Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ) «Արբատ» գումարտակի հայ հրամանատարը զոհվել է ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը ՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. Փաշինյան Հայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի Վենս ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղ Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասին Մեկնարկել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցը Խաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք» Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհ Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունը Յուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղում

Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքներըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)«Արբատ» գումարտակի հայ հրամանատարը զոհվել էԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցըՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. ՓաշինյանՀայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի ՎենսՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղՄեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասինՄեկնարկել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցըԽաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք»Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհԿասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունըՅուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղումԼուսին հասնելը տեխնիկապես հեշտ և արագ էԷստոնիայում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը«Արարատ-Արմենիան» պարտության է մատնել լիտվական «Բանգային» 2:0 հաշվովԱյս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը«Վաշինգտոն Փոստ»-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվելԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրինԱրտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ՃապոնիայումՄյունխենի համաժողովում Ռուբիոյի գլխավորած ամերիկյան պատվիրակության մեջ կլինեն 50 կոնգրեսական եւ 2 նահանգապետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը Փաշինյանի հետ սկսվելու է 17։30-ինԵղիշե Մելիքյանը հետևում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթներին Apple Daily-ի հիմնադիր Ջիմի Լային դատապարտել է 20 տարվա ազատազրկմանՌեալը Կարերասի և Մբապեի գոլերի շնորհիվ հաղթեց ՎալենսիայինՀայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերումՏան մաքրության ժամանակ հակատանկային հրթիռ է հայտնաբերվելԲարձրությունից ընկնելու հետևանքով՝ երեխաները հրաշքով են ողջ մնացելԻրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ ՄոհամմադիինԱլիևը ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցչական պատվիրակությանըՀրապարակվել է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմի թիզերըԱռայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. ԼավրովՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փեզեշքիանն Իրանում ցույցերի արմատական ​​պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանդիպումների շարք է սկսելԴիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան«Սարոյանական գույներ․ բառերից անդին». Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքների միջազգային ցուցադրություն (ֆոտոշարք)Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում են «Լինենք առողջ» խորագրով մարզամշակութային միջոցառումներՊայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվելՀՀ ՊՆ-ն կներկայացնի սահմանին վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները (տեսանյութ)Ընդամենը չորս ամիսԵրևանն առաջին անգամ ունի կամրջային կառուցվածքների անձնագիր (տեսանյութ)ԵՄ–ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել էԱռողջության ապահովագրության բազային փաթեթին՝ հավելյալ փաթեթների հնարավորություն Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-իՈչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և ՀայաստանԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ինDanone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառովՄինչև 2030 Թուրքիայի սահմանից մինչև Հայաստան և Ադրբեջան տանող ճանապարհի բոլոր հիմնական հատվածները պատրաստ կլինեն. ԿոբախիձեԿինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբԻրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցների

Մխիթար Զաքարյանն և Արթուր Սարգսյանը արդեն պատգամավոր են և պետք է անհապաղ ազատ արձակվեն. դիմել եմ դատախազին. Վարդեւանյան

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը եւ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն այն պարզ պատճառով, որ իրենք արդեն ԱԺ պատգամավոր են, ԿԸՀ-ն նրանց տվել է պատգամավորի վկայական: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր, դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«Այդ վկայականները եւ դրանց պատճենը ես երեկ ուղարկել եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ակնկալելով, որ վերջինս ունենալով սահմանադրական պարտականություն հետեւելու քրեական գործերի նախաքննության օրինականությանը, այդ օրինականության հսկման պարտականությունից ելնելով կվերականգնի սահմանադրական օրինականությունը՝ վերացնելով կալանքի որոշումը, որովհետեւ թե՛ Մխիթար Զաքարյանի, թե՛ Արթուր Սարգսյանի մասով չկա ԱԺ-ի համաձայնությունը: Հետեւաբար, նրանք անհապաղ պետք է ազատ արձակվեն»,-ասաց Վարդեւանյանը:

Նա նշեց, որ արդեն երեկ իր դիմումը մուտքագրվել է դատախազություն. «Դա անհապաղ քննության ենթակա հարց է: Այսինքն այստեղ կոնկրետ ժամկետների տրամաբանությամբ պետք չի նայել: Մենք ունենք ակնհայտ Սահմանադրության համապատասխանության հետ խնդիր ունեցող քննություն, մենք ունենք դատախազություն, որի պարտականությունն է հետեւել քրգործերով նախաքննության օրինականությանը: Իրենք արդեն գիտեն, որ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանն ունեն ԱԺ պատգամավորի կարգավիճակ, եւ պարտավոր են դրան արձագանքել անհապաղ: Կալանքը պետք է վերացվի»:

Վարդեւանյանը հիշեցրեց, որ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը հունիսի 29-ին դատական նիստերից մեկի ընթացքում, ըստ էության, համաձայնեց նրա հետ, որ պատգամավորին ազատությունից զրկելու համաձայնություն ԱԺ-ի ընթացակարգով պետք է իրականացվի. «Հետեւաբար պետք է պատգամավորի անձնական անձեռնմխելիության խախտումը անհապաղ վերացվի: Այդպիսի լիազորություն եւ պարտականություն ունի դատախազությունը»:

Դիտարկմանը, թե ինչպես կգնահատի, եթե դատախազությունը քայլեր չձեռնարկի եւ այդ երկու պատգամավորների կալանքը մնա ուժի մեջ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ասաց. «Դա շատ լուրջ խնդիրներ առաջացնող է: Նման վարքագծով միմիայն վնաս է պատճառվելու դատախազության հեղինակությանը: Եկեք նաեւ չբացառենք, որ դատախազությունն իսկապես իր սահմանադրական պարտականությունը կկատարի: Եթե դատախազությունը չի կատարի իր պարտականությունը, հետագա գործողությունների մասին եւս կտեղեկացնենք:

Օգոստոսի 2-ին ԱԺ առաջին նիստն է, որտեղ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը պետք է իրենց ներկայացուցչական մանդատից ու կարգավիճակից բխող պարտականություններ կատարեն»,-ասաց Վարդեւանյանը:

Նա նկատեց, ո մի բան է ԿԸՀ-ի կողմից համաձայնություն տալ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդման, լրիվ այլ իրավական ռեժիմ է, երբ թեկնածուն դառնում է պատգամավոր: «Պատգամավոր դառնալու դեպքում գործում է արդեն Սահմանադրության 96-րդ հոդվածով նախատեսված իրավական կարգավորումները եւ անձնական անձեռնմխելիության երաշխիքները, որը նախընտրական շրջանում առկա չէ»,-ասաց նա: