Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինան փակել է «Դրուժբա» գազատարը Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս ՀՀ ԱԳ նախարարի հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ Իրանը և Միացյալ Նահանգներն առաջընթաց են գրանցել Ժնևի բանակցություններում. Օմանի արտգործնախարար Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսաստանից և Բելառուսից 10 մարզիկի թույլատրել են 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո․ AFP Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Լոնդոնի Թագավորական ռազմաօդային ուժերի ակումբում ընդունելություն՝ նվիրված Հայկական բանակի 34-ամյակին ԵՄ առաքելությունը Հայաստանում նոր ղեկավար ունի

Ուկրաինան փակել է «Դրուժբա» գազատարըԱյսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ ՍուրենյանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համարԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ ՎենսՀՀ ԱԳ նախարարի հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետԻրանը և Միացյալ Նահանգներն առաջընթաց են գրանցել Ժնևի բանակցություններում. Օմանի արտգործնախարարՀայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՌուսաստանից և Բելառուսից 10 մարզիկի թույլատրել են 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո․ AFPԳարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել էՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆԼոնդոնի Թագավորական ռազմաօդային ուժերի ակումբում ընդունելություն՝ նվիրված Հայկական բանակի 34-ամյակինԵՄ առաքելությունը Հայաստանում նոր ղեկավար ունիԱփսոսում եմ, որ չեմ խաղացել նրա գլխավորությամբ. ՏոտիՖուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. ՎինիսիուսԱկնթարթ, որը «հալեցրեց» համացանցըՄի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողություններըՀամագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի միջևՀայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիիՔննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերըԱշխարհի ամենամեծ փափուկ կապիկըՎրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերումՊատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերումՆրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո ԿապելոՊատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերինՄեծ Բրիտանիայում ստեղծել են ստորաբաժանում թագավորի եղբոր դեմ մեղադրանքների հետաքննության համարՊատմության ամենահմայիչ օդերևութաբանական սարքերըԿրակոցներ հոկեյի խաղի ժամանակ. սպանվել է երեք մարդՄահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ ԴյուվալըԳրենլանդիան ռազմավարական կղզի է ոչ միայն Երկրի, այլև տիեզերքի համարԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուս մարզիկների, այդ թվում՝ Եգորյանի նկատմամբՕլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջին տեղում Նորվեգիան էՉեմպիոնների լիգան վերադառնում է. մեկնարկում է անցումային փլեյ-օֆֆը. օրվա հանդիպումներըՀուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել էՔրեական ոստիկաններն առգրավել են մեկ կիլոգրամ 148 գրամ մարիխուանաՀռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականըԱրմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԳիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԴատարանը որոշել է պարտավորեցնել Եկեղեցուն՝ ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Տեր Արամի և Տեր Թադեի պաշտոնավարումըՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցերՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի. Երևանում և առանձին շրջաններում սպասվում են տեղումներՉինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրըՍաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետրոս ՂազարյանիԵրեխաները սոցցանցերում․ արդյո՞ք նրանք վտանգված ենԲանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրաՌԴ նավատորմն ամենալավ երաշխիքն է ռուսական առևտրային նավերի անվտանգության համար. Նիկոլայ ՊատրուշևՇվեյցարիայում տարածաշրջանային գնացքը դուրս է եկել երթուղուցԲուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունԵվրոպան չի մասնակցի Ժնևում կայանալիք Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններինԼեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել Ռուսաստանը
Հայաստան

Վերաքննիչ դատարանում մակագրումները ձեռքով են անում

Փաստաբանական համայնքը վերջին 3 տարիներին մշտապես ընգծել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը հնարավոր այն օղակներից է միշտ հանդես եկել, որով մարդկանց ապօրինի կալանավորելու կամ այլ ռեպրեսիվ միջոցների դեմն առնելու հնարավորություն էր իրենից ենթադրում, դրա պատճառը մի քանիսն էր։ Քանի որ Վերաքննիչ քրեական դատարանում կային իսկապես խիզախ, պրոֆեսիոնալ, անկախ դատավորներ և երկրորդը՝ մակագրման համակարգը չէր լինում ձեռքով, այսինքն դատարանի նախագահը պարզապես իր ցանկությամբ չէր որոշում թե, որ դատավորը պետք է քննի, առնվազն այն կոչվում էր համակարգչային պատահականության սկզբունքով մակագրում, և կալանավորման գործերն այդպես էին մակագրվում Վերաքննիչ քրեկան դատարանում։ Մինչդեռ առաջին ատյանում մշտապես դատարանի նախագահն անձամբ ձեռքով մակագրումներ է կատարում կալանավորման գործերով։ Այս մասին գրում է yerevan.today-ը:

Հետաքրքիր է նաև, որ հենց վերջին շրջանում, օրինակ Սյունիքի համայնքապետերի գործերով, պրոֆեսոր Չարչյանի և այլ աղմկահարույց գործերով մակագրումներ արվում են մշտապես դատարանի նախագահի ձեռքով դատարանի նախագահի կողմից, այլ ոչ՝ համակարգչով, և բոլոր դեպքերով, եթե նկատել եք, որևէ մի բարձր վարկանիշ ունեցող դատավոր չի քննում։ Բոլոր դատավորները, որոնք կալանավորման միջնորդությունները բավարարել էին, ցածր վարկանիշ ունեցող, պատվերներ կատարելու և ճնշումներին չդիմադրելու համբավ ունեցողներ են։

Հիմա պատկերացրեք արդեն Վերաքննիչ քրեական դատարանում ևս սկսվել է նույն պրակտիկան։ Այսինքն, երբ Սյունիքի համայնքապետերի և այլ աղմկահարույց կամ հանրային հնչեղություն ունեցող գործերով վերաքննիչ բողոքներ են ներկայացվել, հենց այս ժամանակահատվածում ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում վերաքննիչ քրեական դատարանում, առգրավվում է համակարգիչներ, և չնայած նրան, որ մակագրման համակարգը որպես այդպիսին պահպանվել էր վերաքննիչում, սակայն հենց այս ժամանակահատվածում նրանք անհասկանալի պատաճառով խափանվում են և վերաքննիչ դատարանի նախագահը ձեռքով մակագրումներ է կատարում և կրկին ծայրահեղ անհանգստացնող, ցածր վարկանիշ ունեցող դատավորների, օրինակ՝ ձեռքով մակագրում է «իշխանության սրտի դատավոր» տխրահռչակ Արմեն Դանիելյանին և այլ նման դատավորների։

Նման երևույթ վերաքննիչում տարիներ ի վեր չի եղել։ Եվ սա կարելի է ասել դատական համակարգը ճնշելու և վերաքննիչ քրեական դատարանը որպես փաստաբանների համար օղակ վերացնելու մի օպերացիա է, որը կարծում ենք Բարձրագույն դատական խորհրդի առնվազն համաձայնությամբ պետք է կատարվելուց լինի։ Որովհետև իվերջո ձեռքով մակագրումը և համակարգչի մակագրումը մեկ էական տարբերություն ունեն, դրանք հնարավորություն են տալիս մարդկային գործոնի նվազեցման և փաստորեն՝ փոխանակ դատաիրավական համակարգը անցում կատարի առհասարակ համակարգչային մակագրմանը, մենք մի քայլ էլ ենք հետենք գնում վերաքննիչ քրեական դատարանում։ Գործող համակարգը խափանելով փորձում են կրկին վերադարձնել ձեռքով մակագրման մեխանիզմը, իրենց ցանկալի դատավորներին մակագրելու և կանխատեսելի արդյունք ստանալու համար։ Եվ հետաքրքիր է, որ այս հարցի վերաբերյալ որևէ մի դեսպանատուն արձագանքով հանդես չի եկել, որևէ մի իրավապաշտպան կազմակերպություն արձագանքով հանդես չի եկել՝ չնայած, որ օրեր է՝ ինչ փաստաբանները սրա մասին բարձրաձայնում են։