Նոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալ
Հայաստանում մշակվում է սահմանափակումների նոր փաթեթ, որը այժմ շրջանառության փուլում է եւ օգոստոսի երկրորդ կեսին կներկայացվի հանրությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հարցերին այն մասին, թե կարող են արդյոք պատվաստումները դառնալ պարտադիր:
«Սա հանրային վտանգ ներկայացնող հիվանդություն է, եւ մենք տեսնում ենք, թե երկրները, երբ այն դուրս է գալիս կառավարելիության շրջանակից, ինչպիսի կոլապսային իրավիճակում են հայտնվում, ոչ միայն առողջապահական համակարգերը, այլ նաեւ երկրի թե տնտեսությունը, թե հանրային առողջապահական ամբողջ գործընթացը: Դրսեւորելով հանրային պատասխանատվություն, դրսեւորելով մեկս մեկին պաշտպանելու եւ ի վերջո հանրային իմունիտետ ստեղծելու համար ամեն քաղաքացի պետք է ակտիվ կերպով իր ներդրումը ունենա», - ասաց Ավանեսյանը:
Նրա խոսքով, շատերը այսօր հասկանում են, որ պիտի պատվաստվեն, բայց անընդհատ հետաձգում են այդ գործընթացը: Խնդիրն այն է, որ Հայաստանում դեռ չկա հիվանդությունները կանխարգելելու, առողջության մասին դեռ առողջ վիճակում հոգ տանելու մշակույթը:
Ավանեսյանը նաեւ ավելացրեց, որ շուտով Հայաստանում վիճակահանությամբ պատվաստվողները կստանան թատրոնների, օպերաների, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր:
«Հանրային տեղեկատվությունը բարձրացնելու համար իհարկե պետք է խրախուսական այսպիսի միջոցառումներ լինեն: Հունաստանից եմ վերադարձել, որտեղ երիտասարդներին որոշակի փոքր դրամական փոխհատուցում են տալիս նոր ուսումնական տարվա սկզբին: Տարբեր երկրներ տարբեր գործիքներ են կիրառվում», - ասաց նա:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան