Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ափսոսում եմ, որ չեմ խաղացել նրա գլխավորությամբ. Տոտի Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը Մի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողությունները Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի միջև Հայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիի Քննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերը Աշխարհի ամենամեծ փափուկ կապիկը Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերում Պատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերում Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո Պատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին

Ափսոսում եմ, որ չեմ խաղացել նրա գլխավորությամբ. ՏոտիՖուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. ՎինիսիուսԱկնթարթ, որը «հալեցրեց» համացանցըՄի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողություններըՀամագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի միջևՀայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիիՔննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերըԱշխարհի ամենամեծ փափուկ կապիկըՎրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերումՊատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերումՆրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո ԿապելոՊատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերինՄեծ Բրիտանիայում ստեղծել են ստորաբաժանում թագավորի եղբոր դեմ մեղադրանքների հետաքննության համարՊատմության ամենահմայիչ օդերևութաբանական սարքերըԿրակոցներ հոկեյի խաղի ժամանակ. սպանվել է երեք մարդՄահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ ԴյուվալըԳրենլանդիան ռազմավարական կղզի է ոչ միայն Երկրի, այլև տիեզերքի համարԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուս մարզիկների, այդ թվում՝ Եգորյանի նկատմամբՕլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջին տեղում Նորվեգիան էՉեմպիոնների լիգան վերադառնում է. մեկնարկում է անցումային փլեյ-օֆֆը. օրվա հանդիպումներըՀուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել էՔրեական ոստիկաններն առգրավել են մեկ կիլոգրամ 148 գրամ մարիխուանաՀռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականըԱրմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԳիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԴատարանը որոշել է պարտավորեցնել Եկեղեցուն՝ ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Տեր Արամի և Տեր Թադեի պաշտոնավարումըՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցերՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի. Երևանում և առանձին շրջաններում սպասվում են տեղումներՉինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրըՍաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետրոս ՂազարյանիԵրեխաները սոցցանցերում․ արդյո՞ք նրանք վտանգված ենԲանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրաՌԴ նավատորմն ամենալավ երաշխիքն է ռուսական առևտրային նավերի անվտանգության համար. Նիկոլայ ՊատրուշևՇվեյցարիայում տարածաշրջանային գնացքը դուրս է եկել երթուղուցԲուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունԵվրոպան չի մասնակցի Ժնևում կայանալիք Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններինԼեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել ՌուսաստանըՌուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԿոյուղատարերից կեղտաջրերը լցվում է ավտոտնակներ ու շենքերի նկուղներՌԴ-ն, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել՝ Հորմուզի նեղուցում համատեղ զորավարժություններին մասնակցելուԲաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտելՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումըՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըԴպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթներըԱՍՀ նախարարությունը հորդորում է կենսաթոշակառուներին մինչև մարտի 5-ը որևէ բանկ ընտրել, հակառակ դեպքում պետությունն է անելու իրենց փոխարենԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար
Հայաստան

Արդեն իսկ վարկային բեռի տակ գտնվող գյուղացուն առաջարկում են վարկային բեռը մեծացնել. Քաղաքացին ահազանգում է՝ երաշտի պատճառով կսկսվի պարտադիր մորթ

Շուրջ մեկ ամիս առաջ 168.am-ը ներկայացրել էր Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչ Վանո Կարապետյանի ահազանգն առ այն, որ մարզում երաշտի պատճառով անասնագլխաքանակը շեշտակի կրճատման եզրին է կանգնել. խոտի 1 հակի (տուկ) գինն արժե 2000 ՀՀ դրամ

168.am-ի հետ զրույցում նա մանրամասնել էր, որ թեև մարզում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չկան, քանի որ ջրային ռեսուրսները շատ են, սակայն երաշտից տուժել են այն մշակաբույսերը, որոնք հիմնականում մշակվում են անջրդի հողերում՝ ցորեն, գարի, հնդկացորեն:

Հարցին, թե ի՞նչ լուծումներ է ակնկալում պետությունից՝ մեր զրուցակիցը պատասխանել էր. «Լուծումը տեսնում եմ խոտի ձեռբքերման հետ կապված սուբսիդավորման մեջ»:

Եվ ահա հենց այս առաջարկով Վանո Կարապետյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով. «2021թ. ՀՀ ողջ տարածքում գրանցվեց երաշտ: Երաշտը ամենամեծ վնասը հասցնում է անասնապահությանը: Աննախադեպ երաշտի պատճառով դաշտերում խոտ չկա. խոտի 1 (մեկ) հակը արժե միջինում 2000 ՀՀ դրամ: Այսինքն՝ խոտի շուկայում 100% գնաճ է:

Հարգելի’ վարչապետ, ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ Կառավարությունը խոտի գնի նվազեցման առումով: Զգուշացում՝ եթե խոտի գինը չնվազի, ապա մենք կունենանք անասնագլխաքանակի 45-60 % նվազում: Որևէ գյուղացի ի վիճակի չէ 2000 դրամով խոտ գնելու:

Առաջարկում եմ սուբսիդավորել խոտի գինը գյուղացիական տնտեսությունների համար: Քննարկեք և գտեք լուծումներ խոտի ներկրման համար: Քայլեր ձեռնարկեք, որպեսզի գյուղացին չզրկվի մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից»:

Ի պատասխան վարչապետին ուղղված այս գրության՝ Էկոնոմիկայի նախարարությունը Վանո Կարապետյանին նամակով հայտնել էր, որ ընթացիկ տարվա տևական չորային եղանակային պայմանների հետևանքով հանրապետությունում նախորդ տարիների համեմատ կուտակվել է կոպիտ կերերի ավելի քիչ քանակություն, ինչն էլ հանգեցրել է խոտի շուկայական արժեքի բարձրացմանը:

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իրավիճակը պարզելու նպատակով համապատասխան գրություններ էր ուղարկել հանրապետության բոլոր մարզեր, և ստացված պատասխանների հիման վրա ակնհայտ է, որ ընթացիկ տարում կկուտակվի 25-30%-ով պակաս կոպիտ կերեր:

Կոպիտ կերերի ներկրումն այլ երկրներից խիստ ծախսատար է: Թերևս, ներկրման ծախսերը կարող էին որոշակիորեն նվազել փոխադրումների դեպքում, ինչը, սակայն, անհնար է ներկայիս պարագայում: Կոպիտ կերերի փոխարինման այլընտրանքային տարբերակ է հիդրոպոնիկ եղանակով կանաչ զանգվածի աճեցման տեխնոլոգիան: Կովերի կաթնատվության վրա կանաչ զանգվածի ազդեցության գիտական փորձերի իրականացման արդյունքում ակնհայտ է դարձել կովերի կերաբաժնում գարու կանաչ զանգվածի ընդգրկման հետևանքով կաթնատվության ավելացման փաստը: Կովերի կերաբաժնում 6 կգ կանաչ զանգվածի ավելացման պարագայում կովերի օրական կաթնատվությունը ավելացել էր 2,22,4 կգ-ով,- նամակում նշել էր նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ապա հիշեցրել, որ անասնակերի, ինչպես նաև անասնակերի արտադրության համար սարքավորումներ ձեռք բերելու համար կարող են օգտվել պետական օժանդակության հետևյալ ծրագրերից,- 1. «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից, որի շրջանակներում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվում է 3-15 մլն դրամ վարկեր: Վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը տնտեսավարողներին տրամադրվեն 0% տոկոսադրույքով, վարկի մարման մինչև 3 տարի ժամկետով, մայր գումարի մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետով:

Ծրագրի շրջանակներում ֆիզիկական անձանց կտրամադրվեն նաև 0 տոկոսադրույքով, մինչև 1 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 2 տարի մարման և մինչև 9 ամիս արտոնյալ ժամկետներով միկրովարկեր:

2. «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 175-Լ որոշմամբ’ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, տրամադրվող լիզինգի համար կգործի հետևյալ պայմանները՝ 0 տոկոսադրույք, 20 % կանխավճար, մինչև 8 տարի մարման ժամկետ: Լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված է արտոնյալ ժամկետ, որը լիզինգը տրամադրելու պահից է առավելագույնը 3 ամիս, բացի այդ, լիզինգառուի դիմումով ՖԿ-ների կողմից կարող են սահմանվել լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ՝ տարեկան մինչև 6 ամիս ժամկետով: Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1000.0 մլն դրամը: Նշված ծրագրերի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ նախարարության կայքէջի «Պետական օժանդակության ծրագրեր» բաժնում»:

Էկոնոմիկայի նախարարությունից ստացված պատասխանը, սակայն, չի բավարարել քաղաքացուն։

Վանո Կարապետյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նկատեց. «Նշվում է, որ կարող ենք օգտվել պետական ծրագրերից, որոնք, ի դեպ, նոր ծրագրեր չեն, և օգտվողներ կլինեն, սակայն խնդիրն այն է, որ գյուղացին արդեն իսկ ընկած է վարկային բեռի տակ: Իրենց ասած այդ գործիքների համար, որոնց միջոցով պետք է ինչ-ինչ խնդիրներ լուծվեն, գյուղացին նորից պետք է վարկեր վերցնի: Կան նույնիսկ 0 տոկոսով վարկեր, որոնք կրկին պարտք են նշանակում:

Ստացվում է՝ կառավարությունն արդեն իսկ վարկային բեռի տակ գտնվող գյուղացուն առաջարկում է վարկային բեռը մեծացնել, բայց գյուղացին հնարավորություն չունի այդ վարկային գործիքներից օգտվելու: Ասեմ նաև, որ բանկային համակարգում էլ հաճախ ճիշտ չեն գնահատվում գյուղացու կարիքները, քանի որ այդ մասնագետները շատ դեպքերում գյուղատնտեսության մասին պատկերացում չունեն, և այդ իսկ պատճառով վարկի համար գյուղացու առաջարկած ծրագիրն ուղղակի մերժում են: Կան դեպքեր, որ գյուղացիներն էլ չեն կարողանում ծրագրեր գրել, քանի որ կրթական ցենզի խնդիր կա»:

«Պետությունը նոր գործիքներ պետք է մշակի, որպեսզի խոտի գինն իջնի: Եթե չիջնի, ես տարբեր համայնքների բնակիչների հետ զրուցում եմ, բոլորի նպատակը հարկադիր մորթն է, որովհետև իրենք խոտի հարյուր տոկոս գնաճի պայմաններում չեն կարողանում անասնակեր կուտակել կամ ձեռք բերել:

Առանց այն էլ՝ իրենց տված ստատիստիկ թվերը ցույց են տալիս, որ մեզ մոտ անասնագլխաքանակի հետ կապված նվազման դինամիկա կա, և այս տարվա երաշտն էլ շատ մեծ ազդեցություն է ունենալու անասնագլխաքանակի կրճատման վրա: Այս պահին այդ հարկադիր մորթը չի երևալու. այն նկատելի կլինի աշնանը, ինչն էլ շղթայաբար կբերի մսի գնի նվազման որոշակի ժամանակահատված, ապա կսկսի թանկանալ թե՛ մսի գինը, թե՛ կաթնամթերքի»,- եզրափակեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ մարզում այս պահին առկա է հուսահատություն: