Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ափսոսում եմ, որ չեմ խաղացել նրա գլխավորությամբ. Տոտի Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը Մի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողությունները Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի միջև Հայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիի Քննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերը Աշխարհի ամենամեծ փափուկ կապիկը Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերում Պատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերում Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո Պատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին

Ափսոսում եմ, որ չեմ խաղացել նրա գլխավորությամբ. ՏոտիՖուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. ՎինիսիուսԱկնթարթ, որը «հալեցրեց» համացանցըՄի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողություններըՀամագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի միջևՀայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիիՔննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերըԱշխարհի ամենամեծ փափուկ կապիկըՎրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերումՊատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերումՆրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո ԿապելոՊատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերինՄեծ Բրիտանիայում ստեղծել են ստորաբաժանում թագավորի եղբոր դեմ մեղադրանքների հետաքննության համարՊատմության ամենահմայիչ օդերևութաբանական սարքերըԿրակոցներ հոկեյի խաղի ժամանակ. սպանվել է երեք մարդՄահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ ԴյուվալըԳրենլանդիան ռազմավարական կղզի է ոչ միայն Երկրի, այլև տիեզերքի համարԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուս մարզիկների, այդ թվում՝ Եգորյանի նկատմամբՕլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջին տեղում Նորվեգիան էՉեմպիոնների լիգան վերադառնում է. մեկնարկում է անցումային փլեյ-օֆֆը. օրվա հանդիպումներըՀուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել էՔրեական ոստիկաններն առգրավել են մեկ կիլոգրամ 148 գրամ մարիխուանաՀռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականըԱրմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԳիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԴատարանը որոշել է պարտավորեցնել Եկեղեցուն՝ ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Տեր Արամի և Տեր Թադեի պաշտոնավարումըՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցերՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի. Երևանում և առանձին շրջաններում սպասվում են տեղումներՉինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրըՍաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետրոս ՂազարյանիԵրեխաները սոցցանցերում․ արդյո՞ք նրանք վտանգված ենԲանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրաՌԴ նավատորմն ամենալավ երաշխիքն է ռուսական առևտրային նավերի անվտանգության համար. Նիկոլայ ՊատրուշևՇվեյցարիայում տարածաշրջանային գնացքը դուրս է եկել երթուղուցԲուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունԵվրոպան չի մասնակցի Ժնևում կայանալիք Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններինԼեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել ՌուսաստանըՌուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԿոյուղատարերից կեղտաջրերը լցվում է ավտոտնակներ ու շենքերի նկուղներՌԴ-ն, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել՝ Հորմուզի նեղուցում համատեղ զորավարժություններին մասնակցելուԲաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտելՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումըՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըԴպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթներըԱՍՀ նախարարությունը հորդորում է կենսաթոշակառուներին մինչև մարտի 5-ը որևէ բանկ ընտրել, հակառակ դեպքում պետությունն է անելու իրենց փոխարենԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար
Հայաստան

Դատարաններից գործերի ավտոմատ մակագրման համակարգիչների առգրավումն ու Գագիկ Ջհանգիրյանի՝ «ծրագրի ոչ արդարություն» բնորոշումը

Հուլիսի 22-ին 168.am-ը գրել էր, որ ԱԱԾ-ն Վերաքննիչ քրեական դատարանում է և ցանկանում է առգրավել քրեական գործերը դատավորներին մակագրող համակարգիչը:

Պարզվում է՝ ԱԱԾ-ում հարուցված է քրեական գործ՝ դատարանների էլեկտրոնային եղանակով գործերը մուտքագրելու ու մակագրելու ծրագրին արտաքին միջամտության փաստով:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին էլ ինչ-որ պահի զեկուցել են, որ դատարաններում գործերի մակագրման այդ ծրագիրը դրսից միջամտության հնարավորություն ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Ջհանգիրյանը, ապա վստահեցրեց՝ ԱԱԾ-ն ամեն բան արել է օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Գուցե պատահականություն է, որ հենց այսօր Ջհանգիրյանն ասաց, թե բազմաթիվ դատավորներից գործերի ավտոմատ մակագրման համակարգի հանդեպ դժգոհություններ է լսել, անգամ՝ զեկուցագրեր ստացել:

«Գիտեք, այդ քրեական գործի հարուցումը մեզ բավականին արտառոց վիճակի մեջ դրեց, որովհետև հուլիսի 21-ին մենք այդ գործի նախաքննության նկատմամբ հսկող դատախազից ստացանք իրազեկում՝ մեր դատական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, և այդպիսի իրազեկումներ ստացել էին նաև այն բոլոր դատարանների նախագահները, որոնցում կատարված քննչական գործողությունների արդյունքում այդ համակարգը դադարեց գործել: Ուզում եմ ասել՝ օրենքի տառը և ոգին պահպանված էր այդ քրեական գործի հարուցման և քննության այս անցած ժամանակահատվածում: Եվ մենք ստացանք նաև այդ բոլոր դատարանների նախագահների զեկուցագրերը, որ այդ առգրավման արդյունքում խափանվել է գործերի ավտոմատ մուտքագրման և մակագրման այդ համակարգը, իսկ մեր օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, 45-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերն այդ պարագաներում դատարանի նախագահներին պարտավորեցնում է այդ մակագրումները կատարել ձեռքով՝ մինչև այդ խնդրի կարգավորումը:

Բնականաբար, խորհուրդը հաջորդ օրը նիստ է գումարել՝ հուլիսի 22-ին, մենք քննարկել ենք այդ խնդիրը և մամուլի հաղորդագրություն ենք տարածել, դատարանի նախագահներին հորդորել ենք կատարել ձեռքով այդ մակագրումները, մինչև մենք կարողանանք այդ ավտոմատ մակագրման համակարգը վերականգնել:

Ցավոք սրտի… նաև խորհրդի որոշմամբ ես ընդունել եմ ԱԱԾ քննչական դատական դեպարտամենտի ղեկավարին և փորձել եմ պարզաբանումներ ստանալ, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ այդ ավտոմատ համակարգը նորից վերադարձնելու և այդ գործընթացը վերսկսելու համար: Իրենք ինձ հայտնել են, որ կատարում են քննչական գործողություններ, նշանակվելու է փորձաքննություն՝ համապատասխան ոլորտի, որովհետև իրենք, այսպես ասեմ, ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլ ասեցին, որ նաև այդպիսի ապացույցներ ունեն կոնկրետ գործերով, հետևաբար՝ այդ խնդիրը պետք է դառնա նախաքննական լուրջ քննության առարկա:

Այնպես որ, ես այսօր չեմ կարող ասել, թե դա ինչքան կտևի, բայց զուգահեռ ես ասեցի, որ մենք USAID-ի հետ բանակցում ենք նոր ծրագրի համար: Ավելին ասեմ՝ այդ ծրագրից դժգոհությունները շատ-շատ էին, ես իմ հետ վերցրել եմ մի քանի դատավորների նույնիսկ դիմումներ-զեկուցագրեր, թե ինչքան են դժգոհում այդ համակարգերից: Եվ պետք է մի բան էլ ասեմ՝ ինձ զեկուցվել է, որ այդ ծրագիրն իր մեջ հնարավորություն է նախատեսում՝ ծրագրային մակարդակով, դրսից միջամտության համար, ինչը ինձ համար ոչ միայն զարմանալի է, այլ նաև խիստ ռիսկային ու քրեորեն պատժելի, եթե ծրագիրը ի սկզբանե իր մեջ հնարավորություն է նախատեսում դրսից արհեստական միջամտության: Թե միջամտողն ով կլինի՝ այդ ծրագրի մշակման հեղինա՞կը, թե՞ այդ ծրագիրը շահագործողները, սպասարկողները, դա ես չեմ կարող ասել»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի փոխանցմամբ այժմ չի աշխատում Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Սնանկության և Վարչական առաջին ատյանի դատարանների, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանների գործերի ավտոմատ մուտքագրման և մակագրման համակարգը:

Երբ ԱԱԾ-ն մուտք էր գործել Վերաքննիչ քրեական դատարան՝ համակարգիչն առգրավվելու համար, 168.am-ը նաև ստացել էր տեղեկություն հենց դատական համակարգից, որի համաձայն՝ ավտոմատ մակագրում կատարող համակարգչի առգրավման նպատակը Սյունիքի համայնքապետերի վերաբերյալ վերաքննիչ բողոքների մակագրությունն առանց համակարգչի կազմակերպելն է: Այդ կերպ վերջերս Վազգեն Ռշտունու փոխարեն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից ընտրված Տիգրան Սահակյանն այդ բողոքները կարող է մակագրել ցանկալի վերահսկելի դատավորների:

Գագիկ Ջհանգիրյանի վստահությամբ՝ այդ դեպքերի միջև բնավ ոչ մի պատճառահետևանքային կապ չկա: Ու բացի դա, ըստ Ջհանգիրյանի, ավտոմատ մակագրումը «ոչ արդարության խնդիր» է ստեղծում:

«Ժամանակային առումով գուցե համընկել է այդ գործերի հետ, դրանց հետ են կապում: Համընկներ մեկ այլ գործերի հետ, դրանց հետ պետք է կապեին: Բայց կարևորը, որ այստեղ պատճառահետևանքային կապ չկա այդ գործերի մակագրման հետ, և ես չեմ կարող ասել, թե դատարանի նախագահը որ սրտի ուզածին ինչ է մակագրում: Ավելին, դա մակագրվում է ԲԴԽ որոշման համաձայն (ԲԴԽ-ն ունի հատուկ այդպիսի որոշում), որով պետք է հաշվի առնեն թե՛ դատավորների սահմանափակումները, օրինակ, ենթադրենք, ԲԴԽ անդամ-դատավորներն ունեն որոշակի տոկոս սահմանափակման, նրանք պետք է այդ տոկոսը պահպանեն, օրինակ, ապօրինի գույքի այդ հայցերը պետք է մակագրվեն հատուկ սահմանված դատավորներին, ենթադրենք՝ հանցագործներին հանձնելու այդ դիմումները քննում են որոշակի դատավորներ: Այդ բոլորը նախապես սահմանված է, և նրանք պետք է այդ մակագրությունները կատարեն՝ հաշվի առնելով այդ բոլոր սահմանափակումները:

Ավելին, նրանք նաև մակագրությունը կատարում են այբբենական հերթականությամբ, դատարանի դատավորների այբբենական հերթականությամբ: Եվ այստեղ մի դրական բան եմ տեսնում, որ նրանք կարող են այդ ծանրաբեռնվածության անհավասարությունը, որը եղել է ավտոմատ մակագրման համակարգում, հիմա ինչ-որ չափով հարթեցնեն, մոտեցնեն իրար, որ մի դատավորը, ասենք, 3 անգամ ավելի շատ գործերով կամ հայցերով կամ մինչդատական վարույթի նյութերով ծանրաբեռնված չլինի, մյուսը՝ 2 անգամ ավելի քիչ…

Այստեղ նաև այդ ծրագրի ոչ արդարության խնդիրը կա, բայց նաև մի այսպիսի հնար են օգտագործել նախագահների սրտի ուզած դատավորները՝ կարճաժամկետ մեկնել են արձակուրդի: Ասենք՝ եկել է ինչ-որ քանակ գործեր, իրենք 3 օրով, 5 օրով գնացել են արձակուրդ, այդ գործերը բաշխվել են մնացածի միջև, իրենք վերադարձել են: Հայտնվել են իրենք շահեկան վիճակում: Հիմա, ըստ էության, մենք այդ պրակտիկան հանձնարարել ենք դադարեցնել, որպեսզի որևէ դատավոր 3 օրով, 2 օրով, 5 օրով արձակուրդ չգնա: Ըստ էության, գնում են արձակուրդ՝ իրենց արձակուրդը բաժանելով երկու մասի՝ մի մասն այս ամառային և աշնանային շրջանում, մյուս մասը՝ ձմեռային և գարնանային շրջանում, և այդ գրաֆիկը խնդրել ենք պահպանել, որպեսզի այդ անհավասարությունը չստեղծվի»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը:

Հ.Գ. Եվ հնարավոր է նաև, որ ԱԱԾ կողմից գործերի ավտոմատ մուտքագրման և մակագրման համակարգիչներ առգրավելը ու Գագիկ Ջհանգիրյանի՝ «ծրագրի ոչ արդար» բնորոշումը, ինչպես Ջհանգիրյանն է սիրում ասել, պատճառահետևանքային կապ չունեմ: Զուտ համընկնո՞ւմ:

168.am