորվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը հայոց անկլավի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

- Լուծումը կարելի է գտնել միայն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններով: Ամենից լավը կլիներ, իհարկե, որ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը սկսեն ուղիղ բանակցությունները: Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի ուղիղ կողմ, մնում է բանակցային գործընթացից դուրս»։

Այս հատվածում առաջին նախագահն ինքն է փաստում որ՝ Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի ուղիղ կողմ, մնում է բանակցային գործընթացից դուրս, Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով, սակայն պաշտոնաթողությունից տարիներ անց արդեն պնդում է որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել Քոչարյանի մեղքով։ Այս հարցազրույցներն ու ելույթները տեղի են ունեցել երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ Արցախում էր՝ նախագահ/խմբ․ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ է նշանակվել 1997 թվականի հունիսի 10-ին, ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 1998 թվականի ապրիլի 9-ին/։

Այսպիսով՝ տարատեսակ հայտարարությունների մեջ, այս փաստերն առավել քան խոսուն են»,- գրել է նա։